- 25.09.2019
- Հայաստան
- arm
- rus
61
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը։
Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ դատարան էին դիմել՝ խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումները։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է դատական տեղեկատվական համակարգի կայքէջում։
Ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումները և Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։
Առաջին ատյանի դատարանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել կալանքից ազատ արձակել Քոչարյանին, իսկ մայիսի 20-ին էլ կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։