X
    Categories: 2022

[Press] From U.S. Embassy – Pfizer donation press release

NEWS  RELEASE


14 մարտի 2022թ.



            Հայաստանին տրամադրվել է 306 հազար դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութ


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ մարտի 14-ին Հայաստան է հասել COVID-19-ի 
«Պֆայզեր» պատվաստանյութի 306 հազար դեղաչափ։ Սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն 
է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի 
դարձնելու նախաձեռնության» շրջանակում։
«Պֆայզեր» պատվաստանյութից զատ, ԱՄՆ կառավարությունը COVID-19 համավարակի 
ազդեցության մեղմացման նպատակով ՀՀ կառավարությանը տրամադրել է ավելի կամ 15 միլիոն 
ԱՄՆ դոլարի օժանդակություն, մասնավորապես՝
• 12 հազար ՊՇՌ թեստ, թեստավորման սարքավորումներ, թեստավորման հետ կապված 
մեկանգամյա օգտագործման պարագաներ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և 
կանխարգելման ազգային կենտրոնի» համար,
• թթվածնի խտացուցիչներ, զարկերակային օքսիմետրեր, ռենտգենային և ուլտրաձայնային 
սարքավորումներ, օդափոխիչներ, ախտորոշիչ և բուժման ընթացքի համար էական այլ 
սարքավորումներ բուժհաստատությունների համար,
• անհատական պաշտպանության միջոցներ՝ KN95 տիպի դիմակներ, վիրաբուժական դիմակներ, 
արտահագուստ, պաշտպանիչ ակնոցներ առաջնային գծի բուժաշխատողների համար,
• ալկոհոլային ու քլորինային հիմքով ախտահանիչներ ու դիսպենսերներ 
բուժհաստատությունների համար,
• ուսուցում և տեխնիկական աջակցություն COVID-19-ին առնչվող աշխատանքներում 
ընթացակարգերի ձևավորման, կառավարման, լաբորատոր ու կլինիկական հարցերում 
ներգրավված անձնակազմի համար, աջակցություն COVID-19 համավարակին արձագանքելու 
հարցում Ֆրանսիայից բժիշկների 7 հոգանոց խմբի այցի կազմակերպմանն աջակցելու 
նպատակով,
• աջակցություն ՀՀ կառավարությանը ճգնաժամային հաղորդակցության կազմակերպման, 
մասնավորապես` համապատասխան նյութերի մշակման, տարածման և հաղորդակցության 
սարքավորումների ապահովման հարցում,
• հոգեբանական, պարենային և ոչ-պարենային աջակցություն խոցելի անձանց,
• COVID-19-ի հետ կապված տեղեկատվության, այդ թվում՝ ապացույցների վրա հիմնված 
տեղեկությունների տարածում՝ միտված պատվաստումների խթանմանը։
«Ուրախ ենք մեր փոխգործակցության շրջանակում ապահովել COVID-19-ի պատվաստանյութի 
այս խմբաքանակի նվիրատվությունը Հայաստանին։ Անվտանգ և արդյունավետ պատվաստանյութը 
համավարակին վերջ դնելու հարցում խիստ էական է։ Պատվաստված լինելով՝ մենք կրճատում 
ենք COVID-19-ով վարակվելու և վարակը տարածելու ռիսկը։ Պատվաստված լինելը նաև 
օգնում է վարակվելու դեպքում խուսափել սուր ընթացքից ու մահվան ելքից», - ասել է 
դեսպան Թրեյսին։
Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է COVID-19-ի դեմ պայքարը երկրի ներսում 
ու ողջ աշխարհում, և նախագահ Բայդենը հանձնառու է աջակցել պատվաստման միջազգայնորեն 
համակարգված ջանքերին։
«Համավարակն այստեղ հաղթահարելու համար պետք է կարողանանք հաղթահարել այն ամենուր», 
- ասել է նախագահ Բայդենը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները գլոբալ կարիքները հոգալու 
համար կապահովի անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութի 1,2 միլիարդ դեղաչափ։ Մարտի 
3-ի դրությամբ` Ամերիկայի Միացյալ Նահանգները տարբեր մեխանիզմներով ավելի քան 110 
երկրների տրամադրել է պատվաստանյութի ավելի քան 480 միլիոն դեղաչափ։

Նվիրատվության մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար հետևե՛ք մեզ 
հետևյալ հարթակներում` 
Facebook<https://urldefense.com/v3/__https://www.facebook.com/usembarmenia__;!!LIr3w8kk_Xxm!4Oql9LXeG2TTTYOW5A565XCTQ8VIvwVFdDcn5kzlKLRC2f9TuJ9UpRrWA2PXAw$
, 
Instagram<https://urldefense.com/v3/__https://www.instagram.com/usembarmenia/__;!!LIr3w8kk_Xxm!4Oql9LXeG2TTTYOW5A565XCTQ8VIvwVFdDcn5kzlKLRC2f9TuJ9UpRom6C75Uw$
, 
Twitter<https://urldefense.com/v3/__https://twitter.com/usembarmenia__;!!LIr3w8kk_Xxm!4Oql9LXeG2TTTYOW5A565XCTQ8VIvwVFdDcn5kzlKLRC2f9TuJ9UpRqFvSzhOA$
։

###

          

The United States Donates 306,000 Doses of Pfizer COVID-19 Vaccine to Armenia

YEREVAN – The United States Embassy in Armenia is pleased to announce the 
arrival of 306,000 doses of the Pfizer COVID-19 vaccine in Armenia on March 14, 
2022. This is a gift from the United States Government to the people of Armenia 
and is part of the Biden-Harris Administration’s global vaccine sharing 
framework.

The 306,000 doses of Pfizer vaccine are in addition to the more than $15 million 
in total assistance that the U.S. government has provided to Armenia to mitigate 
the impact of the COVID-19 pandemic, including:

● 12,000 PCR tests, PCR equipment, and test-related consumable goods for the 
National Center for Disease Control (NCDC) of the Ministry of Health of Armenia.

● Oxygen concentrators, pulse oximeters, x-ray and ultrasound machines; 
ventilators, and other essential diagnostics and patient care medical equipment 
for medical facilities.

● Personal protective equipment for frontline medical workers, such as KN95 
masks, surgical masks, gowns and caps, and protective goggles.

● Alcohol-based and chlorine-based decontaminants and dispensers for medical 
facilities.

● Training and technical assistance on COVID-19 management for policy, 
managerial, clinical and laboratory personnel, including the deployment of seven 
medical professionals from France to support the COVID-19 pandemic response.

● Crisis communications support throughout the Armenian government with surge 
staffing, content and materials for public distribution, and communications 
equipment.

● Psychosocial, food, and non-food support to vulnerable people.

● Nationwide COVID-19 related information communication, including 
evidence-based information to address barriers to vaccine uptake.

“We are pleased to present COVID-19 vaccines as a gift to the people of Armenia 
as part of our partnership,” said Ambassador Tracy. “A safe and effective 
vaccine is key to ending the pandemic. Getting vaccinated against COVID-19 can 
lower the risk of getting and spreading the virus that causes COVID-19. Vaccines 
can also help prevent serious illness and death.”

As the United States continues to fight the COVID-19 pandemic at home and works 
to end the pandemic worldwide, President Biden is committed to leading an 
international and coordinated vaccination effort. “To beat the pandemic here, we 
need to beat it everywhere,” Biden said. The United States will provide 1.2 
billion doses of safe, effective vaccines to meet global needs. As of March 3, 
the United States, through various mechanisms, has delivered more than 480 
million vaccine doses to over 110 countries.

To learn more about the donation follow us on: 
Facebook<https://urldefense.com/v3/__https://www.facebook.com/usembarmenia__;!!LIr3w8kk_Xxm!4Oql9LXeG2TTTYOW5A565XCTQ8VIvwVFdDcn5kzlKLRC2f9TuJ9UpRrWA2PXAw$
, 
Instagram<https://urldefense.com/v3/__https://www.instagram.com/usembarmenia/__;!!LIr3w8kk_Xxm!4Oql9LXeG2TTTYOW5A565XCTQ8VIvwVFdDcn5kzlKLRC2f9TuJ9UpRom6C75Uw$
, and 
Twitter<https://urldefense.com/v3/__https://twitter.com/usembarmenia__;!!LIr3w8kk_Xxm!4Oql9LXeG2TTTYOW5A565XCTQ8VIvwVFdDcn5kzlKLRC2f9TuJ9UpRqFvSzhOA$
.



Press Release TEMPLATE.doc

Press Release TEMPLATE.doc



Pfizer 1.jpg


Pfizer 2.jpg

Pfizer 2.jpg

_______________________________________________
Press mailing list
Press@usa.am
https://urldefense.com/v3/__https://lists.usa.am/mailman/listinfo/press__;!!LIr3w8kk_Xxm!4Oql9LXeG2TTTYOW5A565XCTQ8VIvwVFdDcn5kzlKLRC2f9TuJ9UpRpLO1VRmw$
 
Tatoyan Vazgen: