ACNIS reView #20, 2018: Արմինե Ղազարյան. «Սա բնական զարգացմամբ և մեծ կամքի ուժով իրականացված հեղափոխություն է»

Հարցազրույց

 

ՀՈՒՆԻՍԻ 1 2018

 

 

 

 

- Արմինե, ինչպե՞ս
եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես տեսակետ կա,
որ կիսատ կմնա հեղափոխությունը, եթե արագ տեղի չունենան արտահերթ ընտրություններ։
Համամի՞տ եք։

– Արտահերթ ընտրությունները կարևոր են, իհարկե, բայց մինչ
այդ որոշ անհրաժեշտ պայմաններ են պետք ընտրությունների անցկացման համար, պետք է
մշակվեն մեխանիզմներ։ Նախ որոշակի անհրաժեշտ ժամանակ է պահանջվում։ Քաղաքագետները
կնկարագրեն, թե ինչ դրական կամ բացասական կողմեր կան շուտ թե ուշ անցկացնելու
արտահերթ ընտրությունները։ Սակայն պարզ է, որ մինչ ընտրությունները որոշակի
օրինագծերի ընդունման պահանջ կա, այդ թվում նաև Կուսակցությունների մասին օրենքի,
որ կուսակցությունները քաղաքականություն մտցնեն ԱԺ, ոչ թե ուղղակի կուսակցականներ
կամ ԱԺ-ում պատսպարվելու կարիք ունեցող մարդկանց։ Կուսակցությունները կարող են
ժամանակն արդյունավետ օգտագործել՝ իրենց լավագույն հնարավոր ռեսուրսները
հավաքագրելով։ Օրինակ, ՔՊ-ն կարևոր քաղաքական խաղաքարտ է ձեռք բերում, ձայների
կրեդիտ հավաքում, դա վատ չէ, հատկապես, որ քննաշրջանի նման մի բան է իրենց համար։
Ինչ կատարվում է այսօր, առավել քան օրինաչափ է՝ դրված ուղու սկզբունքով։
Հեղափոխությունը կիսատ չի մնա, տաֆտալոգիա գուցե հնչի, բայց ինչպես էլ այն
շարունակվի՝ կլինի հեղափոխության շարունակություն։ Իսկ ընթացքը դեռևս սկզբին
համապատասխան գնում է։ 

- Ի՞նչ եք կարծում,
մարդկանց մտքում տեղի ունեցե՞լ է այդ հեղափոխությունը։ Սա այլևս ա՞յլ հանրություն
է, որ նախկին սխալները ընտրությունների ժամանակ
 չի
կատարի։

– Ոչինչ մեկ օրում, կամ ամսում կամ տարում չի լինում,
մարդիկ հանկարծ չեն արթնանում ավելի գիտակից կամ ավելի «թշվառ»։ Տեսեք,
հիմնականում մարդկանց կյանքի առաջադիմություն չեղավ տարիներով, որը զարգացման
ռիթմում հավասարազոր էր դեգրադացիայի։ Բայց այս տարիների ընթացքում, քաղաքական,
քաղաքացիական պայքարների ընթացքում նույնիսկ անուղղակիորեն, որոշակի աճել է
հանրության քաղաքացի լինելու գիտակցությունը, գուցե շնորհիվ մեծացած սերնդի, նոր
սերնդի, երիտասարդության։ Ամեն անգամվա հանրությունը նույն հանրությունը չէ, մի
քայլ առաջ է, մի աստիճան ավելի իրավագիտակից և մտքի համարձակությունը բարձր է, և
բարձրանում է ավելի։ Այդ զարգացումն իր դերն ունի նախկին սխալները թույլ չտալու
կամ պակասելու, բայց դա չէ հարցի լուծումը գոնե այսօր, այլ ստեղծելիք համակարգն է,
օրենքը, որ կյանքի որակով ու գիտակցությամբ և դրան զուգահեռաբար քաղաքական կյանքի
համակարգի աշխատունակությամբ ընտրակաշառքը և խարդախությունները որպես երևույթ
կվերացնեն։ Մեծ հաշվով՝ մարդիկ ուզում են պատասխանատու լինել իրենց կյանքի համար,
իրենց միկրոաշխարհի և շատ մեծ ցանկություն չունեն քաղաքականության վերաբերյալ
ինչ-որ անմաքուր հարցերի մեջ խառնվելու, բայց դա եղել է իրենց որպես ռեսուրս
«օգտագործվելու» միակ հարթակը, որից էլ առաջնային պահանջմունք բավարարելու օգուտ
են ակնկալել։ Հանրությունը կարիք ունի ազնիվ արդյունավետ կառավարման համակարգի մեջ
ապրելու, որ ամեն բան մտածված լինի և ծառայեցվի մարդկանց և ոչ հակառակը. մարդիկ
լավին, ազնիվին արագ են ընտելանում։

Ժողովուրդը գալիք ընտրությունների ժամանակ այլ մոտիվացիայով
կշարժվի, քաղաքականապես հասուն ու գիտակից, որը համահունչ է կատարվածի ոգուն, բայց
եթե տարիներով կրկին ճահիճ ստեղծել, զրկել ձայնից, արհամարհել, սոցիալ անապահով
իրավիճակ ստեղծել, ապա կրկին հասարակական քաղաքական ապատիայի մեջ հայտնվելով՝
առաջնային կլինի պահանջմունքների ամենացածր աստիճանը և գուցե տարիներով մատնվի
քաղաքական պասիվության։ Ինչ վերաբերում է հիմա, և դեռևս երկար ժամանակ մարդկանց
մեջ այս ոգին և իրավունակության զգացողությունը թերևս կպահպանվեն՝ թե իներցիայի
միջոցով, թե որպես ձեռք բերած նոր որակ, բնավորություն։ Դրա համար էլ, այն ինչ
կատարվում է տեղական մարմիններում թե բուհերում, թե այլուր ընդվզմամբ նույնակերպ
հարցերը լուծելու փորձեր՝ շատ նորմալ է և չի պարունակում հակահեղափոխական տարր կամ
դեմ են իրենց իսկ կողմից վստահությունը տված իշխանությանը, վարչապետին։ Զգացել են
այդ բաղձալի ազատության հասնելու ճանապարհը և էլի ազատագրելու ենթակա բաներ են
տեսնում, դա շատ բնական է։ 

- Ի՞նչ եք կարծում,
եթե արտահերթ ընտրություններն
 ուշանան,
վտանգներ չկա՞ն, որ կմսխվի
 հանրային ռեսուրսը։

– Ինչ նկատի ունեք հանրային ռեսուրս ասելով. եթե խոսքը
հանրային վստահության, ժողովրդի վստահության մասին է, ապա չեմ տեսնում այդպիսի
խնդիր։ Ընդհանրապես՝ ժողովուրդը, հանրությունը ցույց տվեց, որ կողմնակից է շանս
տալու նույնիսկ չընդունված, չսիրված կառավարությանը։ Այժմ առավել քան հասկանալով
ու համբերությամբ հետևում է քաղաքական գործընթացներին։ Նիկոլ Փաշինյանը և թավշյա
հեղափոխությունը հասարակության մեջ քաղաքական տարրի նկատմամբ հետաքրքրություն
մտցրեցին, ոչ թե քաղաքականության, այլ հենց քաղաքական տարրի, հասկացության։
Բացատրեմ միտքս. երբ թվում էր իշխանության գալով ուղղակի մեկ զարկով ժողովրդին
հարստահարած ու հարստացած մարդկանց ուղղակի կհանի պաշտոններից ու համապատասխան
մութ սենյակներ կուղարկի, պարզվեց՝ ոչ, մեկ փայտիկի հարված չէր։ Ու քանի որ
հասարակության, ժողովրդի համար նախկին քաղաքական գործիչներին աշխատանքից
հեռացնելը, պատժելը, անչափ կարևոր թեմա էր, սկսեցին հետևել, թե ինչպես և ինչ
լծակներով պետք է դա արվի՝ ժողովրդի մեջ առաջացավ օրինականության դաշտը, օրենքով
կարգավորելու մտածելակերպը հեռուստասերիալի պես սկսեց հանրությունը հետևել, թե այդ
լծակները ինչպես են գտնում ու գործածում։ Այսինքն՝ երկարաժամկետ մաքրման
գործընթացի թեկուզ պասիվ մասնակից է դարձած, կարծես մի մեծ թիմի անդամ։ Մյուս
կողմից, դեռևս այնպիսի կոպիտ թերություն, սխալներ նոր կառավարությունը չունի արած,
որ մարդկանց վստահությունը տատանվի։ Ընդհակառակը, ամեն նոր օր պետականամետ,
հայաստանակենտրոն, հայանպաստ գործունեության ականատեսն են՝ թե դրսի նկատմամբ
դիրքավորվածությունը, թե ներսում՝ կրթականից մինչև տնտեսական բլոկներում կատարվող
անցուդարձը։ Այսինքն՝ ժանգոտ մեխանիզմից ժանգերը մաքրում են, որ շարժիչը միանա ու
մեխանիզմը, էստեղ՝ համակարգը աշխատի։

Մի կարևոր հարց կա, որ միշտ թյուրիմացության մեջ է գցում
այս կամ այն շրջանակներին. դա նշանակումների խնդիրն էր։ Ռեժիմի պայմաններում
անձնայնացված են եղել պաշտոնները: Դրա համար, օրինակ՝ Տարոն Մարգարյան, Արամ Սիմոնյան
և այլք, այնքան են իդենտիֆիկացրել իրենց կյանքը իրենց հարաբերությունների բալանսը՝
կապված պաշտոնի հետ, որ հոգեկան, հոգեբանական ձուլվածության մեջ են մտել պաշտոնի
հետ ու շատ լուրջ անձնային տրավմատիկ խնդիր է առաջացել ձուլվածությունից դուրս
գալը։ Դա հոգեբանական լուրջ մեխանիզմ է, խնդիր։ Դրա համար, երբ վարչապետը
նշանակում է անում՝ հակազդումը, ժողովրդի, նույնիսկ քաղաքական, քաղաքացիական
էլիտայի դժգոհության պատճառի իրական հիմքը այդ ենթագիտակցականում ամրացած
«առհավետության» վախն է, որ բա եթե լավ չաշխատեց, ինչպես նրանից ազատվել։ Այ սա
բարդույթի պես նստած է։ Մտահոգվելու իրական խնդիր չի։ Եթե ինչպես սկսվել է
վարչապետի գործունեությունը, այնպես էլ շարունակվի, ապա հիմք են դնում համակարգի,
որում կաշխատի այս կամ այն համապատասխան հատկանիշներով անձը. չի արդարացնի՝
համակարգի շարժիչի մեխանիզմում կնկատվի «կանգը», «դեֆորմացիան» ու կփոխարինվի։ Սա
է այս ամենի ողջ փայլը, եթե միայն հետագայում պահպանվի մոտեցումը։

Ասածիս վրա բերեմ մի 2 օր առաջվա օրինակ /թեպետ դրանք
այնքան շատ են հանդիպում/
արդեն սուպերմեն կոլաժ տեսա ԱԱԾ պետի մասին պատրաստած կամ վերնագրեր «ԱԱԾ պետ
Արթուր Վանցյանից վախենում են շատ նախկին պաշտոնյաներ»։ Ի՞նչ եք կարծում,
ենթադրենք վարչապետը այլ անձի նշանակեր և հրահանգ տար, թե ինչ սկզբունքներ ունի
նոր կառավարությունը ու ինչ արդյունքների ակնկալություն, այլ կերպ էր լինելո՞ւ։ Իհարկե՝
ոչ, լինելու էր նույն սուպերմենը՝ այլ անուն ազգանունով։ Կարծում եմ համակարգը
ձգվելու, աշխատելու ժամանակ «անիրական» կադրերը ուղղակի դուրս կմնան։ Օրինակ,
ամերիկյան «զսպումների և հակակշիռների» /checks and balances/ համակարգը կարող է
թույլ տալ Թրամփի պես նարցիս ու անհավասարակշիռ մեկին ունենալ որպես նախագահ, քանի
որ պահպանում է բալանսը կառավարության մարմինների մեջ՝ թույլ չտալով իշխանության
որևէ ճյուղի անհամեմատ հզորացում, փոխարենը զսպում ու վերահսկում են միմյանց։ 

- Այսօր էլ որոշակի
անհնազանդության գործողություններ ենք տեսնում, որոնք երբեմն մեկնաբանվում են
որպես սաբոտաժ ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության։
Այս առումով որքանո՞վ է
իրական հակահեղափոխության վտանգը։

– Իհարկե
սաբոտաժ չեն։ Սաբոտաժի փորձեր կլինեն, դրանք արագ կնկատվեն։ Անհնազանդության
բանալին տվեց մարդկանց, սովորեցրեց իր իրավունքը պաշտպանելու համար խաղաղ պայքարի
ձև, դե մարդիկ էլ սահման չեն դնում՝ խախտում է արել, սխալ է կառավարել, կաշառակեր
է՝ պիտի հեռացվի։ Հիմնականում կազմակերպված՝ բնազդաբար թե գիտակցաբար «տեղական»
լոկալ մաքրումների շրջան է սկսած, որն իրականում նաև օգուտ է իշխանությանը,
որպեսզի ուշադրություն հրավիրեն օրինակ ինչ-որ տեղական բդեշխի վրա։ Կլինեն տեղական
մարմիններ, որոնցից մարդիկ տարիներով գոհ են և չեն բարձրանա հարցեր կարծեմ թե նոր
կառավարությունը պարտադիր պայման չի դրել իր առաջ փոխելու բոլոր նախկին կադրերին։
Հակահեղափոխական իրական ռեսուրս չեմ տեսնում տեսնում եմ նեղացած՝ խաղալիքը
ձեռքներից խլված մակարդակի որոշ հանրապետականների, որ դեռ գիտակից չեն իրենց
այժմյան դիրքի ու կատարվածի վերաբերյալ, երբեմն իրականության զգացողությունից
կտրված։ Նույնիսկ իրենց՝ հին իրողությունը ադեկվատ չեն կարողանում վերագնահատել։

Սա շատ
հետաքրքիր, բնական զարգացմամբ և մեծ կամքի ուժով իրականացված հեղափոխություն է,
պատմություն։ Անհնարինը ոչ թե ժողովրդին հոգնության ապատիայի միջից հանելն էր, այլ
անհնարինը հիմնական բաղադրիչների առկայությունը կազմակերպելն էր, հավաքագրել,
ունենալ հաղթանակի գրավականի համար, որոնցից գեթ մեկը պակասելու դեպքում չէր
հաջողվի, բայց դա արդեն այլ թեմա է։

 

Հարցազրույցը վարեց Սիրանույշ Պապյանը

Սկզբնաղբյուր

 

 

https://acnis.am/hy/interview/20-2018

 

 

 

 

Azerbaijani Press: Pashinyan – the last hope for a miracle

Turan news agency, Azerbaijani Opposition press
May 14 2018
Pashinyan – the last hope for a miracle
[Armenian News note: the below is translated from the Russian edition of Turan]

The last protest movement in Armenia ended in complete success in May 2018. The country's former leader Serzh Sargsyan resigned. He was replaced by the leader of the protest movement, Nikol Pashinyan.

The [Azerbaijan's breakaway Nagorno]-Karabakh clan, which has been running the country since 1998, is highly likely to be ceding ground. If the new political landscape is preserved, the fundamental result will be as follows: The Armenians of Armenia will now determine Armenia's faith, rather than the Armenians of Karabakh, as this was before.

As is known, those living in Karabakh would not hear a word of anything except secession from Azerbaijan. Meanwhile, despite having paid the ultimate price for this, citizens of Armenia realise the futility of the war until exhaustion and feel concerned about their children's gloomy future.

Now, it is time for experts to make guesses about who Nikol Pashinyan is, what he is going to do and what he will be able to do.

As noted, Nikol Pashinyan:

– Is a longstanding fighter against [the political] establishment; he is not corrupt;

– Is pro-Western;

– Is ignorant of politics and has no administrative experience;

– Is no stranger to populism and even chauvinism;

However, let us consider the aforementioned qualities and the aims, which Pashinyan has publicly voiced.

Nikol Pashinyan is not corrupt, but he is inexperienced. And it has not been proven yet which version is better.

Making a speech in parliament before his appointment, he said that from now on, elections, human rights, courts, attitude to businesses, and all the rest was going to be honest!

He is not going to take revenge on anyone. The country's new government is going to be the government of national accord.

He is not going to break with Russia. "If the nation wants this…" (these words are worth focusing attention on [as they imply] that he does not want this very much, but since the nation wants this, what can he do?), Armenia will continue to be a member of the [Russian-led] CSTO [Collective Security Treaty Organisation] and the EEU [Eurasian Economic Union] in the future, too, but this membership should become more efficient. At the same time, cooperation with the United States and the EU should be further enhanced. (Observers insist that Pashinyan is oriented on the French diaspora.)

To cut it short, everything is going to be honest and in a new fashion…, but Karabakh will remain as it has been!

"Karabakh should secure recognition of its independence at the global level and then it should reunite with Armenia", "To this end, we need to seize yet another major city from Azerbaijan to make it more compliant", "Our soldiers need to be properly fed", [he said]. In other words, military expenses should rise.

"We need to carry on demanding that the 1915 Armenian genocide [in Turkey] be recognised internationally," [he said].

Pashinyan is going to build "a new Armenia together with the Artsakh republic [Armenian name for Nagorno-Karabakh] and the diaspora"…

Is this target package implementable? Is it possible to reform domestic affairs in the country pursuing the same course in foreign policy? Most experts insist that this is impossible.

It would be appropriate to call him a semi-reformer. If Pashinyan's Armenia is going to carry on fighting with Azerbaijan, it will need Russia's help. And for this help, they will have to repay by their independence and development.

Apart from this, at the start of his political activities, Pashinyan made statements about the need in revising the country's relations with Russia and cooperation with the West. However, what he came to face was as follows: Armenian society, which had shown massive support for Pashinyan, does not want this. Society wants to go on fighting for Karabakh.

And Pashinyan has to cede ground: "If the nation wants this…,"Pashinyan said, [Armenia] will maintain membership in Russian-led military and customs unions, securing Moscow' support in the war for Karabakh by doing so…

What we can see in this case is old Armenia, the country, which has been living in myths about Armenia's exclusiveness, hostile surrounding, its innocence, and unjustified misfortunes befalling it throughout history.

It can be said that Pashinyan is old Armenia's last hope for a miracle. The course he has declared is highly likely to be dashed when confronting reality. Perhaps, only afterwards, Armenian society will finally renounce confrontational myths and at that point, we will see new Armenia.

Verelq: Մամուլ. Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային լուրջ սով է

  • 24.05.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

 536

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային լուրջ սով է եղել, եւ նշանակումների ժամանակ բազմաթիվ այլ տարբերակներ են քննարկվել․ մինչեւ Արտակ Զեյնալյանի՝ արդարադատության նախարար նշանակվելը, այդ պաշտոնն առաջարկել են Էդմոն Մարուքյանին, վերջինս չի համաձայնել՝ պատճառաբանելով, թե ինքը պառլամենտում ավելի մեծ գործ կանի թիմի համար։ Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, հեռահար նպատակը գլխավոր դատախազի պաշտոնն է եղել։ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին էլ առաջարկվել է ՊԵԿ ղեկավարի պաշտոնը, չի համաձայնել։ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցանկացել է տնտեսական բլոկում տեղ զբաղեցնել, չի ստացվել։ Թիմում մտահոգություններ կան նաեւ «փոխարինող սաստավի» առնչությամբ։ «Եթե նախարարներից որեւէ մեկը չկարողանա գլուխ հանել, պետք է նոր մարդ նշանակել, իսկ կոմպետենտ նորեր շատ «չկան»»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Արմավիր է այցելել «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ներկա գտնվելու ֆիթնես ակումբի բացման արարողությանը: Արմավիրում Ծառուկյանին դիմավորել են որպես իշխանության ներկայացուցչի. Նույնիսկ ՀՀԿ-ական հիմնարկների ղեկավարներին են պարտադրել իրենց ՀՀԿ-ական աշխատակիցներով ներկա գտնվել Ծառուկյանի դիմավորման արարողությանը, որպեսզի այն հնարավորինս մարդաշատ լինի: Հիմա ՀՀԿ-ական լինելն այլեւս ակտուալ չի, բոլորը դեպի ԲՀԿ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին: Այս օրերին թե կառավարությունում, թե նախագահականում ստեղծվել են ներքին խմբեր, որոնք ուսումնասիրում են տարբեր երկրների փորձը: Նպատակը սուպերվարչապետության վերացումն է, ՀՀ նախագահի լիազորությունների մեծացումը, լիազորությունների վերաբաշխումը վարչապետի ու ԱԺ-ի միջև, հակակշռող մեխանիզմների ստեղծումը: Այս երկու հանձնաժողովներն ակտիվ աշխատանքներ են տանում, որի վերջնարդյունքը կլինի արդեն միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, կոնկրետ քայլեր ձեռնարկելը, օրենքներում, Սահմանադրության մեջ ԱԺ-ի միջոցով փոփոխություններ անելը: Սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտությունը պայմանավորված է նոր քաղաքական իրավիճակով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին կմեկնարկեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի կոնսուլտացիաները։ Կառավարությունը ուժերի հետ հանդիպելու եւ փաթեթ մշակելու գործը հանձնարարվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոանիսյանին։ Հնարավորինս մոտ ժամկետում արտահերթ ԱԺ ընտրություններ կազմակերպելը կառավարության պլան Ա-ն է։ Իսկ ՀՀԿ-ի հետ ԸՕ-ն փոխելու համաձայնության չգալու դեպքում կգործարկվի պլան Բ-ն՝ արդարադատության նախարարությունը ՍԴ հայց կներկայացնի ԸՕ-ի ռեյտինգային ընտրակարգը հակասահմանադրական ճանաչելու մասին, քանի որ Սահմանադրության մեջ ամրագրված է համամասնական ընտրակարգը, իսկ ԸՕ ռեյտինգայինը մեծամասնականին է մոտ։ Եթե սա էլ չստացվի, ինչը քիչ հավանական են համարում, հանրաքվեով կփորձեն հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սկանդալ է հասունանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է դիմել դատարան՝ կաթողիկոսի դեմ։ Բանն այն է, որ տարիներ շարունակ Ախոյանին պատկանող շինարարական կազմակերպություններն են իրականացրել Մայր Աթոռի շինծրագրերը, իսկ Գարեգին Բ-ն, ինչպես բոլորին է հայտնի, չի սիրում վճարել, եւ Ախոյանի համբերության բաժակը լցվել է։ Այստեղ որոշակի դեր է խաղացել թերեւս նաեւ այն, որ Ախոյանն ակտիվ է հոգեւոր հարցերում, մասնավորապես՝ Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված խնդիրներում, ինչը նույնպես դուր չի գալիս Մայր Աթոռին»:


«Առավոտ» թերթը գրում է. «Մոնումենտի բարձունքում շուտով մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության: Շաբաթներ առաջ տարածքում հայտարարություն էր փակցված՝ վաճառվում է: Երեկ արդեն հայտարարությունը չկար: Այս հատվածում էլ, ինչպես հարակից տարածքներում է նախկինում եղել, հաստաբուն ծառեր են, խիտ կանաչ այգի: Հայտարարությունից դատելով՝ տարածքը նոր չէ սեփականաշնորհված եւ չի բացառվում՝ կոպեկներով: Այսօր այն մի քանի անգամ ավելի թանկ գներով վերավաճառվում է, հատկապես, որ թաղամասն էլիտար է: Այս հողակտորի շարունակությունն արդեն կառուցապատված է, այստեղ գտնվում են նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի, Կարեն Կարապետյանի, քիչ այն կողմ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, բանակի մի քանի գեներալների շքեզ առանձնատները»:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լեւոն ԳրիգորյանըԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի, դատավորը նախորդ տարի վաճառել է իր մեքենան գնելու համար մեկ ուրիշը: Այսպես, 3 միլիոն 650 հազար դրամով վաճառել է «SUZUKI SX4 1.6» մակնիշի ավտոմեքենան, իսկ 6 միլիոն 300 հազար դրամով գնել «VOLKSWAGEN POLO 1.3» մակնիշինը: Դատավորը նախորդ տարվա սկզբին ունեցել է նաեւ փոխառություններ 4 միլիոն 126 հազար դրամի չափով, ինչն իրեն է վերադարձվել մինչ տարեվերջ: Դրա­մական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 15 միլիոն 349 հազար դրամ, որից 11 միլիոն 699 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 3 միլիոն 650 հազար դրամն էլ մեքենայի վաճառքից ստացված գումար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական բյուջեից ահռելի միջոցներ են տրամադրվել նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի համար մեքենաներ գնելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ն նորաստեղծ բարձրագույն դատական խորհրդի համար գնել է երկու մեքենա՝ այդ նպատակով ծախսելով 38 մլն 56 հազար 750 դրամ՝ մոտ 80 հազար դոլար: Մայիսի 7-ին դատական դեպարտամենտը պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ, ըստ որի, ԲԴԽ-ի համար գնվել են 2018թ. արտադրության «Toyota LC Prado 4.OL Business+ (6G)» մակնիշի մեկ ավտոմեքենա՝ 27 մլն 695 հազար դրամ կամ մոտ 60 հազար դոլար արժողությամբ, եւ «Toyota corolla 1.6L elegance plus» մակնիշի ավտոմեքենա՝ 10 մլն 361 հազար 750 դրամ կամ ավելի քան 21.5 հազար դոլար արժողությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մոտ 60 հազար դոլար արժողությամբ մեքենան սպասարկելու է ԲԴԽ նախագահ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին: Փաստորեն, բոլոր ժամանակների իշխանավոր Գագիկ Հարությունյանը որոշել է ետ չմնալ ավտոշուկայի վերջին նորամուծություններից, եւ հիմա նրա համար որոշել են գնել ամենաճոխ մեքենաներից մեկը: Միայն թե դժվար է ասել՝ նոր մեքենան ինչպես կնպաստի նրա պաշտոնական լիազորությունների իրագործմանը, առավել եւս, երբ Հարությունյանի լեգիտիմությունը կասկածի տակ է: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում առիթ ունեցել է անդրադառնալու այդ հանգամանքին: Մեկ փաստ էլ. ՀՀ դատական դեպարտամենտի համակարգի հաշվեկշռում հաշվառված է 32 անուն ավտոմեքենա, որոնք բոլորը շահագործվում են»:

Kids “invade” presidential office, munch ice cream with President Sarkissian (photos)

Category
Society

Today the Presidential Office was full of children’s laughter and joy, and of course candy and ice cream.

About ten days ago when President Armen Sarkissian went out from his office to meet with demonstrating staff of a defunct factory, children passersby where passing down the street, singing songs. The President had invited the kids to eat ice cream at his office.

The kids, nearly 10 kindergartners from Yerevan, were so excited that they began singing from the very entrance of the presidential office.

Before munching on the long-awaited ice cream, the kids had a chance to see the president’s private office. President Sarkissian asked the kids which one of them would like to become President, and he got ten “Me” responses.

A unanimous vote installed little Tigran Markosyan to the Presidential seat, and the kid’s first executive order in office was: “Let all kids in our country eat ice cream”.

Turkish Press: Turkey to consider Armenia’s call to fix relations

Anadolu Agency, Turkey

Binali Yildirim says Turkey will respond to Armenia's call to restore relations after seeing details on conditions

Features
Archive

By Sinan Uslu

ANKARA 

Turkish Prime Minister Binali Yildirim on Friday expressed willingness to consider Armenia's will to re-establish diplomatic relations.

Yildirim's remarks came after a question on Armenian Prime Minister Nikol Pashinyan’s statement on May 9 that “Armenia is ready to establish diplomatic ties with Turkey without preconditions.”

“If Armenia is leaving behind its years of hostile stance against Turkey, its threat against our territorial integrity, negative attitude towards our borders, leaving behind everything and wanting to open a new page, then we will see the details regarding this and respond accordingly,” Yildirim said.

He reaffirmed Turkey's determination to “increase its friends and decrease the number of its foes,” and said: "We do not desire to be hostile with anyone, especially our neighbors."

Diplomatic relations between Turkey and Armenia have been strained over Armenia’s “genocide” allegations.

Turkey's position on the events of 1915 is that deaths of Armenians in eastern Anatolia in 1915 occurred after some sided with invading Russians and revolted against Ottoman forces. A subsequent relocation of Armenians resulted in numerous casualties.

Ankara does not accept the alleged "genocide" but acknowledges there were casualties on both sides during World War I.

Turkey objects to the presentation of the incidents as “genocide” but describes the 1915 events as a tragedy for both sides.

Ankara has repeatedly proposed the creation of a joint commission of historians from Turkey and Armenia plus international experts to tackle the issue.

Visit

FROM THE OFFICE OF CONGRESSMAN

JIM COSTA

 

Representing California’s 16th District 
 
Fresno County · Merced County · Madera County 

 

 

FOR IMMEDIATE RELEASE                                                     CONTACT:       Claudia Larson

May 3, 2018                                                                                                    202-570-5195

 

Rep. Costa Visits Charlie Keyan Armenian Community School

 

Fresno, CA — Today, Congressman Jim Costa (CA-16) visited Charlie Keyan Armenian Community School in Clovis where he met with students and faculty and spoke to students about the importance of community engagement and his time serving in Congress. In addition, Rep. Costa heard directly from students about some of the programs and opportunities unique to Charlie Keyan Armenian Community School, the only Armenian school in the state of California from San Francisco to Los Angeles. Costa’s visit also featured components of Armenian culture, including sharing in a Mezza Table and student performances of traditional Armenian dances.

 

“One of the great things about our San Joaquin Valley is its diversity and the interweaving of all of its rich cultures,” said Rep. Costa. “Charlie Keyan Armenian Community School – in addition to providing students with a high-quality education – celebrates and engages students in the vibrant Armenian culture that plays a significant role in our Valley home. It was an honor to meet with these remarkable students and dedicated educators today.”

 

Curtis Shamlin, Principal of Charlie Keyan Armenian Community School, shared, “We truly appreciate the words Congressman Costa shared with us. We thank him for his service to our country and his continued recognition of our Armenian community.”

 

Charlie Keyan Armenian Community School focuses its educational courses and extra-curricular programs on academic excellence and the development of a rich appreciation of Armenian culture. To do so, the school broadly promotes technology and scientific advancements, visual and performing arts, and Armenian language, cooking, dance, and other Armenian culturally-significant areas.

Curtis Shamlin, Principal

Charlie Keyan Armenian Community School

108 N. Villa  Clovis, California 93612

559-323-1955

My Facebook

www.ckacs.org

Roar with Our Lion Pride!



JPEG image

Azerbaijani press: Protests in Armenia will lead to civil war – Azerbaijani MP

15:12 (UTC+04:00)

Baku, Azerbaijan, April 27

By Samir Ali – Trend:

Political and economic situation in Azerbaijan and Armenia is incomparably different, Azerbaijani MP Elman Mammadov told Trend April 27.

Despite that Azerbaijan is in the state of war and that 20 percent of its territories are occupied, thanks to the successful policy pursued by the country’s leadership, Azerbaijan’s international authority is growing, the MP noted.

“The policy pursued by Azerbaijani President Ilham Aliyev has strengthened the statehood of Azerbaijan, internal stability has been achieved, the economy and the army have strengthened,” he said.

“This dynamic development continues today. This is why the presidential election in Azerbaijan was held in a stable and transparent manner, and the people made their choice by having chosen a worthy candidate,” he added.

As for Armenia, because of its aggressive policy, this country takes a hostile attitude towards its neighbors, and therefore is isolated from the development in the region, from all international projects, interstate cooperation, the MP said.

“Today 80-90 percent of the Armenian economy is under the monopoly control of foreign countries. The "Karabakh clan", which seized power in Armenia, by its actions brought the country and it people to the lowest level. “The consequences of such policy are obvious, and this is not the end. I think that protest rallies in the country will continue and they will lead to civil war," he said.

Armenian Prime Minister Serzh Sargsyan resigned on April 23 amid protests. He was elected president of Armenia twice, in 2008 and 2013. Protest rallies against his election as the prime minister began on April 13.

The opposition accused Sargsyan of poor governance and deteriorating economic situation in the country. On April 17, the opposition announced the beginning of a "velvet revolution".


Passenger dies on board St. Petersburg – Yerevan flight

Category
Society

A passenger died on board Ural Airlines flight U6 2813 en route from St. Petersburg to Yerevan, the general department of civil aviation of Armenia told ARMENPRESS.

Press secretary Satenik Hovhannisyan said the plane landed in Yerevan’s Zvartnots airport at 10:45, April 7.

“The passenger had an illness, but the cause of death in the plane was a heart attack. The passenger was an ethnic Armenian citizen of Russia”, Hovhannisyan said.

The crew of the aircraft attended the passenger, along with a doctor who was among the passengers, but they were unable to save the Russian citizen.

https://en.168.am/2018/04/07/23592.html

Comment l’Allemagne a-t-elle contribué au génocide des Arméniens?

Sputnik France
7 avril 2018


© AFP 2018 ODD ANDERSEN
International

15:18 07.04.2018(mis à jour 15:19 07.04.2018) URL courte

Le Deuxième Reich a livré à l’Empire ottoman des armes pour qu’il puisse effectuer le génocide arménien, relate un nouveau rapport de Global Net — Stop the Arms Trade (GN-STAT) publié par Deutsche Welle.

© Sputnik.
Macron va commémorer le génocide arménien… sans condamner la Turquie

Les forces turques ont utilisé des fusils et d'autres armes allemandes pour procéder au génocide des Arméniens dans les années 1915-1916, selon un rapport préparé par le réseau Global Net — Stop the Arms Trade (GN-STAT) relayé par Deutsche Welle.

Ainsi, d'après le document, le plus gros fabriquant allemand d'armes légères durant les deux guerres mondiales, Mauser, fournissait à l'Empire ottoman des millions de fusils et d'armes de poing qui ont été utilisés durant le génocide avec le soutien d'officiers allemands.

«Des officiers allemands qui servaient l'état-major turc ottoman ont activement aidé à effectuer des meurtres d'individus. La plupart des agresseurs étaient armés de fusils ou de carabines Mauser, et les officiers d'armes de poing Mauser», informe le rapport.

© Sputnik. Vladimir Fedorenko
Génocide arménien: la Turquie s’offusque de la position de Macron

En outre, comme le signale le document, l'armée turque était équipée de centaines de canons produits par l'entreprise allemande Krupp.

Outre les livraisons d'armes, l'Allemagne a jeté «les bases idéologiques» du génocide, précise le rapport.

GN-STAT est un nouveau réseau multilingue mondial qui comprend plus de 100 organisations et une base de données des militants, journalistes, artistes, dénonciateurs et d'autres personnes intéressées par les exportations d'armes.

Le génocide arménien est un génocide perpétré d'avril 1915 à juillet 1916 au cours duquel les deux tiers des Arméniens qui vivaient alors sur l'actuel territoire de la Turquie sont morts du fait de déportations, de famines et de massacres. Il a coûté la vie à environ 1,2 million d'Arméniens d'Anatolie et d'Arménie occidentale.