[Press] ԱՄՆ դեսպանատնից. մամլո հաղորդագրություն



ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Բրիջիթ Բրինքն այցելում է Հայաստան



Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը մայիսի 
27-28-ին ժամանել էր Հայաստան՝ հանդիպումներ ունենալու նոր կառավարության և 
քաղաքացիական հասարակության հետ:

Վարչապետ Փաշինյանի հետ իր առաջին հանդիպման ընթացում տ-ն Բրինքը շնորհավորեց նրան 
այդ պաշտոնում ընտրվելու և իշխանության խաղաղ փոխանցման համար: Նա ողջունեց 
Վարչապետի ստանձնած հանձնառությունը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, և 
առաջարկեց ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը հակակոռուպցիոն աշխատանքներում:

Պետքարտուղարի փոխտեղակալ Բրինքն արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ 
քննության առավ երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր: Նա շեշտեց, որ Միացյալ 
Նահանգները հանձնառու է աշխատել նոր կառավարության հետ՝ երկկողմ կապերի ամրապնդման 
և դեպի Հայաստան հավելյալ ամերիկյան ներդրումների ներգրավման ուղղությամբ: Տ-ն 
Բրինքը նկատեց, որ Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը կարող է 
հարթակ հանդիսանալ նպատակների փոխադարձ առաջխաղացման հարցում իրական տեղաշարժեր 
ապահովելու համար:

Տ-ն Բրինքը նշեց, որ Միացյալ նահանգները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 
շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային 
կարգավորմանը և կողմերի հետ ակտիվորեն աշխատելու է Մինսկի խմբի գործընթացի 
շրջանակում խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ:

Պետքարտուղարի փոխտեղակալ Բրինքը հանդիպեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ 
գովեստով արտահայտվելով վերջին շրջանի բողոքի ակցիաների խաղաղ հանգուցալուծմանը 
նպաստելու նրա ջանքերի մասին: Տ-ն Բրինքը շեշտեց, որ Միացյալ Նահանգները 
շարունակելու է գործակցել Հայաստանի կառավարության հետ այնպիսի ծրագրերի 
շրջանակում, որոնք Հայաստանի ժողովրդի համար ձևավորում են տնտեսական 
հնարավորություններ, ամրապնդում են ժողովրդավարական հաստատությունները և 
բարելավում կենսամակարդակը:

«Ամեն անգամ հաճույքով եմ գալիս Հայաստան և այս այցի ընթացքում էլ այն կրկին աչքի 
ընկավ իր ամենաազդեցիկ ու ամենակարևոր ռեսուրսով՝ իր մարդկանցով: Ինձ ոգևորում է 
հայ ժողովրդի ոգին ու կորովը և ես հատկապես տպավորված եմ ձեզնով՝ Հայաստանի 
երիտասարդ առաջնորդներով, ովքեր այսպիսի մեծ նվիրումով ու ջանասիրությամբ ձգտում 
են կերտել իրենց երկրի պայծառ ապագան», - ասաց տ-ն Բրինքը երիտասարդ առաջնորդների 
հետ հանդիպման ընթացքում:

Պետքարտուղարի փոխտեղակալ Բրինքը իր շնորհավորանքներն է հղում Հայաստանի 
կառավարությանն ու ժողովրդին 1-ին հանրապետության 100-ամյա հոբելյանի առթիվ:


[usa 25 logo without text]


DAS Brink Visits Armenia_ARM_ENG_May 2018.doc

DAS Brink Visits Armenia_ARM_ENG_May 2018.doc

_______________________________________________
Press mailing list
[email protected]

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS