X
    Categories: 2019

Արագաչափ սարքը գողացած տղամարդը բերման է ենթարկվել

  • 13.09.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 61

Սեպտեմբերի 12-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Ավան վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Հ.-ին:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 12-ին ժամը 00:30-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմաց մայթին տեղադրված արագաչափ սարքը գողանալու մեջ:


Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաեւ գողացված արագաչափ սարքը:

Christine Harutyunian: