Հունվար 15, 2022
Ալավերդի քաղաքից դեպի Կաճաճկուտ գյուղ տանող ճանապարհն արդեն տասնյակ տարիներ անանցանելի է։ Թեկուզ մեկ անգամ այս գյուղը հասնելը վարորդների գրպանին չափազանց թանկ է նստում։
Ճանապարհը ժամանակ առ ժամանակ հարթեցվում է, բայց բավական է անձրև գա, ու կրկին նույն պատկերն է։ Գյուղի խնդիրները, սակայն, միայն ճանապարհով չեն սահմանափակվում։
Մանրամասները՝ Ալավերդիի Անկյուն+3 հեռուստաընկերության ռեպորտաժում: