X
    Categories: 2019

ACNIS reView #30, 2019_Շաբաթվա անցուդարձ_7-14 սեպտեմբերի

Շաբաթվա անցուդարձ    
 
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14 2019   

 

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը սեպտեմբերի 7-ին միջնորդություն է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անհապաղ վերացնելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Բացի դրանից, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որպեսզի ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ։ Նրանք հիմնվել են Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին հրապարակած որոշման վրա, համաձայն որի` Բարձր դատարանը հակասահմանադրական էր ճանաչել նախկին նախագահի դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածը, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։

…Սահմանադրական դատարանի որոշումը հանրային մեծ արձագանք է առաջ բերել: Որոշմանը թեր եւ դեմ արտահայտվողների պակաս այս օրերին մամուլում եւ սոցցանցերում չկա` ոլորտին տիրապետող իրավագետներ, անհատ քաղաքացիներ, քաղաքական-հասարակական կառույցներ եւ այլք: Ավելի ուշ իր հեղինակավոր խոսքը շրջանառության մեջ դրեց նաեւ Դատախազությունը` նշելով, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելունրան ազատ արձակելու հիմքեր չկանՔոչարյանի կողմնակիցներին դա թեւաթափ չարեց. նրանք համարում են, որ իրենց պաշտպանյալն անմեղ է ու պետք է Բարձր դատարանի որոշման հիմքով անհապաղ ազատ արձակվի, եւ քրեական հետապնդումը դադարեցվի: «Այս որոշումից հետո կալանքի շարունակումն ապօրինի է… Որոշումը նշանակում է, որ հանցագործություն չկաորովհետեւ նախագահի գործողությունները չեն կարող քրեական դատավարության շրջանակում քննարկման առարկա դառնալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Նրա խոսքով` եթե անգամ վիճարկվող օրենքում փոփոխություններ կատարվեն, միեւնույն է, դրանից հետո եւս Քոչարյանը չի կարող ենթարկվել պատասխանատվության։ Ընդդիմախոս թեւի ներկայացուցիչներն էլ, բնականաբար, իրենց հիմնավորումներն ունեն, ըստ որոնց` Սահմանադրական դատարանի խնդրո առարկա որոշումն անօրինական է, քանի որ տվյալ խնդրի քննությունը դուրս է նրա լիազորությունների շրջանակից: Փաստաբան Տիգրան Եգորյանը վկայաբերում է ՍԴ 2010 թվականին ընդունած թիվ 918 որոշումը, որում ասվում էդատարանի անաչառության ու անկողմնակալության վերաբերյալ կասկածի առկայության պայմաններում կայացված դատական ակտը չի համապատասխանում Սահմանադրության ամրագրած սկզբունքներին եւ չի կարող գործադրվել: «Միայն այս հիմքը բավարար էորպեսզի հենց նույն Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումը չկատարվի»,- Ազատության հետ զրույցում պարզաբանել է Եգորյանը։ Ըստ նրա, Քոչարյանի դիմումը քննած՝ ՍԴ անդամներն արդեն իսկ ունեին կանխակալ վերաբերմունքքանի որ նախկինում «Մարտի 1»-ի գործին առնչվող տարբեր որոշումների վերաբերյալ նախորդ իշխանությունների դիրքորոշումներին կողմ էին քվեարկել:

Եվ, իսկապես, Քոչարյանի դիմումից առաջ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, անդամներ Արեւիկ Պետրոսյանը եւ Հրանտ Նազարյանը չեն կարող անաչառ ու անկողմնակալ քննել այս գործըԳրիգորյանը փաստերով հիմնավորել էր վերջիններիս մասնակցությունը «Մարտի 1»-ի հետ կապված գործերինՍակայն ՍԴնառանց այս միջնորդությունը քննելուանցել էր Քոչարյանի դիմումի քննությանը: Զուգահեռաբար «ուղեղների լվացման» իրենց գործունեությունը սկսել են ավելի ակտիվացնել քոչարյանական «ֆեյքերը» լրատվամիջոցներում եւ Քոչարյանի ազատ արձակումը պահանջող վարձու ցուցարարները՝ փողոցում:

Կալանքից ազատ կարձակվի՞ արդյոք «Մարտի 1»-ի գլխավոր մեղադրյալը, թե ոչ՝ կերեւա մոտ ապագայում: Մի բան, սակայն, պարզ է արդեն այժմ. ինչպես վկայում են գործին առնչվող վերջին զարգացումները եւ, հատկապես, սեպտեմբերի 4-ին ՍԴ-ի կայացրած որոշումը, արհեստականորեն գեներացվել է մի իրավիճակ, որից դժվար է գլուխ հանել: Իրավիճակ, որը երկու ներհակ կողմերին հավասարապես տալիս է խուսանավելու, իրավական նույն նորմերը յուրովի մեկնելու, անպտուղ վեճերի մեջ երկուստեք խճճվելու լայն հնարավորություն: Ակնհայտ է, որ անսխալ մտածված հաշվարկ է կատարվել: Հրայր Թովմասյանին եւ երկրորդ նախագահի թիմի մյուս ներկայացուցիչներին (ծպտյալ, թե բացահայտ) հաջողվել է ստեղծել եւ հատուկ նպատակով հանրությանը մատուցել այնպիսի մի գլուխկոտրուկ, որի շուրջ «սրեր ճոճելուց» մինչեւ ներազգային պառակտում ընդամենը մեկ քայլ է: Այ, սրանից պետք է զգուշանալ:

 

Սեպտեմբերի 11-ին, ի պաշտպանություն Ամուլսարի, երթ էր հրավիրվել Հայկական բնապահպանական ճակատի կողմից, որին միացել էին մի շարք ակտիվիստներ, քաղաքական ուժեր եւ քաղաքացիներ։ Նրանց մեջ էին Պավլիկ Մանուկյանը, Գարեգին Չուգասզյանը, Գեւորգ Սաֆարյանը, Անդրեաս Ղուկասյանը, Կարեն Անտաշյանը: Երթի մասնակիցները ԱԺ շենքի մոտից քայլերով շարժվել են դեպի Օպերա` հնչեցնելով «Ոչ մի հանք` քանի կանք» կարգախոսը։ Ամուլսարի ակցիայի հետեւանքով կաթվածահար էր եղել Մաշտոցի պողոտան, իսկ քայլերթի մասնակիցներն իրենց միանալու կոչ էին անում նաեւ անցորդներին ու վարորդներին։ Վարորդները` ազդանշաններ տալով, իրենց զորակցությունն էին հայտնում ակտիվիստներին։

…Ամուլսարի շուրջ հանրային լարվածությունը ոչ մի կերպ չի հանդարտվում: Եվ մարդկանց մտահոգությունը հասկանալի է. Ամուլսարը ծայրամասային Քաջարան, Ալավերդի կամ Թեղուտ չէ, այն տիրականորեն փռված է հանրապետության ջրային պաշարամիջոցների ուղիղ կենտրոնում: Կառավարությունը եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում են համոզել բնապահպաններին, հանքամերձ գյուղերի բնակիչներին եւ խնդրով շահագրգիռ հասարակական-քաղաքական գործիչներին ու մտավորականության ներկայացուցիչներին, որ ճիշտը հանքի շահագործումն է: Կառավարության փաստարկմամբ, դա կխթանի տնտեսության զարգացումը, կբերի ներդրումներ, էժան փող, աշխատատեղեր եւ այլն: Նույն միտքը օրերս տարածած իր հայտարարության մեջ զարգացրեց արդյունաբերողների ու գործարարների միությունը: Իսկ վարչապետը նախօրեին, երբ ջերմուկցիներին հորդորում էր բացել հանք տանող ճանապարհները, հավաստիացրեց, որ այսօրվա դրությամբ չկա Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որեւէ իրավական հիմնավորում:

Վերը հիշատակված երթի մասնակիցներից բնապահպան Անի Խաչատրյանը հակադարձում է, որ Փաշինյանը «միտումնավոր հաշվի չի առնում բազում ռիսկերը եւ պնդում է, թե այդպիսիք չկան»` չնայած խոստացել էր, որ եթե անգամ 0,01 տոկոս ռիսկ լինի՝ հանքը չի գործարկվի։ Ըստ Խաչատրյանի` վարչապետը հովանավորչական գործառույթ է իրականացնում: Փաշինյանի «մտքափոխությունը» հարուցել է նաեւ լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի զարմանքը: Ֆեյսբուքյան իր էջում նա Ամուլսարի շահագործման ծրագիրն օրինականության շրջանակներում մերժելու մի քանի հիմնավորումներ է բերում՝ վկայակոչելով  ոլորտի բարձրակարգ փորձագետների կարծիքները: Գրառման վերջում Բարսեղյանը նշում է. «Հիմա` հարցեր. ո՞ւր կորան Նիկոլի խելքն ու հնարամտությունը, ինչո՞ւ է պնդում մերժելի ու վնասակար միտքը, ո՞վ է ազդել կամ վախեցրել, թե Հայաստանը մեծամեծ վնասներ է կրելու։ Ինչո՞ւ է հետզհետե զատվում հանրությունից, ինչո՞վ են շանտաժում, գուցե… Չեմ պատկերացնում, չգիտեմ»:

Ասել, թե Կառավարությունը խնդիրը «քնեցնում» է, արդար չէր լինի: Միայն վերջին շրջանում գործադիրն Ամուլսարի օրակարգով բաց եւ փակ նիստեր է գումարել, իրավիճակը քննարկելու նպատակով  մի քանի անգամ հանդիպել է «Լիդիան»-ի ներկայացուցիչներին, բնապահպաններին, Ջերմուկի եւ մոտակա համայնքների բնակիչներին, մասնագետներին, եղել են քննարկումներ, պարզաբանումներ, բանավեճեր: «Լիդիան Արմենիա»-ն վստահեցնում է, թե հանքի շահագործումը 100 տոկոսով անվտանգ է՝ «ոչ մի լիտր ջուր չի աղտոտվի ոչ գետնի վրա, ոչ էլ գետնի տակ, ոչ մի գրամ փոշի, արոտավայրերը նույնիսկ կմնան մաքուր»: Մյուս կողմը, սակայն, հավատ չի տածում նման հավաստիացումներին եւ շարունակ իրենն է պնդում՝ հանքի շահագործումը հղի է աղետալի հետեւանքներով, այն պետք է անհապաղ փակվի: Ու այդպես կոնսենսուսի գալ չի հաջողվում:

Մինչդեռ խնդիրը հրամայաբար լուծում է պահանջում: Ընդ որում լուծում՝ «Յոթ չափիր, մեկ կտրիր» ժողովրդական սկզբունքով: Հենց դա էլ, կարծես թե, արվում է: Կապրենք՝ կտեսնենք:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

2020 թվականի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անցած կիրակի Արցախում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: 228 համայնքում առաջադրվել էր համայնքի ղեկավարի 415 եւ ավագանու անդամի 2573 թեկնածուն։ Ընտրողների թիվը 103 հազար 10 է։ Ընտրություններ էին նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտում, որտեղ առաջադրված 5 թեկնածուներից քաղաքապետ է ընտրվել անկուսակցական, «ՔՈՆՍԱԼԹ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն, Արցախի Քիք-Բոքսինգի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Սարգսյանը։ Այս ընտրություններին, ի տարբերություն նախորդների, դիտորդական առաքելություն իրականացրին նաեւ հայաստանյան հասարակական կազմակերպությունները, ինչի համար ՀՀ կառավարությունն ավելի քան 33 միլիոն դրամ էր տրամադրել: ՏԻՄ մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրությունների անցկացման կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի հերոսական ժողովրդին:

Քննչական կոմիտեում քննվող` «Հյուսիս-Հարավ»-ի մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանին, ինչպես նաեւ ծրագրի ենթակապալառու ընկերության սեփականատերեր Սուրեն եւ Գեւորգ Վարդանյաններին։ Կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ծրագրի իրականացման ընթացքում ենթակապալառու կազմակերպությունների ընտրության հարցում գործել է հստակ ներդրված հանցավոր սխեմա: Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման եւ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ միջնորդություն է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 12-ին մեկնարկեց Քոչարյանի ու մյուս երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի եւ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ դատարանին խնդրելով անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը եւ կալանքից ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին՝ հիմնվելով ՍԴ հայտնի որոշման վրա: Շենգավիթի դատարանի շենքի դիմաց, որտեղ նշանակված էր դատական նիստը, ակցիաներ էին անցկացնում Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմախոսները: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, եւ վերադառնալով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ ակտը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13-ին։

  

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS