- 11.10.2019
- Հայաստան
- arm
- rus
ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին Աշխաբադում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է Վլադիմիր Կազիմիրովի հեղինակած «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցել Երևանի Մոսկվայի տանը 2009 թվականին: Գրքի հեղինակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ռուս դիվանագետ Վլադիրմիր Կազիմիրովը:
«Խաղաղություն Ղարաբաղին» գրքի շապիկին խաղաղության աղավնին է արցախյան բնապատկերի ֆոնին, իսկ գրքի վերջում Վլադիմիր Կազիմիրովը բանաստեղծություն է ձոնել Արցախին` խաղաղության վերջնահույսով:
Վլադիմիր Կազիմիրովը ռուսաստանցի դիվանագետ է։ Եղել է ԽՍՀՄ և ՌԴ դեսպանը մի շարք երկրներում։
Նա 1992 թվականին նշանակվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա`ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ ներկայացուցիչ, 1994-1996 թվականներին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։
Կազիմիրովի անմիջական մասնակցությամբ են ընթացել նաև զինադադարի շուրջ բանակցությունները եւ հրադադարի փաստաթղթի ստորագրումը։