Կառավարելի՞ են ռիսկերը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել «Ամուլսարի» հարցով

  • 21.08.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 75

Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը: Այս մասին Facebook-ան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները:


Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա», – ասված է նրա գրառման մեջ:



Փաշինյանը հայտնում է նաեւ, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն:


«Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ.


Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում», – ասված է վարչապետ Facebook-յան գրառման մեջ: