- 30.07.2018
- Հայաստան
- arm
- rus
94
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում կգլխավորի դերասան Հայկ Մարությանը:
Ինչպես լրագրողներին հայտնեց ՔՊ թեկնածու առաջադրված Ալեն Սիմոնյանը, ընտրությունը տեղի է ունեցել երկու փուլով։ Երկրորդ փուլ են անցել Հայկ Մարությանը եւ Ալեն Սիմոնյանը, և քվեարկության արդյունքերով ՔՊ վարչության անդամները նախապատվությունը տվել են Մարությանին:
Սիմոնյանը հայտնեց, որ վարչության նիստում, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել է միայն թեքնածուի այս հարցը, «Ելք»-ի հետ մասնակցության հարց չի քննարկվել:
Երևանի ավագանու ընտրությունը նախատեսված է սեպտեմբերի 16-ին։