Շամշյանին Բաքվից շնորհակալություն կասեն. հայտնել է զինծառայողների անձնական տվյալները. ՊՆ

  • 23.08.2019
  •  

  • Հայաստան
  •  

2
 134

Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ներկայացնեմ, որ որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել:


Այս մասին Facebook-յան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


"Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն. վթարի մանրամասների, զինծառայողների անձնական գրեթե ամբողջական տեղեկատվության համար", – ասված է նրա գրառման մեջ:


Նշենք, ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:


Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 11 զինծառայողները թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: