[Press] From U.S. Embassy – Governor of Kansas Laura Kelly and Brigadier General Michael Venerdi Visit Armenia

NEWS   RELEASE

Կանզաս նահանգապետ Լորա Քելին և բրիգադային գեներալ Մայքլ Վեներդին այցելում են 
Հայաստան

ք․ Երևան, 21 հունիսի 2023թ․ - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 22-23-ը Երևանում 
կհյուրընկալի ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին։ Նահանգապետի այցի նպատակը 
Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության 20-ամյա հոբելյանի նշանավորումն է և 
Կանզաս նահանգի ու Հայաստանի միջև կապերի հետագա ամրապնդումը։
Նահանգապետ Քելիին ուղեկցում է ԱՄՆ բրիգադային գեներալ Մայքլ Վեներդին, որը Կանզասի 
Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է այցելում 
Հայաստան։
Նահանգապետ Քելին և բրիգադային գեներալ Վեներդին կհանդիպեմ ՀՀ վարչապետի և այլ 
բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ պաշտպանության, ներքին գործերի, 
կրթության, էկոնոմիկայի նախարարների հետ։ Նրանք նաև կայցելեն 12-րդ խաղաղապահ 
բրիգադ, Զինվորական հոսպիտալ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, 
Ռազմական համալսարան և Հայաստանի ազգային ագրարային համալսարան։
Կանզաս նահանգի և Հայաստանի Հանրապետության գործընկերության ծրագիրը սկիզբ է առել 
2003թ․-ին  Հայաստանի, ԱՄՆ Կանզաս նահանգի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև 
փոխգործակցության համաձայնագրի ստորագրմամբ։ Ծրագրի շրջանակում Կանզասի Ազգային 
գվարդիան սերտորեն գործակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և այլ պետական 
կառույցների հետ՝ կյանքի  կոչելով համատեղ նախաձեռնություններ՝ զինվորական 
ուսուցում, արտակարգ իրավիճակների պատրաստություն, ինչպես նաև փոխանակումներ 
իրավապահ, բիզնեսի, բժշկական, հանրային առողջապահության, կրթության ոլորտներում։


###

Governor of Kansas Laura Kelly and Brigadier General Michael Venerdi Visit 
Armenia

Yerevan, Armenia –  – U.S. Embassy Yerevan welcomes Governor of 
Kansas Laura Kelly to Armenia June 22-23, 2023.  The Governor’s visit will 
celebrate the 20th anniversary of the Kansas-Armenia State Partnership, and 
strengthen ties between the State of Kansas and Armenia.

Governor Kelly is joined by U.S. Brigadier General Michael Venerdi on his first 
visit to Yerevan since being appointed as Adjutant General for the State of 
Kansas.
Governor Kelly and Brigadier General Venerdi will meet with the Prime Minister 
and senior officials from the Armenian government, including the Minister of 
Defense, Minister of Internal Affairs, Minister for Education, and Minister of 
Economy.  They will also visit the 12th Peacekeeping Brigade, the Military 
Hospital, the National Defense Research University, Military University, and the 
Armenia National Agrarian University.

In 2003, the Republic of Armenia signed an agreement with the State of Kansas 
and the U.S. Department of Defense to establish the Kansas-Armenia State 
Partnership Program.  Under the program, the Kansas National Guard has worked 
closely with the Armenian Ministry of Defense, and other governmental agencies 
on joint initiatives including military training, emergency preparedness, law 
enforcement, business, medical, public health, educational and humanitarian 
exchanges.





Press Release.doc


Gov.-Laura-Kelly-2023.jpg

Gov.-Laura-Kelly-2023.jpg

_______________________________________________
Press mailing list
[email protected]
https://urldefense.com/v3/__https://lists.usa.am/mailman/listinfo/press__;!!LIr3w8kk_Xxm!tRIcQRJenBD6FFL6xJGmlzZUaHMNsq1-L2dsFZldmjMGTj8s8bFYiU3zSUpzjees8nod5rEdikE$