- 28.10.2019
- Հայաստան
- arm
- rus
61
Սերբիայի կառավարությունը չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար: ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքով՝ սահմանի հատման պահից 90 օրվա ընթացքում: Որոշումը հրապարակվել է Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հոկտեմբերի 28-ին:
Սերբիայի Հանրապետությունը նախատեսում է նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում:
VERELQ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության զարգացման համատեքստում միության անդամ-պետությունների վարչապետները մի կողմից և Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը ստորագրել են ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր: