Verelq: Ո՞վ է սպանել «Օրենքով գող» Անդիկին. ոստիկանները բացահայտել են սպանությունը

  • 22.08.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 40

Ոստիկանները բացահայտել են 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի սպանությունը: Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը:


Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի բաժնի ծառայողների և քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ԾՀՔ բաժնի աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց:


ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, սպանությունը կատարել է ՌԴ 32-ամյա մի քաղաքացի: Իսկ նրան հանցագործությունը կատարելուն օժանդակել է Երևանի 50-ամյա մի բնակիչ: Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել:


Ձեռնարկվում են միջոցառումներ սպանությունը կատարած անձին և հանցագործության գործիք` հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:  Քննությունը շարունակվում է:


Առավել մանրամասն` առաջիկայում: