Verelq: Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին

  • 28.07.2018
  •  

  • Հայաստան
  •  

11
 340

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:


Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները: Բարձրացված մի շարք հարցեր առանձնազրույցից անմիջապես հետո քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում:


Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից:


Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է լիարժեք համագործակցել նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հետ:


Հիշեցնենք, որ "մարտի 1-ի գործով" մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 27-ի գիշերը դատարանի որոշմամբ կալանավորվեց: Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: