- 13.09.2019
- Հայաստան
- arm
- rus
62
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լիտվա, Լատվիա և ԱՄՆ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ այսօր տեղեկացրեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Զոհրաբ Մնացականյանի այցը Վիլնյուս նախատեսված է սեպտեմբերի 16-17-ին, այնուհետ նա կմեկնի Ռիգա», – նշեց խոսնակը՝ ավելացնելով, որ երկու երկրներում էլ նախատեսված են հանդիպումներ վարչապետերի, ԱԳ նախարարների հետ և խորհրդարաններում:
Իսկ սեպտեմբերի վերջին նախարար Մնացականյանը կմեկնի ԱՄՆ, որտեղ կմասնակցի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին: