- 01.03.2019
- Հայաստան
- arm
- rus
102
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից:
Մեղադրանքն առաջադրված է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Աղբյուրը նշում է, որ գործը դատարան հասնելու և մեղադրական դատավճռի դեպքում Ալեքսանդր Սարգսյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա՝ համաձայն՝ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածի: