«Ռոստելեկոմ»-ը մտադիր է վաճառել Հայաստանում իր բիզնեսը

  • 08.02.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 116

«Ռոստելեկոմ» ընկերությունը մտադիր է վաճառել Հայաստանում իր բիզնեսը՝ GNC-Alfa ընկերությունը: Interfax.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է «Ռոստելեկոմ» ընկերության ղեկավար Միխայիլ Օսեևսկին:


Նա նշել է, որ միջպետական սիներգիան տեսանելի չէ: Խոսքն այն մասին է, թե ինչպես առավել արդյունավետ օգտագործել այնտեղ աշխատանքը, հնարավոր է՝ այդ թվում նաև վաճառքի միջոցով:


Աղբյուրը նշում է, որ Հայաստանը ՌԴ-ի մերձավոր երկրներից առաջինն է, որտեղ «Ռոստելեկոմ»-ը սկսել է ծառայություններ տրամադրել մասնավոր հաճախորդներին: Ռուսական ընկերությունը ձեռք է բերել հայկական օպերատորից 75 տոկոս մինուս 1 բաժնետոմսերը 22,5 միլիոն դոլարով 2012 թվականի փետրվարին: