Մարտի 1-ին վիրավորվածներին և զոհերի իրավահաջորդներին կտրամադրվի փոխհատուցում. «Իմ քայլը»

  • 01.03.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 103

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Մարտի 1-ի վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:


Մակունցի խոսքով, կարևոր է 2008-ի Մարտի 1-ի, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին քաղաքական գնահատկան տալ: Անհրաժեշտ է նաև երաշխավորել Հայաստանում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի անարգել իրացումը:


Հայտարարության մեջ ասվում է.


«Կարեւորելով 2008թ.-ի մարտի 1-ի, դրան նախորդած եւ հաջորդած իրադարձություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը,


ընդգծելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի անարգել իրացման երաշխավորման անհրաժեշտությունը, արժեւորելով հանրային համերաշխության արմատավորումը,


խստորեն դատապարտելով 2008թ.-ի նախագահական ընտրությունների նկատմամբ անվստահությամբ պայմանավորված քաղաքացիների խաղաղ ընդվզումը բռնաճնշելուն ուղղված իշխանությունների գործողությունները, որի ընթացքում պաշտոնական տվյալներով զոհվեցին տասը, վիրավորվեցին հարյուրավոր քաղաքացիներ,


անընդունելի համարելով մարտի 1-ին հաջորդած համատարած քաղաքական բռնաճնշումների` կամայական ձերբակալությունների, շինծու մեղադրանքներով կայացված դատավճիռների, ուժային կառույցների կողմից քաղաքացիների ահաբեկման, աշխատանքից անհիմն հեռացման դեպքերի միակողմանի քարոզչության, խոսքի, մամուլի եւ հավաքների ազատության սահմանափակումների, իշխանությունների գործելաոճը՝


«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է․


1. Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պատշաճ պահպանման, մարտի մեկի իրադարձությունների բազամկողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը պատմական հրամայական է, որն ուղերձ կհանդիսանա ՀՀ բոլոր իշխանություններին, երկրի նորագույն պատմության ամենասեւ էջերից մեկի կրկնությունը բացառելու, արդարության եւ համերշխության վերականգնման, ինչպես նաեւ ժողովդավարության ամրպնդման համար:


2. Մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով վիրավորվածներին եւ զոհերի իրավահաջորդներին տրամադրել արդարացի փոխհատուցում:


3. Կյանքի իրավունքի պաշտպանությունը պետության առաջնային պարտականությունն է.


Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիներ՝ Սամվել Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին, Զաքար Հովհաննիսյանին, Համլետ Թադեւոսյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Տիգրան Աբգարյանին եւ Գրիգոր Գեւորգյանին մահ պատճառելը որեւէ հիմնավորմամբ չի կարող արդարացվել կամ մնալ անպատիժ։


4. Հիշում եւ հարգանքի տուրք ենք մատուցում մարտիմեկյան զոհերի եւ հանձն առնում ջանքեր գործադրել թե օրենսդրական մակարդակում, թե առհասարակ քաղաքական մշակույթում այնպիսի փոփոխություններ իրակացնել, որոնք երաշխիքներ կստեղծեն հետայսու բռնությունը եւ քաղաքական ճնշումները ներհասարական գործընթացներում բացառելու, քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքները եւ ազատություններն անկաշկանդ իրացնելու ուղղությամբ»:

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS