- 25.09.2019
- Հայաստան
- arm
- rus
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է հանրապետության սահմանով թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական փորձը:
ՊԵԿ-ից հայտնում են, որ վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի Շ.Ս.-ի ուղեբեռը: Արդյունքում նրա ճամփորդական պայուսակում ներկառուցված կողամասում հայտնաբերվել է 5.5կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգված:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով՝ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իրանի քաղաքացին կալանավորվել է: