Verelq: Երկրաշարժ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում գրանցվել է 4-5 բալ

  • 22.08.2019
  •  

  • Հայաստան
  •  

 90

Այսօր՝ օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայության կողմից ԱԻՊԾ ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Արցախի Հանրապետությունում գրանցվել է երկրաշարժ:


Ինչպես հայտնում են Արցախի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, քպիկենտրոնը գտնվում էր Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքից 9 կմ հյուսիս-արևմուտք:


Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում գրանցվել է 4-5 բալ (3.4 մագնիտուդ), խորությունը ՝ 10 կմ:


Երկրաշարժն առավել ուժգին զգացվել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն, Հաթերք, Գետավան համայնքներում: