- 23.09.2019
- Հայաստան
- arm
Պարոն Վանեցյանը խոսել էր իր հայտարարության մեջ սպայի պատվի մասին: Այն, որ ինքը, դե-յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ՝ դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Այս մասին Լոս Անջելեսում ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականին, վերջինիս հայտարարությանը ու այդ հայտարարության հեռացմանը ԱԱԾ պաշտոնական կայքից:
«Դա շատ բան ա…. իմիջիայլոց, ես չեմ էլ իմացել, որ այդ հայտարարությունը… հետո եմ իմացել, որ այն ԱԱԾ կայքում է տեղադրվել : Եվ հետո էլ, հրամանագրի ստորագրումից հետո էլ հարցեր են առաջանում…. Սպան այդպիսի բան անի՞: Դա գիտեք ի՞նչ է: Դա նշանակում է ուսադիրները գցել աղբաման, որովհետև նման բան վերջին անգամ արել են 91 թվականի պուտչիստները: ՀՀ-ն այն երկիրը չի, որտեղ կարող է նման բան տեղի ունենալ . դա անարգանք է ԶՈՒ նկատմամբ: Եվ ես շտ ուրախ եմ, որ Հայաստանի հանրությունը շատ հստակ այս երևույթին իր գնահատականը տվել է»,- ասաց նա:
Հիշեցնենք, Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում էր ներկայացրել: