NEWS RELEASE 20 հուլիսի 2022թ․ Հրապարակվել է «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022թ․ զեկույցը 2022թ․ հուլիսի 19-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հրապարակեց «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022թ․ զեկույցը։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը տեղ է գրավում երկրորդ խմբի երկրների շարքում, ինչը մատնանշում է նախորդ հաշվետու ժամանակահատվածների համեմատ թրաֆիքինգի վերացմանն ուղղված կառավարության ջանքերի ընդհանուր մեծացումը։ Այս ջանքերը ներառում են ավելի մեծ թվով քրեական հետապնդումներ թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ և ավելի շատ զոհերի նույնացում։ 2014թ․ ի վեր առաջին անգամ դատարանի կողմից աշխատանքային թրաֆիքինգի գործով դատապարտում է եղել։ Կառավարությունն ընդունել է դիտազննման ցուցիչներ սոցիալական աշխատողների համար և կատարել է փոփոխություններ ընթացակարգերում` միօրինականացնելու տվյալների հավաքագրումն ու տեղեկությունների փոխանցումը, և ապահովել է համակողմանի վերապատրաստում այդ հարցերով զբաղվող անձնակազմի համար։ Զեկույցը նաև նշում է, որ Հայաստանն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, և առաջ է քաշում ապագա բարելավումների մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ զոհերի նույնացման ու աշխատանքային թրաֆիքինգի ասպարեզներում։ Միացյալ Նահանգները հանձնառու է գործակցել Հայաստանի հետ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։ Զեկույցը կարող եք ընթերցել այստեղ՝ ### July 20, 2022 2022 Trafficking in Persons (TIP) Report Release On July 19, 2022, U.S. Secretary of State Antony Blinken released the 2022 Trafficking in Persons Report. For the second year in a row, Armenia is on Tier 2, in recognition of its overall increasing efforts towards the elimination of trafficking as compared with the previous reporting period. These efforts included prosecuting more traffickers and identifying more victims. Courts convicted a labor trafficker for the first time since 2014. The government adopted screening indicators for use by social workers, amended procedures to standardize data collection and information sharing, and provided comprehensive training to relevant staff. The report also notes that Armenia does not fully meet the minimum standards for the elimination of trafficking and suggests areas for future improvement, particularly in victim identification and labor trafficking. The United States is committed to partnering with Armenia to advance its anti-trafficking efforts. Read the report here: _______________________________________________ Press mailing list Press@usa.am https://urldefense.com/v3/__https://lists.usa.am/mailman/listinfo/press__;!!LIr3w8kk_Xxm!sL7PjE8Ga_C05tKJDKoGWYbcsJ9qK0CN0jZR70McRmjpyTFpUqBHKHTssZ8ICzs2NUIneRzAuwI$