Բակո Սահակյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ հիշատակման արարողության

  • 06.10.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 111

Հայաստանի Ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Արցախում հայտարարված սգո օրը Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում մեծանուն հայի անվան մշակութային կենտրոն եւ մասնակցել այնտեղ կազմակերպված հիշատակման արարողությանը:


Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հարյուրավոր քաղաքացիներ եւ հյուրեր:


Նշենք, որ այսօր Հայաստանում և Արցախում սգո օր է հայտարարվել: