NEWS RELEASE 21 հոկտեմբերի, 2019թ. Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ – Իր առաջին միջազգային ուղևորության շրջանակում այս շաբաթ Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկարատև հեռարձակվող սոցիալական գովազդի կերպարը՝ Սմոքի արջը` շարունակելու անցանկալի, տեխնածին հրդեհների մասին իրազեկման իր առաքելությունը: Սկսած 1944 թվականից՝ Սմոքի արջը մեկնարկել է անտառային հրդեհների կանխարգելման արշավ, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում: Ինչպես Սմոքի արջի քաջածանոթ կերպարը (գլխին՝ ռենջերի գլխարկ, հագին՝ գոտիով կապույտ ջինս, ձեռքին՝ բահ), այնպես էլ նրա միակ հստակ ուղերձը («Միայն դու կարող ես կանխել անտառային հրդեհները») հաղթահարել են յոթ տասնամյակից ավելի ժամանակի փորձություն: Իր աշխատանքային փայլուն գործունեության ընթացքում Սմոքի արջը հանդիպել է բազմահազար մանուկների և նրանց փոխանցել հրդեհների կանխման վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ : Նա հանդիպումներ է ունեցել նաև նախագահների և կինոաստղերի, այդ թվում՝ Ջոն Ֆ. Քենեդու և Առնոլդ Շվարցենեգերի հետ՝ էլ ավելի ազդեցիկ դարձնելով իր ուղերձը: Սմոքի արջի շնորհիվ ամերիկացիների մի քանի սերունդ լավատեղյակ է կործանարար հրդեհների ճնշող մեծամասնության առաջացման պատճառին, որն է անզգույշ վարքագիծը, ինչպես օրինակ` ճամբարային խարույկի պատշաճ կերպով չմարելը կամ մեծահասակների կողմից այրվող ծխախոտի մնացորդը ավտոմեքենայի պատուհանից դուրս նետելը: Սմոքի արջի հայտնի կարգախոսն անգիր գիտի ԱՄՆ-ի մեծահասակ բնակչության 96 տոկոսը: Բացօթյա հանգստի սիրահարների 75 տոկոսը, ճանաչելով Սմոքի արջին, կարծում է, որ նա ընդօրինակելի կերպար է երեխաների համար: Գտնվելով Հայաստանում՝ Սմոքի արջը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և ԱՄՆ Անտառային ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ, հանդիպումներ կունենա ինչպես երեխաների, այնպես էլ պետական պաշտոնյաների հետ, կայցելի Երևանում և դրա մերձակայքում գտնվող անտառապատ տարածքներ՝ հանրությանը ուսուցանելու, թե ինչպես պետք է սիրել բնությունը և պաշտպանել Հայաստանի անտառապատ տարածքներն ու վայրի բնությունը: Տեսնենք՝ արդյո՞ք կհաջողվի ձեզ հանդիպել Սմոքի արջին քաղաքի փողոցներում և նրա հետ տոնել իր ծննդյան 75-ամյակը: Սմոքի արջի և անտառային հրդեհների կանխարգելման մասին ավելին իմանալու համար այցելե՛ք www.smokeybear.com<https://urldefense.proofpoint.com/v2/url?u=http-3A__www.smokeybear.com_&d=DwIGaQ&c=clK7kQUTWtAVEOVIgvi0NU5BOUHhpN0H8p7CSfnc_gI&r=LVw5zH6C4LHpVQcGEdVcrQ&m=TtJsB0GHl4BWP74Gd2dY3umk-KBZ3rHJAsOj5QBl17Q&s=fRo1grrlC6kcbKeq46XD90YeWu2W-3m874u9_aIEDjM&e=
կայք և հետևե՛ք Սմոքի արջին ֆեսբուքում, ինստագրամում և թվիթերում
#SmokeyBear75 և #OnlyYou հեշթեգերով։ ### Սմոքի արջի վերահսկման պատասխանատու գերատեսչությունն է ԱՄՆ Անտառային ծառայությունը` Պետական անտառապահների ազգային ասոցիացիայի և Գովազդային խորհրդի հետ համագործակցությամբ: Անտառային ծառայությունը սպասարկում է 193 միլիոն ակր ազգային անտառածածկ և խոտածածկ տարածքներ՝ հանուն ամերիկյան հանրության: Նրա առաքելությունն է պահպանել անտառածածկ և խոտածածկ տարածքների անխաթարությունը, բազմազանությունն ու արտադրողականությունը ներկա և ապագա սերունդների կարիքները բավարարելու նպատակով: ԱՄՆ Անտառային ծառայությունը Հայաստանում իր գործունեությունն է ծավալում 2010 թվականից՝ տարեցտարի իրականացնելով շարունակական ծրագրեր: ԱՄՆ-ի Անտառային ծառայությունը, համագործակցելով քաղաքացիական հասարակության և կառավարության հետ, աշխատանքներ է կատարում Հայաստանում բնական ռեսուրսների կառավարման մի շարք հիմնահարցերի լուծման ուղղությամբ այդ թվում` անտառային հրդեհների կառավարման և անտառապատման ու անտառների վերականգնման ոլորտներում: NEWS RELEASE The most effective firefighter in the U.S. Smokey Bear will visit Armenia YEREVAN, ARMENIA – Smokey Bear, the face of the longest-running public service announcement campaign in United States history, travels to Armenia next week as part of his first-ever trip abroad, continuing his legacy of bringing awareness to unwanted, human-caused fires. The Smokey Bear wildfire prevention campaign has had a dramatic impact in the United States since its introduction in 1944. Smokey Bear’s iconic image—dressed in a ranger's hat, belted blue jeans, and carrying a shovel—and his one clear message, “Only You Can Prevent Wildfires,” have stood the test of time for over seven decades. Throughout his illustrious career, Smokey Bear has appeared with thousands and thousands of children, leaving them with a powerful understanding of what they can do to prevent wildfires. He has met with presidents and movie stars, including John F. Kennedy and Arnold Schwarzenegger, to amplify his message. Thanks to Smokey Bear, several generations of Americans know that the vast majority of destructive wildfires are started by careless behavior like not properly putting out a campfire or adults tossing cigarettes out of a car window. Smokey Bear’s famous catchphrase is recognized by 96 percent of U.S. adults. 75 percent of young adult outdoor recreationists who are familiar with Smokey Bear see him as a role model for children. During his time in Armenia, Smokey Bear, U.S. Ambassador Lynne Tracy, and representatives of the U.S. Forest Service will meet with children and government officials and travel to notable forested areas in and around Yerevan to share with the public their lessons on how they can show their love for the outdoors and protect Armenia’s forests and wildlife. See if you can spot Smokey Bear around town and join him in celebrating his 75th birthday! To learn more about Smokey Bear and wildfire prevention, visit www.smokeybear.com<https://urldefense.proofpoint.com/v2/url?u=http-3A__www.smokeybear.com&d=DwIGaQ&c=clK7kQUTWtAVEOVIgvi0NU5BOUHhpN0H8p7CSfnc_gI&r=LVw5zH6C4LHpVQcGEdVcrQ&m=TtJsB0GHl4BWP74Gd2dY3umk-KBZ3rHJAsOj5QBl17Q&s=RqxjYA8eY7YMZvOOrE6M1qOHfnzRxBdriKyjjbb-WY0&e=
and follow Smokey Bear on Facebook, Instagram, and Twitter with the hashtags
#SmokeyBear75 and #OnlyYou. ### The U.S. Forest Service is the agency responsible for overseeing the use of Smokey Bear in cooperation with the National Association of State Foresters and the Ad Council. The Forest Service manages 193 million acres of national forests and grasslands for the American public. Its mission is to sustain the health, diversity, and productivity of the nation's forests and grasslands to meet the needs of present and future generations. The U.S. Forest Service has been engaged in Armenia since 2010 and implements programs that build on each other from year to year. Working in partnership with civil society and government, the U.S. Forest Service works on a range of natural resource management issues in Armenia, including on wildfire management and reforestation and forest restoration. UNCLASSIFIED
Press Release - DV edited.doc
Press Release – DV edited.doc
Smokey 2.jpg
Smokey 2.jpg
Smokey phot by US Forest Service.jpg
Smokey phot by US Forest Service.jpg
_______________________________________________ Press mailing list Press@usa.am