VERELQ-ն արժանացել է Շնորհակալագրի՝ Եվրասիական ինտեգրման անաչառ լուսաբանման համար

  • 25.12.2017
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 238

VERELQ լրատվական-վերլուծական կենտրոնը Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից արժանացել է Շնորհակալագրի՝ Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացի առարկայական, անաչառ և բարձրորակ լուսաբանման, ինչպես նաև Եվրասիական փորձագիտական ակումբի գործունեության հանդեպ բարյացակամ վերաբերմունքի համար:

Շնորհակալագիրը շնորհվել է VERELQ լրագրող Լիա Խոջոյանին՝ Եվրասիական փորձագիտական ակումբի տարեկան նիստի շրջանակներում: