- 08.10.2019
- Հայաստան
- arm
63
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունը հոկտեմբերի 16-23-ը կմեկնի ԱՄՆ: Այս մասին վարչապետի որոշումը կայացվել է այսօր:
Կառավարական պատվիրակությունն այնտեղ մասնակցելու է Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին եւ դրա շրջանակում Մարդկային կապիտալի գագաթնաժողովին:
Պատվիրակության կազմում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը եւ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը: