Author: Alex Jidarian
Washington: 103rd anniversary of the Armenian Genocide (Senate – April 23, 2018)
Impact News Service Tuesday Washington: 103RD ANNIVERSARY OF THE ARMENIAN GENOCIDE (Senate - April 23, 2018) Washington: The Library of Congress, The Government of USA has issued the following house proceeding: Mr. REED. Mr. President, this week we solemnly observe the 103rd anniversary of the Armenian genocide. Over a century ago, one of the greatest tragedies of the 20th century began when the Young Turk leaders of the Ottoman Empire executed more than 200 prominent Armenians. What followed was an 8-year systematic campaign of oppression and massacre. By 1923, an estimated 1.5 million Armenians were killed, and over a half a million survivors were exiled. These atrocities affected the lives of every Armenian living in Asia Minor and, indeed, across the globe. The U.S Ambassador to the Ottoman Empire during this dark time, Henry Morgenthau, Sr., unsuccessfully pleaded with President Wilson to take action and later remembered the events of the genocide, saying, ``I am confident that the whole history of the human race contains no such horrible episode as this. The great massacres and persecutions of the past seem almost insignificant when compared to the sufferings of the Armenian race in 1915.'' Clearly, the suffering of the Armenian people must never be forgotten. The survivors of the Armenian genocide, however, persevered due to their unbreakable spirit and steadfast resolve and went on to greatly contribute to the lands in which they found new homes and communities, including the United States. That is why we not only commemorate this grave tragedy each year, but we also take this moment to celebrate the traditions, the contributions, as well as the bright future of the Armenian people. Indeed, my home State of Rhode Island continues to be enriched by our strong and vibrant Armenian-American community. This genocide has been denied for far too long. To honor the memory of this tragedy, I have joined with several of my colleagues on resolutions over the years to encourage the U.S to officially recognize the Armenian genocide. As we remember the past, we remain committed to forging a brighter future. We must continue to guard against hatred and oppression so that we can prevent such crimes against humanity. As ranking member on the Senate Armed Services Committee, I remain committed to supporting assistance to Armenia to strengthen security, promote economic growth, and foster democratic reforms and development. We must find a way to come together to recognize the truth of what happened and to provide unwavering support and assistance to those facing persecution today.
Sports: Henrikh Mkhitaryan ruled out of Arsenal’s clash against Southampton with a knee injury picked up in Europa League win over CSKA Moscow
Armenian international limped off in the 61st minute during the 4-1 victory over CSKA Moscow on Thursday night
HENRIKH MKHITARYAN has been ruled out of Arsenal's clash with Southampton at the weekend.
The Armenian limped off midway through the second half with a knee injury in the 4-1 win over CSKA Moscow on Thursday.
Boss Arsene Wenger admitted he doesn't know the severity of the injury, but the game against relegation-threatened Southampton will come too soon.
After the game he said: "He has a knee problem.
"We don't know how bad it is, we have to assess it tomorrow morning (Friday). He will certainly be out for Sunday."
Colombian stopper David Ospina is also sidelined with an ankle issue in which Wenger feared could have been "very serious".
But the Frenchman revealed it is better than first feared following a scan.
Wenger added: "He just moved back to make a save and sprained his ankle. There was no contact.
Sports: Who will become Armenia national team coach?
ACNIS reView #11, 2018: Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ. մարտի 24-31
Շաբաթվա անցուդարձ
ՄԱՐՏԻ 30 2018
Անցած շաբաթավերջին մի խումբ քաղաքացիներ ու քաղաքացիական նախաձեռնություններ «Մերժիր Սերժին» կարգախոսով նստացույց իրականացրին՝ փակելով Երեւանի Մաշտոցի պողոտան եւ Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։ Նրանց պահանջը մեկն էր՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու. «Սարգսյանի կառավարման տասը տարիներին Հայաստանը բոլոր ոլորտներում հետընթաց է արձանագրել»,- փաստում էին ցույցի մասնակիցները: Մոտավորապես 20 րոպե տեւած նստացույցից բացի, ցուցարարները երթով շրջեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, հասան իշխող Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակ եւ, նույնիսկ, պաստառներ փակցրին մուտքի դռանն ու պատերին: Բողոքի բոլոր գործողությունները, բարեբախտաբար, անցան առանց ոստիկանական խոչընդոտների։
…Քաղաքացիական նախաձեռնության կազմում հիմնականում երիտասարդներ էին, հասարակական տարբեր կառույցների ներկայացուցիչներ ու ակտիվիստներ։ Ինչպես հայտնի է, ապրիլի 9-ին, երբ կավարտվեն Սերժ Սարգսյանի` որպես ՀՀ նախագահի, լիազորությունները, Ազգային ժողովի խմբակցությունները մեկշաբթյա ժամկետում վարչապետի թեկնածուներ են առաջադրելու, իսկ ընտրությունը կայանալու է վերջնաժամկետի հաջորդ օրը՝ պատգամավորների բաց քվեարկությամբ։ Թեեւ հանրապետականները հայտարարում են, թե իրենց թեկնածուի հարցը դեռ չեն քննարկել, սակայն ցույցի մասնակիցների համոզմամբ՝ վարչապետ դառնալու է Սերժ Սարգսյանը, որը, նոր Սահմանադրության համաձայն, առնվազն մինչեւ 2022-ը կշարունակի ղեկավարել երկիրը։ Մի գործիչ, ում նախագահության տասը տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է շուրջ 400 հազար քաղաքացի, աղքատության մակարդակը զգալիորեն աճել է, արտաքին պարտքն ավելացել 5 միլիարդ դոլարով, իսկ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում երկիրը կորցրել է ավելի քան 800 հեկտար տարածք: Ահա թե ինչու պետության փաստացի առաջին դեմքի կարգավիճակում Սարգսյանի հետագա պաշտոնավարման դեմ Հայաստանում դիմադրության օջախներ են առաջանում: Ընդդեմ վերջինիս վարչապետության` փողոցային պայքարի ծրագրային քարտեզ է մշակել ընդդիմադիր «Ելք» դաշինքին մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որին, սակայն, չեն միանա դաշինքի մյուս երկու քաղաքական ուժերը` «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը»: Իշխանության ներկայացուցիչները շտապեցին ազդարարել «Ելք»-ում ներդաշինքային խմորումների սկիզբը, բայց այդ մասին` մեկ այլ առիթով: Փողոցային պայքարի մարտավարություն է ընտրել նաեւ արտախորհրդարանական մի շարք կուսակցություններ միավորած «Հանուն Հայաստան պետության» ճակատը: Նախաձեռնության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես անցած շաբաթ օրը երթի շարքերում էր։ Նրա խոսքով` քաղաքացիների պահանջը տրամաբանական է, եւ Սարգսյանի «երրորդ ժամկետի» դեմ պայքարող նախաձեռնությունները կարող են հանդես գալ մեկ միասնական ճակատով։ Ցավոք, «միասնական ճակատ» կոչվածը հայաստանյան ընդդիմության ամենախոցելի տեղն է: Կստացվի՞ գոնե այս անգամ հաղթահարել հատվածապաշտության համախտանիշը` ցույց կտա մոտալուտ ժամանակը:
Մարտի 26-ին Ազգային ժողովում մեկնարկեցին «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգի, ինչպես նաեւ դեղերի ու դեղանյութերի հաշվառման կարգի սահմանման մասին» թեմայով «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները։ Ինչպես հայտնի է, Կառավարության որոշմամբ` մարտի 1-ից հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր գնելու համար քաղաքացին պետք է բժշկի դեղատոմս ունենար։ Միայն դեղատոմսերով դեղերի վաճառքն առաջացրել էր քաղաքացիների, մի շարք բժիշկների ու դեղատնատերերի դժգոհությունը: Կառավարությունը մասնակի կասեցրել էր մարտի 1-ից գործող դեղորայքի` դեղատոմսերով վաճառքի որոշումը:
…Խորհրդարանական լսումների ժամանակ շատ պատգամավորներ մտահոգություն հայտնեցին, որ առանց դեղատոմսերի դեղերի վաճառքի արգելումը կխթանի «ստվերի» աճը ոլորտում: Այսինքն` արգելված դեղերը, նրանց կարծիքով, շատ արագ կհայտնվեն «սեւ» շուկայում` ստեղծելով ստվերային հնարավորություններ: Մամուլում արդեն լուրեր են տարածվել «սեւ» շուկայում հայտնված դեղերի մասին, ձերբակալվել են մարդիկ, որոնք անօրինաբար վաճառքի էին հանել դեղատոմսերով իրենց բաշխված դեղերը: Կառավարության սահմանած նոր կարգի եւ լսումների մասնակիցների հարցերի շուրջ պարզաբանումներ էր տալիս առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը. «Երբ այս կարգը չկար, նախարարությանը մեղադրում էին, որ շուկայում վերահսկողություն չենք իրականացնում, եւ դեղերը, որոնք պիտի դեղատոմսով դուրս գրվեին, ազատ վաճառքի են հանված: Տվյալ դեպքում, կարծում եմ, որ Կառավարության որոշումը, դրա վատ կամ լավ լինելը պայմանավորված են մի շարք շահագրգիռ խմբերի վրա ուղղակի ազդեցությամբ»,- նշել է փոխնախարարը: Կարելի է համաձայնել քննարկման ընթացքում ընդգծված այն մտքին, որ սույն որոշման նպատակները գուցեեւ բարի են, բայց` միաժամանակ թերի: Այն խուճապ է առաջացնում հասարակության, բուժհաստատությունների ու դեղատների աշխատակիցների շրջանում, որոնք զգուշանում են մասնավորապես դեղերի ապօրինի վաճառքի վտանգներից: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, օրինակ, վստահ է, որ Կառավարության որոշման տակ այլեւայլ վտանգներ են թաքնված. «Սրանով մենք դեղի մաֆիայի առջեւ կանաչ ճանապարհ ենք բացելու: Որովհետեւ գաղտնիք չէ, որ ունենք բազմաթիվ, այսպես ասենք՝ դեմքեր, ովքեր դեղ են ներկրում, ունեն իրենք հիվանդանոցներն ու դեղատները, ուրեմն եւ իրենց հիվանդանոցներից էլ մարդկանց ուղղորդելու են դեպի այն դեղատները, որտեղ իրենց ներկայացուցիչը տալու է տվյալ օլիգարխի ներկրած դեղը: Ո՞վ չի հասկանում, թե ինչի է տանելու, ինչ մենաշնորհի է տանելու այս համակարգը»,- ասել է Զոհրաբյանը: Փոխնախարարն անընդհատ հորդորում էր խնդիրը չքաղաքականացնել. «Մեկ բացասական ասելուց` մի մոռացեք 10 դրականը եւս նշել»,- բոլոր կոշտ հարցերին այսպես էր արձագանքում Խաչատրյանը: Ինչ ասել կուզի` անորոշություններ, անշուշտ, կան Կառավարության խնդրո առարկա որոշման համատեքստում: Հանրությանը մնում է առայժմ մխիթարվել նրանով, որ արդեն հոկտեմբերից միայն դեղատոմսերով վաճառվելու է Հայաստանում գրանցված ավելի քան 4 հազար անուն դեղերի ուղիղ կեսը: Մյուս կեսը` ամենից առօրեականն ու կենսականորեն անհետաձգելին, կարելի կլինի ձեռք բերել ազատ վաճառքից: Համենայն դեպս՝ այդպես էր պնդում ոլորտի պատասխանատուն:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
The Guardian-ը գրում է, որ մարտի 26-ին ավելի քան 20 արեւմտյան դաշնակիցներ պարտադրել են տասնյակ ռուս դիվանագետների արտաքսումը` ի պատասխան Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հարձակման: «Ցուցաբերած համերաշխությունը Սառը պատերազմից հետո Արեւմուտքի կողմից ռուսական հետախուզական ցանցերին հասցված ամենամեծ հարվածն է: Ավելի քան 100 ռուս դիվանագետներ, որոնք մեղադրվում են արեւմտյան երկրներում լրտեսության լինելու մեջ, վերադառնալու են Մոսկվա՝ ռուսական հետախուզության նախկին պաշտոնյա Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլիային մարտի 4-ին Սալիսբերիում քիմիական զենքի օգտագործմամբ սպանելու հարցում համաձայնեցված պատասխանի արդյունքում»,- գրում է թերթը:
Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, Միացյալ Թագավորությունն ուշադրություն է դարձնում Պուտինին եւ նրա օլիգարխներին: «Լոնդոնում, հատկապես անշարժ գույքի մեջ, միլիոնավոր ներդրումներ կատարող հարուստ ռուսներ կան, որոնք կարող են նաեւ Պուտինի դաշնակիցները լինել: Կան նշաններ, որ Միացյալ Թագավորության կառավարությունն ուղիներ է փնտրում այդ օլիգարխներին թիրախավորելու համար»,- շեշտում է պարբերականը: Այդ հարուստ ռուսները, ըստ հոդվածագրի, սովորաբար դիմում են «Tier 1» (Ներդրողների) վիզայի համար, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են Մեծ Բրիտանիայում 2 միլիոն կամ ավել ֆունտի ներդրումներ կատարել: Մեյը խոսել է «ապօրինի եւ կոռումպացված ֆինանսների մասին» եւ ակնարկել, որ կարող է խստացնել այն կանոնները, որոնք թույլ են տալիս արտասահմանցի քաղաքացիներին դիմել այդ վիզաների համար:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բրիտանիան հակաքարոզչական պատերազմ կսկսի Ռուսաստանի դեմ, երբ Թերեզա Մեյը ներկայացրեց նոր պաշտպանական ծրագիրը: The Telegraph-ը հայտնում է, որ վարչապետը հետախուզական ծառայություններին հանձնարարել է օգտվել սոցիալական լրատվամիջոցներից` հակազդելու ապատեղեկատվությանը, քանի որ խոստացել է օգտագործել «մեր տրամադրության տակ եղած ամեն հնարավորություն` Մեծ Բրիտանիային սպառնացող վտանգը հաղթահարելու համար»:
Նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է 60 ռուս պաշտոնյաների արտաքսումը եւ Սիեթլում Ռուսաստանի հյուպատոսության փակումը: ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հաշվետու լինի իր ապակայունացնող վարքի համար. «Մարտի 4-ին Ռուսաստանը օգտագործել էր ռազմական քիմիական գազ՝ փորձելով սպանել Բրիտանիայի քաղաքացու եւ նրա դստերը Սալիսբերիում: Մեր դաշնակից Միացյալ Թագավորության վրա կատարած այս հարձակումը բազմաթիվ անմեղ զոհերի կյանքը վտանգի տակ դրեց եւ լուրջ վնաս պատճառեց երեք անձանց, այդ թվում` ոստիկանության աշխատակցին: Քիմիական զենքի կիրառման կոնվենցիայի եւ միջազգային իրավունքի խախտման համար այսօր Միացյալ Նահանգներն արտաքսում է 48 ռուս պաշտոնյաների, որոնք ծառայում են Միացյալ Նահանգներում Ռուսաստանի երկկողմ առաքելությանը: Մենք նաեւ պահանջում ենք, որ Ռուսաստանի կառավարությունը մինչեւ 2018թ. ապրիլի 2-ը փակի իր հյուպատոսությունը Սիեթլում: Մենք այս գործողություններն իրականացնում ենք Միացյալ Թագավորության հետ մեր անխախտ համերաշխության դրսեւորման եւ Ռուսաստանի կողմից միջազգային նորմերի շարունակական խախտումների հանդեպ լուրջ հետեւանքներ առաջացնելու համար… Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին ընդունել պատասխանատվությունը իր գործողությունների համար եւ աշխարհին ցույց տալ, որ կարող է կատարել իր միջազգային հանձնառություններն ու պարտականությունները որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ` միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար»:
2018 թվականի մարտի 26-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի ունեցավ ԵՄ-Թուրքիա առաջնորդների հանդիպումը: ԵՄ-ը ներկայացնում էին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը եւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Առաջնորդները լայնածավալ քննարկումներ են ունեցել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների եւ առաջիկա զարգացումների մասին: Նրանք մասնավորապես քննարկել են միգրացիոն հոսքերի կառավարման վերաբերյալ գործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր շահերը, Թուրքիայում օրենքի գերակայությունը, Թուրքիայի վերջին գործողությունները Արեւելյան միջերկրածովյան ու Էգեյան ծովում եւ Թուրքիայի ներգրավվածությունը Սիրիայում:
Politico-ն գրում է. «Սկսած Էրդողանի կողմից Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների ապամոնտաժումից մինչեւ Թուրքիայի կողմից Սիրիայում քրդական ուժերի վրա հարձակմանն ուղղված փորձը, ԵՄ ղեկավարները մտավախություն ունեն, որ Անկարան ավելի շատ խնդիր է դարձել, քան գործընկեր»: Սակայն, չնայած այդ ամենին`«երկու կողմերն էլ ունեն փոխադարձ կախվածություն»:
«Թուրքիան պետք է Եվրոպային փախստականների հարցով երկամյա պայմանագիրը պահպանելու համար, ինչը խիստ կարեւոր է սիրիացի փախստականների ԵՄ մուտքը կառավարելու համար… Այն, ինչ Էրդողանը ստանում է ԵՄ-ից, կարող է ամփոփվել մեկ բառով`գոյատեւում: Մոռացեք Էրդողանի`Եվրոպայի հակաթուրքական «ահաբեկիչների» մասին հռետորաբանությունը: Իրողությունն այն է, որ Թուրքիան գրեթե լիովին կախված է ԵՄ-ից`տնտեսությունը պահպանելու համար»:
Հանդիպումից առաջ Էրդողանը պնդում էր. «ԵՄ անդամակցությունը մնում է մեր ռազմավարական նպատակը»: Սակայն, ինչպես գրում է հեղինակը, «նման մեկնաբանությունները, որոնք չեն համընկնում վերջին տարիների Անկարայի գործողությունների հետ, նպատակ են հետապնդում Թուրքիայի ընտրախավին եւ ֆինանսական շուկաներին հուսադրել, որ, չնայած վերջին ցնցումներին, երկիրը մնում է Արեւմուտքին նվիրված»:
The Telegraph-ի տեղեկացմամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը մեկնել է Պեկին` հանդիպելու Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին: «Հյուսիսային Կորեայի առաջնորդի ուղեւորությունը իշխանության գալուց հետո առաջին ճամփորդությունն է եւ արտասահմանյան պետությունների ղեկավարների հետ ունեցած առաջին հանդիպումը, որը տեւել է կիրակիից չորեքշաբթի»,- հայտնում է պարբերականը: Պաշտոնական աղբյուրների համաձայն, Կիմ Չեն-ընը Սի Ցզինպինին ասել է, որ ինքը պատրաստ է ազատվել միջուկային զենքերից եւ վերահաստատել նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթաժողով անցկացնելու պատրաստակամությունը: «Կորեական թերակղզու միջուկային զենքերի զինաթափման հարցը կարող է լուծվել, եթե Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգները մեր ջանքերին արձագանքեն բարի կամքով, ստեղծեն խաղաղության եւ կայունության մթնոլորտ՝ խաղաղության հաստատման համար համաժամանակյա միջոցներ ձեռնարկելով», – ասել է Կիմ Չեն-ընն իր այցի ընթացքում:
The Telegraph-ը հաղորդում է նաեւ, որ Չինաստանը հանդիպումների մասին զեկուցել է ԱՄՆ նախագահին: Ի պատասխան՝ Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Միացյալ Նահանգները սերտ կապի մեջ է մեր դաշնակիցներ Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ: Մենք տեսնում ենք այս զարգացումը որպես հերթական ապացույց առ այն, որ առավելագույն ճնշման մեր քաղաքականությունը Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության համար նպաստավոր մթնոլորտ է ստեղծում»:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը
Ֆրանկոֆոնիայի խորհրդաժողովին ընդառաջ. Նալբանդյանը՝ միասին ապրելու կարևորության մասին
- 20.03.2018
- Հայաստան
- arm
Ինչպես հայտնի է, Հայաստանն ընտրվել է որպես 2018թ. հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հյուրընկալող երկիր, որը երկու տարի նախագահելու է Ֆրանկոֆոնիայի այս բարձրագույն ատյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական խորհրդաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանն Երևանում այսօր ընթացող ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Հայաստանը հպարտությամբ ընդունեց Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների եւ կառավարությունների ղեկավարների` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը հյուրընկալող երկիր ընտրելու որոշումը: Այս ընտրությունը համերաշխության, Ֆրանկոֆոնիային ծառայելու հարցում Հայաստանի նվիրվածության, ֆրանկոֆոն արժեքների, մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի տարածման համար ծավալած գործունեության գնահատման նշանավորումն է: Այս որոշումը կայացվեց նաեւ 2015թ. Երեւանում Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ խորհրդաժողովի հաջողությունից հետո:
«Այս հանդիպումը հնարավորություն է ընձեռում ձեզ ներկայացնելու Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներում Հայաստանի նախանշած առաջնահերթությունները: Գագաթաժողովն անցնելու է «Ապրել միասին» խորագրի ներքո՝ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: «Ապրել միասին» թեման ընտրվել է՝ հաշվի առնելով ֆրանկոֆոնիայի շրջանակներում, ես կասեի նույնիսկ միջազգային մակարդակում առկա իրողությունները: Մենք համոզված ենք, որ «Ապրելով միասին»՝ հարգելով այն մարդասիրական արժեքները, որ մենք կիսում ենք, հնարավոր է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը եւ ֆրանկոֆոն տարածքում խաղաղությանը եւ բարօրությանը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նրա խոսքով, «Ապրել միասին» հասկացությունը քաջ ծանոթ է հայ ժողովրդին՝ աշխարհի ավելի քան հարյուր երկրներում աշխարհասփյուռ հայությունը կարողացել է լիովին ինտեգրվել իրենց հյուրընկալած երկրների հասարակություններում՝ միեւնույն ժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնությունը եւ ընդգծելով միասին ապրելու ունակության կարեւորությունը` փոխադարձ հարգանքի, ներդաշնակության, համերաշխության, բազմազանության ոգով: Նալբանդյանը նշել է, որ ակնկալում է նաեւ աշխատել «Ապրել միասին» խորագիրը կրող Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ, որտեղ կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» տեսլականի սկզբունքներն ու արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսությունը, ահաբեկչությունը սնող արմատականացման եւ բռնի ծայրահեղականության, այլատյացության, ատելություն սերմանող գաղափարախոսության, անհանդուրժողականության եւ խտրականության բոլոր ձեւերի դեմ պայքարը:
«Այս տեսանկյունից մենք ցանկանում ենք, որ Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը մասնակցություն ունենա այս միջոցառմանը եւ իր ներդրումն ունենա այդ փաստաթղթի ստեղծման գործում»,- ասել է նա:
Էդվարդ Նալբանդյանը նաև հավելել է, որ գագաթաժողովի կարեւոր միջոցառումներից մեկը, որը մտադիր են կազմակերպել, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն է: Ըստ նախարարի, մեծ կարեւորություն են տալիս ֆրանկոֆոն ձեռնարկությունների եւ մասնագիտական, ինստիտուցիոնալ ցանցերի համախմբմանը տնտեսական կապերը խթանելու եւ գործարար միջավայրը բարելավելու տեսանկյունից: Հայաստանի նպատակն է գագաթաժողովի ժամանակ հիմնել ֆրանկոֆոն գործարարների ցանց:
Turkish Press: Turkey urges solution to Nagorno-Karabakh conflict
Drug sale restrictions may be temporarily suspended in Armenia
Music: Tigran Hamasyan nominated for ECHO Jazz 2018 award
The ECHO Jazz 2018 award nominations have been announced by the German Recording Academy, and among the nominees this year are Nonesuch Records releases from Chris Thile, Brad Mehldau, and Tigran Hamasyan, Nonesuch Records reported.
Tigran Hamasyan has also been nominated in the Piano International category, for his album An Ancient Observer. The album includes ten new compositions, two of which are based on Armenian melodies. Some are through-composed and completely written out, while others are composed with ample space for Hamasyan to improvise.
He cites a wide range of influences—from Baroque dance to hip-hop grooves adapted to piano—and the sounds of his native country of Armenia are present, as always.
Winners will be announced around March 12, and the awards ceremony will take place in Hamburg on May 31.
Armen Sarkissian is not candidate only of Serzh Sargsyan – Aghvan Vardanyan (video)
Aghvan Vardanyan, secretary of the Dashnaktsutyun faction, states that RPA presidential candidate Armen Sarkissian’s vision of Armenia’s future is the same as his.
Touching upon the discussions on the idea that isntead of MPs, people should elect Armen Sarkissian, Aghvan Vardanyan answers:
“I’m not a narrow professional lawyer. One lawyer expressed such an opinion and a dozen of not less reputable experts have expressed an opposite view and are convincing, re-entering into these issues is a senseless occupation.”
According to him, Armen Sarkissian is a candidate of two factions, not only of Serzh Sargsyan. Aghvan Vardanyan also thinks Armen Sarkissian has sufficient powers.
“According to our new Constitution, he is the head of Republic of Armenia. The President of the Republic of Armenia can apply to the supreme legislative body of the National Assembly. His functions are not just formal, but stem from the spirit of the Constitution,” said Aghvan Vardanyan.