- 11.10.2019
- Հայաստան
- arm
- rus
Հաջորդ տարի Հայաստանի ռազմական մշակումների բյուջեն կկրկնապատկվի: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Երևանում ընթացող «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» համաժողովի ժամանակ:
Նա նշել է, որ հայերը միշտ եղել են լավ գիտնականներ և հետազոտողներ, իսկ Խորհրդային տարիներին Հայաստանը հայտնի էր իր գիտական ինստիտուտներով:
«Մենք ունեցել ենք ոչ միայն տաղանդավոր գիտնականները, այստեղ ստեղծվել է գիտական հետազոտությունների համար բարենպաստ միջավայր», – շեշտեց նա:
Նախարարը հավաստիացրեց, որ աշխատանքներ են տարվում նախկին հայկական գիտական համբավը վերականգնելու ուղղությամբ:
«Մենք ուզում ենք վերստեղծել այս միջավայրը: Դա կօգնի ինչպես մեր տնտեսությանը, այնպես էլ մեր պաշտպանությանը », – ասաց նախարար Արշակյանը: