- 13.09.2019
- Հայաստան
- arm
- rus
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի փոխվարչապետ, թվային փոխակերպման նախարար Միխայլո Ֆյոդորովի հետ:
Այս մասին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:
«Քննարկել ենք հայ-ուկրաինական համագործակցության համակողմանի զարգացման հնարավորությունները:
Կարևորել ենք թվայնացման գործընթացներում երկու երկրների փորձի փոխանակումը, ինչպես նաև անդրադարձել հանրային ծառայությունների բարեփոխումների ընթացքում առկա մարտահրավերներին և հնարավորություններին:
Զրույցի ընթացքում փոխվարչապետ Ֆյոդորովը հաստատել է հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին իր մասնակցությունը: Պայմանավորվել ենք հանդիպել համաժողովի շրջանակներում և առավել մանրամասն քննարկել հայ-ուկրաինական օրակարգի կարևոր հարցերը»,- գրել է Ավինյանը: