Փորձագետ. Սխալ է ՀՀ–ում իշխանափոխությունը համարել «գունավոր հեղափոխություն»

  • 24.05.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

 102

Սխալ է ՀՀ–ում իշխանափոխությունը համարել «գունավոր հեղափոխություն»։ Հետխորհրդային տարածաշրջանում «գունավոր հեղափոխությունները» տեղի են ունեցել ՌԴ–ի ազդեցության գոտուց դուրս գալու ու ՀԱՊԿ–ին անդամակցելուց հրաժարվելու կոչերով, ինչպես նաև դեպի Արևմուտք ուղենիշի փոփոխությամբ։ ՀՀ–ում այդպիսի բաներ չկան։ Այդ մասին հայտարարել է ամերիկացի փորձագետ Վլադիմիր Սոկորը։

Նա նշել է, որ Փաշինյանն ու նրա կողմնակիցները ՀՀ–ի բնակչությանը հավաստիցնում են, որ ՀՀ–ն կմնա ՌԴ–ի հետ դաշնակից։ ՌԴ–ի հետ ռազմավարական դաշնակցային ուղենիշի տեսանկյունից ոչինչ չի փոխվելու։

Ըստ նրա, եթե Փաշինյանն արմատական փոփոխություններ չիրականացնի ՀՀ–ի բնակչությունը շարունակելու է գլորվել դեպի աղքատություն ու դա կարող է հանգեցնել նոր քաղաքական ճգնաժամերը։ ՀՀ–ում ժողովրդական ապստամբությունները տեղի են ունենաում ցիկլիկ` յուրաքանչյուր 6-8 տարին մեկ։