Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի դեմ ավտոերթի մասնակիցները նախարարության մոտ են

  • 22.12.2017
  •  

  • Հայաստան
  •  

2
 220

Այս պահին Աջ ղեկ նախաձեռնության անդամներն ու աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը արգելող նախագծի դեմ բողոքող վարորդները բողոքի ավտոերթ են իրականացնում, որի վերջնական կետը Տրանսպորտի և կապի նախարարությունն էր:

Նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանի խոսքով՝ իրենց միակ պահանջն է արգելող նախագծի հետկանչն ու չեղարկումը, որից հետո իրենք պատրաստակամ են ընդգրկվել աշխատանքային խմբում և նախարարության հետ քննարկումներ անցկացնել այս հարցի շուրջ. 

«Ցանկացած քաղաքացի, խումբ կամ նախաձեռնոթյուն կարող է միանալ մեր հետագա աշխատանքներին, մենք բաց ենք քննարկման համար, որի ժամանակ կմշակվեն ոչ խնդրահրույց դրույթներ»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր ավելի վաղ նախարար Վահան Մարտիրոսյանն արդեն պատրաստակամություն էր հայտնել հանդիպել նախաձեռնության անդամների հետ: 

Նշենք, որ ավտոերթին այս պահին մասնակցում է շուրջ 100 ավտոմեքենա, թեև սզբնական հարշարկով մասնակցություն պետք է ունենաին միայն 60-ը, քանզի առավել քանակի դեպքում նախաձեռնությունը պետք է Երևանի քաղաքապետարանից թույլտվություն ստանար: Այդուհանդերձ, քաղաքապետարանը ինչպես հարկն է, իրազեկվել է բողոքի ավտոերթի մասին:

Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, 2018 թվականի ապրիլից Հայաստան աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի: Սա հստակ է և դժվար այս առումով փոփոխություն լինի՝ ոչ մի բողոքի ակցիա կամ ավտոերթ սրան չի խանգարի: Պետությունը, որը նման որոշմամբ փաստի առաջ է կանգնացնում 30 հազարից ավելի քաղաքացու, որոնք ունեն աջ ղեկով տրանսպորտային միջոց, չի պատրաստվում որևէ կերպ փոխհատուցել քաղաքացիների նյութական կորուստը (վաճառելու համար ղեկը պետք է լինի ձախակողմյան) ու նախագծի քննարկման ժամանակ անգամ այդ հարցը չի էլ քննարկվել: Ու այլընտրանք էլ չի թողնում՝ վարել մեքենան մինչև վերջին շունչը, եթե ծախել չի լինի, քանզի առաջիկայում կարգելվի նաև աջակողմյան ղեկային համակարգով միջոցների շահագործումը: