Հունաստանի նախագահը նոյեմբերի սկզբին կժամանի Հայաստան

  • 26.10.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 164

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը:


Պրոկոպիս Պավլոպուլոսի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի նոյեմբերի 5-6-ը:


Վերջին անգամ Հունաստանից նախագահի մակարդակով այց Հայաստան տեղի է ունեցել 2014 թվականին, երբ պետական այցով ժամանել էր Կարոլոս Պապուլիասը: