Verelq: ԱՄՆ դեսպանությունը 2016թ. ապրիլին ձեռք է բերել գաղտնալսող սարքեր (փաստաթուղթ)

  • 25.12.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

3
 84

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը 2016թ. ապրիլին ձեռք է բերել գաղտնալսող սարքեր: Այս մասին Facebook-յան իր էջում գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ հրապարակելով համապատասխան փաստաթուղթը:


«Դեռ հետևություններ չեմ անում, կարծում եմ կլինի պաշտոնական պարզաբանում»,- գրել է նա:


Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ դեսպանատունը լայն սպեկտրի սմարթֆոնների ու տարբեր օպերացիոն համակարգերի համար գաղտնալսող սարքեր գնելու պատվեր է իջեցրել: Ըստ փաստաթղթի, ընկերությունները, որոնք հետաքրքրված են դրանց մատակարարումներում, պետք է դիմեն հատուկ այդ նպատակով նշված էլեկտրոնային փոստով: Հատուկ ընդգծվում է, որ որևէ հարցեր հեռախոսով չեն քննարկվելու: Առաջնահերթություն տրվելու է այն ընկերություններին, որոնք իրենց հայտը փոստով կներկայացնեն անգլերեն: