- 01.06.2020
- Հայաստան
- arm
Ղազախստանում ՀՀ դեսպանության ունեցած նախնական տվյալներով, հնարավոր է՝ ս.թ. հունիսի 2-ի կեսօրին կայանա Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան «SCAT» ավիաընկերության չարտերային չվերթ՝ կոմերցիոն հիմունքներով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Բոլոր անհրաժեշտ մանրամասների պաշտոնապես հաստատվելուն պես ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կտեղեկացնի այդ մասին։
ՀՀ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Պարետատան պաշտոնական կայքից՝
https://covid19.gov.am/hy/travel_and_coronavirus
https://www.gov.am/am/covid-travel-restrictions/
Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև ս.թ. հունիսի 13-ը:
Այս ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջը, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն:
ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի Ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։
Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին՝ իրենց կողմից նախանշված ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ, ինքնամեկուսացման հասցե, հանձնվող ուղեբեռի քանակ, կտոր) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։
Սույն հայտարարության հրապարակումը հետապնդում է միայն 1 նպատակ՝ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն ընձեռել հնարավորինս նախապատրաստվել հնարավոր չվերթին։ ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում չվերթի նախնական տվյալների փոփոխման դեպքում»,- ասված է հաղորդագրության մեջ։