X
    Categories: 2019

ՀՀ-ում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է. աղետալի հետեւանքներ կարող են լինել. Սուրենյան

  • 21.08.2019
  •  

  • Հայաստան
  •  

 60

Հարգելի հայրենակիցներ, վերջին 20 օրերին հանրապետությունում գրեթե տեղումներ չեն դիտվել և առաջիկա 5 օրերին չեն կանխատեսվում: Օդի ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից բարձր է 4-5 աստիճանով և առաջիկա օրերին առանձնապես չի նվազելու։ Այս մասին Facebook-յան իր էջում գրում է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:


«Պայմանավորված այս գործոններով, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որը առաջիկա օրերին չի մեղմվելու։ Ուստի կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոները, ձեր կողմից կրակի հետ ցանկացած անզգուշություն, կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ», – ասված է նրա գրառման մեջ։

Babken Chilingarian: