Կառավարությունը ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի «ՄԼ Մայնինգ»-ն ազատեց ներմուծման մաքսատուրքից

  • 25.01.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 90

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում բավարարել է «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ օգտվելու գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից:


Ընկերությունը հումքն օգտագործելու է հանքարդյունաբերության մեջ։ Իրականացվել է 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում, մինչև ծրագրի ավարտը (2021թ.) նախատեսվում է իրականացնել ևս 2 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել մոտ 30-50 աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։


Արտադրանքի ծավալները տարեկան կկազմեն 200 մլն ՀՀ դրամ, որից 175 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, իսկ 25 մլն ՀՀ դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ։


Նշենք, որ ՍՊԸ-ն պատկանում է ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանին: