Բաքվի հետ օպերատիվ կապը կայուն է, բայց նախարարը լուր չունի Արայիկ Ղազարյանից

  • 22.08.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 81

Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է բավական մտահոգիչ մնալ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:


«Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ ե՛ւ Կարմիր խաչը, ե՛ւ Պաշտպանության նախարարությունը, ե՛ւ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին։ Հարցը պահանջում է համակարգված մոտեցում»,- ասաց նա։


Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումները շարունակվում են. «Բանակցային գործընթացը չի կագնել։ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն»,- ասաց Մնացականյանը: