Բուսաբանական այգում ծառեր չեն հատվել. փոխտնօրեն

  • 24.05.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

20
 220

Լուրերը, թե Երևանի բուսաբանական այգում 500 ծառ է հատվել, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Սահակ Վարդանյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ների հաղորդումներին, թե այգում ծառահատում է իրականացվել զվարճանքի համալիր կառուցելու նպատակով:


Նա հավաստիացրեց, որ այգում ոչ մի ծառ չի հատվել, և նույնիսկ հակառակը՝ մարտին 500 ծառ է տնկվել և առաջիկայում էլ Բուսաբանական այգում նախատեսվում է տնկել ևս 100 ծառ:


Անդրադառնալով անցկացվող շինարարական աշխատանքներին առնչվող լուրերին Վարդանյանն ասաց, որ դա ապատեղեկատվություն է, քանի որ ոչ մի շինարարություն այս պահին այգում չի իրականացվում.


«Այգում ոչ մի շինարարական աշխատանք չի իրականացվում: Պարզապես  տեղամասերից մեկում ամռան շրջանում վրան կտեղադրվի` տարբեր միջոցառումներ, խորհրդաժողովներ, համերգներ անցկացնելու նպատակով», – ասաց նա՝  պատրաստակամություն հայտնելով տրամադրել Բուսաբանական այգու նշված տեղամասի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցում հստակ երևում է, որ ո՛չ նախկինում, ո՛չ այս պահին այնտեղ ծառ չի եղել: Ի դեպ, ցրտերն սկսվելուն պես վրանը կապամոնտաժվի: