- 21.08.2018
- Հայաստան
- arm
- rus
84
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել է նաև ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական՝ «Ալմազ—Անթեյ» ընկերության փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցնում է, որ ընկերությունը վերջերս հայտնվել է աշխարհի լավագույն արտադրողների տասնյակում:
«Քննարկվել են երկկողմանի համագործակցության հարցեր։ Դավիթ Տոնոյանը հանդիպման ընթացքում նշել է, որ մեզ հետաքրում են ընկերության առանձին արտադրանքներ և մենք ունենք համագործակցության լավ փորձ»,- հայտնում է խոսնակը։