[Press] From U.S. Embassy – Ambassador Tracy’s visit to Syunik marz

ԱՄՆ դեսպանը Սյունիքի մարզ այցի ընթացքում ընդգծել է հայ-ամերիկյան գործընկերության 
կարևորությունը


Այս շաբաթ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում էր`  տեղի 
պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու 
համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ 
Դեսպանը հանդիպել է նաև ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և 
քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի 
աջակցություն Սյունիքի վերականգմանն ու զարգացմանը:


Ապրիլի 18-ից 22-ը տևած այցի ընթացքում դեսպան Թրեյսին այցելել է Սիսիան, Մեղրի, 
Կապան և Գորիս համայնքներ, հանդիպումներ անցկացրել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ 
Պողոսյանի, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, Գորիսի համայնքապետ Առուշ 
Առուշանյանի և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի հետ: Հայ պաշտոնյաների հետ 
դեսպանը քննարկել էր պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից 
տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը և ներկայացրել այն աշխատանքները, 
որոնց միջոցով ԱՄՆ-ը շարունակում է աջակցել մարզի զարգացմանը:


Սիսիանում դեսպան Թրեյսին այցելել է «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» 
հիմնադրամ և հանդիպել «Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհներ» ծրագրի 
շահառուներին (Հացավան համայնքից)։ Ծրագրի շնորհիվ հացավանցիները ձեռք են բերել 
դրամահավաք անցկացնելու հմտություններ, որոնց օգնությամբ հավաքագրել են միջոցներ և 
համայնքի մանուկների համար կառուցել խաղահրապարակ։


Մեղրիում Լին Թրեյսին Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից 
ֆինանսավորվող Ֆերմաների սպասարկման կենտրոնում զրուցել է դեսպանության 
գործընկերների հետ: Կենտրոնն աջակցում է Մեղրիի ֆերմերների ավելի քան կեսին՝ նրանց 
համար հասանելի դարձնելով որակյալ գյուղատնտեսական պարագաներ ու ծառայություններ:


Դեսպան Թրեյսիի հաջորդ կանգառը Հովսեփյանների չրի արտադրամասն էր, որտեղ նա շփվել է 
ԱՄՆ ՄԶԳ-ի գործընկեր Հայկուշ Հովսեփյանի և նրա ընտանիքի հետ։ Միջազգային զարգացման 
գործակալության օգնությամբ Հովսեփյանները զարգացնում են ընտանեկան այգին և 
արտադրամասը՝ նպաստելով համայնքի եկամտի աճին։ Մեղրի կատարած այցի ընթացքում դեսպան 
Թրեյսին հանդիպել է նաև սահմանային անցակետի ղեկավարի հետ և այցելել Սուրբ 
Հովհաննես եկեղեցի, որի պատմական որմնանկարները վերականգնվել են ԱՄՆ Դեսպանի 
«Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» 500,000 ԱՄՆ դոլարի չափով 
դրամաշնորհի միջոցով:


Կապանում դեսպանն առանձնահատուկ ուրախությամբ տեսակցել է Սյունքի մարզում բնակվող 
ԱՄՆ կրթական ծրագրերի շրջանավարտներին։ Դեսպանն ու երիտասարդները քննարկել են 
վերջիններիս այցն ԱՄՆ և տրամադրություններն այս դժվարին տարվա ընթացքում։


Այցի ավարտին դեսպան Թրեյսին մեկնել է Գորիս և հանդիպել Լեռնային Ղարաբաղից 
տեղահանված ընտանիքներին, համայնքի սոցիալական աշխատողներին և ԱՄՆ ՄԶԳ 
գործընկերներին, որոնք աջակցում են այդ ընտանիքներին և պատերազմի հետևանքով տուժած 
այլ անձանց: Դեսպանը վերահաստատել է հայ ժողովրդին  շարունակական օգնություն 
տրամադրելու ԱՄՆ կառավարության հանձնառությունը:


U.S. Ambassador Emphasizes U.S.-Armenia Partnerships During Trip to Syunik Region


This week, U.S. Ambassador to Armenia, Lynne M. Tracy, traveled through the 
Syunik region to learn first-hand from local officials and U.S. Embassy program 
partners how the region has been affected by the twin crises of the pandemic and 
conflict this past year. She also met with the recipients of several U.S. 
government grant projects to discuss how the Embassy can continue to maintain 
these partnerships to support the region’s recovery and development.


From Sunday, April 18-Thursday, April 22, Ambassador Tracy traveled to Sisian, 
Meghri, Kapan, and Goris, meeting with the Governor of Syunik, Melikset 
Poghosyan; the Mayor of Meghri, Mkhitar Zakaryan; the Mayor of Goris, Arush 
Arushanyan; and the Mayor of Sisian, Artur Sargsyan. She discussed how the U.S. 
government is providing humanitarian assistance to those displaced by the 
conflict and shared ways in which we continue to support the region’s 
development.


In Sisian, she also visited the Sisian Adult Education Center Foundation to meet 
with the beneficiaries of a U.S. Embassy Democracy Commission Small Grant 
project in the Hatsavan community. The project helped community members learn 
fund-raising skills so they could raise money to build a playground for the 
children of Hatsavan.


In Meghri, the Ambassador met with partners at a USAID-supported Farm Service 
Center, which is helping more than half of Meghri’s farmers by giving them 
access to high quality supplies and services. She also visited USAID partner 
Haykush Hovsepyan and her family at their dry fruit production facility. USAID 
support is helping the family produce and sell dry fruit, ensuring increased 
cash flow into the community. Also while in Meghri, the Ambassador met with the 
Border Control Post Commander and visited the St. Hovhannes Church, a recipient 
of a $500,000 Ambassador’s Fund for Cultural Preservation grant which restored 
its historic frescoes.


In Kapan, the Ambassador was pleased to have the opportunity to meet with a 
group of alumni of U.S. government exchange programs to learn about their 
experiences in the United States and about how they have been doing back home in 
Armenia during this difficult year.


Finally in Goris, Ambassador Tracy met with families displaced from 
Nagorno-Karabakh and the community social worker and USAID project partners that 
have been assisting them and others affected by the conflict. During her visit 
Ambassador Tracy reaffirmed that the United States will continue to provide 
assistance to improve the lives of Armenians.


_______________________________________________
Press mailing list
[email protected]