X
    Categories: 2019

Նիկոլ Փաշինյանի թանկարժեք այցն ԱՄՆ. Խառատյանն ու Ֆարմանյանը բանավիճեցին

  • 25.09.2019
  •  

  • Հայաստան
  •  

2
 90

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած պատվիրակության ՄԱԿ-ի 74-րդ գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելու համար վարձակալված ինքնաթիռը (որի արժեքը կազմել է շուրջ 165 մլն դրամ) թեմա է դարձել որոշ կայքերի համար: Ես շատ ուրախ եմ, որ այդպիսի որոշում է կայացվել, հիմա ասեմ, թե ինչու:


Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, որի հակադարձել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:


«Այս պահին Հայաստանի ղեկավարին սպասարկող «борт номер 1»-ը ձեռք է բերվել 2008-ին, վարկային միջոցներով: Airbus 319 ինքնաթիռը օվկիանոսի վրայով թռչել չի կարող, ուստի մի կտորով ԱՄՆ հասնելու համար այս կարողությունն ունեցող օդանավի անհրաժեշտություն կա:


Հիմա հարց կառաջանա, իսկ ի՞նչ էր անում օրինակ Սերժ Սարգսյանը: Պատասխանեմ. նա հարցը լուծում էր աշխարհում անձնական ինքնաթիռ ունեցող մի քանի հայ գործարարների միջոցով, ինչը` ակնհայտորեն պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին պարտքի տակ էր դնում, իսկ անվճար այս «սիրալիրությունից» կաշկանդվածությունը վստահաբար պիտի փոխհատուցվեր պետության և դրա շահի հաշվին:


Ինձ համար երկրի ղեկավարի անվտանգությունը հատկապես արտաքին տարածքում թիվ մեկ գերակայություն է, բայց պակաս կարևոր չէ այսպես կոչված անվճար սիրալիրություններից հրաժարվելը: Ուստի քանի դեռ մեր պետությունը չունի ՀՀ առաջին դեմքին աշխարհի որևէ անկյունում սպասարկելու հնարավորություն ունեցող «борт номер 1», ապա այո, ավելի լավ է մեր բյուջեի հաշվին անհրաժեշտ օդանավ վարձակալելով լուծենք խնդիրը, քանի որ համոզված եմ, որ անվճար սիրալիրությունները հետո շատ ավելի թանկ են նստելու մեր ու մեր պետության վրա…», – ասված է նրա գրառման մեջ:


Նրան նույն գրառման տակ մեկնաբանության տեսկով արձագանքել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ նշելով, որ Խառատյանի տեղեկատվությունը սխալ է եւ Սերժ Սարգսյանը մշտապես ԱՄՆ է մեկնել պետբյուջեի միջոցներով ու ոչ չարթերային թռիչքներով:


«Ուղղակի ապշած եմ, որ նման միտք լսում եմ քեզանից` երեկվա բարձրաստիճան պաշտոնյայից: Որպես նախագահի նախկին խոսնակ, կարող եմ հավաստել, որ տրանսատլանտյան բոլոր գործուղումների ժամանակ, կրկնում եմ` բոլոր, պատվիրակությունը, ներառյալ նախագահը, ինքնաթիռ համար 1-ով մեկնել են Փարիզ, իսկ այնտեղից Air France-ի կամ այլ ավիաուղիների ինքնաթիռներով Նյու Յորք, Վաշինգտոն, Լոս Անջելես և այլն:


Ու սա կարելի է ճշտել հաշված րոպեների ընթացքում: Գիտես` ումից ու ինչպես ( օրինակ` Զորիկից (Զոհրաբ Մնացականյան, ԱԳ նախարար) կամ Վարուժանից, որոնք տասնյակ անգամ մաս են կազմել այդ պատվիրակությունների): Չեմ կասկածում, որ գրառումդ թյուր տեղեկացվածության արդյունք է», – ասված է Ֆարմանյանի գրառման մեջ, որը տեւական ժամանակ եղել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը:

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS