NEWS RELEASE 7 հոկտեմբերի, 2019թ. ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների 2021թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը Երևան, Հայաստան – ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2021թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի 2019թ. հոկտեմբերի 2-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով և կավարտվի 2019թ. նոյեմբերի 5-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով: Դիմորդները կարող են հայտը լրացնել էլեկտրոնային եղանակով՝ խաղարկային վիզաների ծրագրի պաշտոնական կայքում, հասցեն՝ dvlottery.state.gov: Խաղարկային վիզաների ամենամյա ծրագրով ներգաղթային վիզա ստանալու հնարավորություն են ստանում բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են հստակ ու պարզ չափանիշների: Համակարգչային պատահական ընտրությամբ կատարվող վիճակահանությամբ առանձնացվում են մասնակիցներ: Ծրագրի պահանջն այն է, որ հիմնական հայտատուն ավարտած լինի ավագ դպրոցը կամ դրան համարժեք կրթական հաստատություն կամ ունենա ԱՄՆ օրենքների համաձայն ծրագրին մասնակցության իրավունք տվող երկու տարվա աշխատանքային փորձ՝ վերջին 5 տարվա կտրվածքով: Մասնակիցները կարող են հայտերը լրացնել անձամբ կամ այլ անձի օգնությամբ: Անկախ այն հանգամանքից անձամբ եք լրացնում, թե այլ անձի միջոցով, յուրաքանչյուր անձի անունով կարող է ներկայացվել միայն մեկ հայտ՝ գրանցման համար սահմանված ժամկետներում: Տեղեկատվության ճշգրտության ու ամբողջականության համար պատասխանատու է մասնակիցը: Գրանցումն անվճար է: Խորհուրդ է տրվում հայտը լրացնել անձամբ, առանց միջնորդների ու խորհրդատուների, ովքեր իրենց ծառայությունների համար վճար են պահանջում: Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն օգնում է հայտը լրացնելիս, ապա պետք է ներկա լինել հայտի լրացման ժամանակ, որպեսզի ապահովվի ճշգրիտ տեղեկատվություն: Պետք է պահպանել գրանցման հաստատման թերթիկը և եզակի համարանիշով հաստատման համարը: Զգուշացեք խաբեությունից. խաղարկային վիզաների ծրագրի հետ կապված շրջանառվում են փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակներ: Պետքարտուղարության վիզաների ծառայության գրասենյակը հայտնում է հանրությանը կեղծ նամակների մասին, որոնց հեղինակները, ներկայանալով որպես ԱՄՆ կառավարություն, փորձում են վճարումներ կորզել խաղարկային վիզայի ծրագրի մասնակիցներից: Խորհուրդ ենք տալիս մասնակիցներին կարդալ Խաղարկային վիզաների ծրագրի հրահանգներն ու ընթացակարգերը, որպեսզի տեղյակ լինեք գործընթացի քայլերից, իմանաք՝ երբ և ինչ պետք է սպասել և ումից: ԱՄՆ կառավարությունը խաղարկության մասնակիցներին երբեք էլեկտրոնային նամակով չի հայտնում շահելու մասին լուրը: Փոխարենը, մասնակիցները կարող են պարզել իրենց դիմումի կարգավիճակը ծրագրի պաշտոնական կայքում՝օգտագործելով գրանցման ժամանակ տրված եզակի համարանիշը: Ներգաղթային վիզաների հարցազրույցի մասին տեղեկությունը ևս կներկայացվի կարգավիճակի ստուգման բաժնում: Կարևոր է հիշել, որ վիճակախաղում շահելը դեռևս ներգաղթային վիզա ստանալու երաշխիք չէ: Շահողները պետք է մասնակցեն հարցազրույցին և որակավորված լինեն վիզա ստանալու համար: Գրանցման հետ կապված հավելյալ տեղեկություններ, ինչպես նաև հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք գտնել Խաղարկային վիզաների DV-2021-ի հրահանգներում, որոնք զետեղված են https://urldefense.proofpoint.com/v2/url?u=https-3A__travel.state.gov_content_travel_en_us-2Dvisas_immigrate_diversity-2Dvisa-2Dprogram-2Dentry_diversity-2Dvisa-2Dinstructions.html&d=DwIGaQ&c=clK7kQUTWtAVEOVIgvi0NU5BOUHhpN0H8p7CSfnc_gI&r=LVw5zH6C4LHpVQcGEdVcrQ&m=N5kR5maig0uRusvdgsBY0GaC_yJv5tM2WYNMCabCcGQ&s=ljzWhAxJs8x59G_1-olG1q-TltobD3l7v1isNJ7I31g&e= էջում: ### NEWS RELEASE October 7, 2019 U.S. Department of State Announces Opening of the Registration Period for 2021 Diversity Visa “Green Card” Lottery Yerevan, Armenia - The U.S. Department of State announces the opening of the registration period for the 2021 Diversity Visa (DV) lottery, also known as the “Green Card Lottery.” The new registration period for DV-2021 opened for electronic entries at noon, Eastern Daylight Time, Wednesday, October 2, 2019, and closes at noon, Eastern Standard Time, Tuesday, November 5, 2019. Applicants can access the electronic DV entry form (E-DV) at the official E-DV website, dvlottery.state.gov, during the registration period. The annual DV program makes immigrant visas available to persons meeting simple, but strict, eligibility requirements. A computer-generated, random lottery drawing chooses selectees for visa interviews. The Diversity Visa Program requires the principal applicant to have a high school education, or its equivalent, or two years of qualifying work experience within the past five years as defined under provisions of U.S. law. Entrants may prepare and submit their own entries or have someone submit the entry for them. Regardless of whether an entry is submitted by the individual directly or with assistance, only one entry may be submitted in the name of each individual during the new registration period. The person entering the DV lottery is responsible for ensuring that the information provided is correct and complete. There is no cost or fee to register for the DV Program. You are strongly encouraged to complete the entry form yourself, without a “Visa Consultant,” “Visa Agent,” or other facilitator who offers to help for a fee. If somebody else helps you, you should be present when your entry is prepared so that you can provide the correct information. You should retain the confirmation page and your unique confirmation number. Fraud Warning: Diversity Visa Program Scammers Sending Fraudulent Emails and Letters The Department of State, Office of Visa Services advises the public of fraudulent emails and letters from scammers posing as the U.S. government in an attempt to extract payment from DV applicants. Applicants are encouraged to review the rules and procedures for the DV program so that you know what to expect, when to expect it, and from whom. DV applicants will not receive a notification letter or email informing them that they are a successful DV entrant. Instead, entrants will use their confirmation number to check their status online. The Department also will confirm visa interview appointments through the Entrant Status Check online. It is important to note that winning the lottery is not a guarantee that you will receive a visa - winners must be interviewed and qualify for a visa. For detailed information about entry requirements, along with frequently asked questions about the DV lottery, please see the instructions for the DV-2021 DV lottery here<https://urldefense.proofpoint.com/v2/url?u=https-3A__travel.state.gov_content_travel_en_us-2Dvisas_immigrate_diversity-2Dvisa-2Dprogram-2Dentry_diversity-2Dvisa-2Dinstructions.html&d=DwIGaQ&c=clK7kQUTWtAVEOVIgvi0NU5BOUHhpN0H8p7CSfnc_gI&r=LVw5zH6C4LHpVQcGEdVcrQ&m=N5kR5maig0uRusvdgsBY0GaC_yJv5tM2WYNMCabCcGQ&s=ljzWhAxJs8x59G_1-olG1q-TltobD3l7v1isNJ7I31g&e=
.
UNCLASSIFIED
Press Release - DV edited.doc
Press Release – DV edited.doc
_______________________________________________ Press mailing list [email protected]