Verelq: Պաշտոնակռիվ ՀԱՊԿ-ում. Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաեւից

  • 17.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

17
 283

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զարմացրել է այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին:


«Արմենպրեսի» փոխանցմամբ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարը հարցին՝ ինչպե՞ս է կմեկնաբանի այն հանգամանքը, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը ներկայացրել է Ադրբեջանի դեսպանին, պատասխանել է. – «Մեր արտաքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է: Հիմա պատկերացրեք նույն իրավիճակը կլինի, եթե ես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ չհանդիսացող որևէ օտարերկրյա դեսպանի հրավիրեմ և պատմեմ դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Դա ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստ է, որտեղ անդամ երկրների ղեկավարները քննարկում են ունենում: Եթե նիստը փակ է, նշանակում է, որ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»։


Ըստ Փաշինյանի՝ պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:


«Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք. քանի դեռ մենք գործընկերային միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի: Մեր արտաքին գործերի նախարարն էլ այսօր մեր դիրքորոշումը հստակ ձևակերպել է, և ես ուզում եմ ասել, որ մենք կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի ՀԱՊԿ շրջանակներում մենք շատ հստակ խոսակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ, և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինքը ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ և մյուսները ինչ պարտավորություն ունեն իր նկատմամբ», – ընդգծել է Փաշինյանը:


Վարչապետի պաշտոնակատարը նաև հայտնել է, որ այսօր Ռուսաստանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նաև այդ հարցն է քննարկել. – «Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների հետ՝ Ռուսաստանի հետ, կշարունակենք Բելառուսի հետ, Ղազախստանի հետ, Ղրղըզստանի և Տաջիկստանի հետ, որպեսզի ի վերջո հասնենք փոխըմբռնման»:


Հարցին՝ որևէ պարագայում հնարավո՞ր է Բելառուսի թեկնածուի հարցում հայկական կողմը կոնսենսուսի գա, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. – «Մենք գործընկերային մթնոլորտում և միջավայրում ենք աշխատում, մենք կոռեկտությունը և հարգանքը մեր գործընկերների նկատմամբ պահպանում ենք և հույս ունենք և պահանջում ենք, որ նույն կերպ վարվեն նաև նրանք»:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։ Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանը վաղաժամ ետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք ներկայացնելուց հետո։ Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթնաժողովում կազմակերպության անդամ երկրները այդպես էլ նոր գլխավոր քարտուղարի հարցում ընդհանուր հայտարարի չեկան և որոշեցին քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուգում կայանալիք հանդիպման ընթացքում։

Prosperous Armenia party submits pre-election lists to Central Electoral Commission

Prosperous Armenia party submits pre-election lists to Central Electoral Commission

Save

Share

17:42,

YEREVAN, NOVEMBER 14, ARMENPRESS. The Prosperous Armenia party has submitted the proportional and district lists, the necessary registration documents to the Central Electoral Commission for the December 9 early parliamentary elections, reports Armenpress.

Party representative Ruben Manukyan told reporters that 178 persons are included in the party’s proportional list.

The list is headed by party leader Gagik Tsarukyan, followed by Mikayel Melkumyan, Artur Grigoryan and Naira Zohrabyan.

“There are also non-partisans in the list”, Manukyan said.

Edited and translated by Aneta Harutyunyan




«Յանս» ռեստորանային համալիրը պետությանը պատճառել է 1 մլրդ 16 մլն դրամի վնաս. ՔԿ

  • 09.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 185

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Սելենա» ՍՊ ընկերությունում արձանագրված առերեւույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։


ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ բազմակողմանի քննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել` առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունից խուսափելու վերաբերյալ։


Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից 2017թ. կատարվել են ներքին ստուգումներ, որի արդյունքում իրավապահ մարմիններին են ուղարկվել ֆինանսական չարաշահումների վերաբերյալ նյութեր՝ առերեւույթ թույլ տրված ընկերության հաշվապահի եւ մենեջերի կողմից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում։


Բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` հանցավոր այլ դրսեւորումների վերաբերյալ, որոնց հետեւանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։


Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ ՀՎՍՎ թիվ 1 բաժնում հաշվառված «Սելենա» ՍՊ ընկերությունը Երեւան քաղաքի Տերյան փողոցի թիվ 76 (74) հասցեում իրականացրել է շահույթ հետապնդող առեւտրային գործունեություն, այն է՝ նշված հասցեում գործող «Յանս» համալիրում իրականացրել է հանրային սննդի գործունեություն, որը ներառել է ռեստորան, երաժշտական ակումբ եւ սեզոնային բացօթյա սրճարան, որոնց փաստացի սպասարկման սրահ հանդիսացող տարածքների մակերեսը 2013 թվականից գերազանցել է 600 քառակուսի մետրը:


Քննության տվյալներով՝ օրենքով սահմանված կարգով պետական բյուջե վճարվող առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով, ՍՊ ընկերությունն ընդհանուր հարկման դաշտում գործելու փոխարեն, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 8 հավելվածի 4-րդ կետի 1.1 ենթակետի /գործել է մինչեւ 01.01.2018թ./ համապատասխան չհանդիսանալով որպես արտոնագրային վճար վճարող, իրականում գործել է որպես արտոնագրային հարկ վճարող։ 2014թ. ապրիլ ամսից մինչեւ 2018թ. մայիս ամիսը ներառյալ ընկերության կողմից հանրային սննդի սպասարկման մակերեսի վերաբերյալ հարկային մարմին ներկայացվել են սխալ տվյալներ, այն է՝ ավելի քիչ քառակուսի մետրի վերաբերյալ արտոնագրային վճար վճարող հանդիսանալու մասին հայտարարություններ ու, խախտելով հարկային օրենսդրության պահանջները, 2014թ-ի շահութահարկի հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում 2015-2017 թթ, համար շահութահարկի հաշվարկ չներկայացնելու, 2014-2018թթ. համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում 2014թ. հունվար ամսից մինչ 2018թ. մայիս ամիսը ներառյալ ԱԱՀ-ի ամսական հաշվարկներ եւ 2015-2018թթ. ԱԱՀ-ի տարեկան հաշվարկներ չներկայացնելու միջոցով խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները կատարելուց։ Նախնական հաշվարկներով՝ պետությանը պատճառվել է 1.163.516.352 ՀՀ դրամի վնաս:


Քրեական գործով ձեռք բերված նոր փաստական տվյալների հիման վրա՝ այսօր հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:


Նշենք, որ «Սելենա» ՍՊ ընկերությունում արձանագրված առերեւույթ չարաշահումների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ավելի վաղ տվյալներ էին ձեռք բերվել առերեւույթ հանցավոր այլ դրսեւորման վերաբերյալ եւս։ Մասնավորապես՝ «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում կատարված խուզարկությունների արդյունքում, ի թիվս այլ թանկարժեք իրերի, հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի կանխիկ գումար՝ 1.110.400 ԱՄՆ դոլար, 35.000.000 ՀՀ դրամ, 230.500 եվրո, ինչը ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչեւ քննությամբ կպարզվի դրանց ծագումը։


Նկատի ունենալով, որ Ռ.Բեգլարյանի ամուսինը՝ Վ.Ղազարյանը, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքի, 2008 թվականի հունիսի 19-ից մինչեւ 2018թ. մայիսի 17-ը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, հետեւաբար՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ պարտավոր է եղել օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր: Սակայն ինչպես Վ.Ղազարյանի, այնպես էլ վերջինիս կնոջ՝ Ռ.Բեգլարյանի հայտարարագրերում բացակայել են նշումներ՝ խուզարկությամբ հայտնաբերված, վերը թվարկված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների եւ թանկարժեք իրերի վերաբերյալ, եւ ձեռք բերված տվյալների հիման վրա՝ Երեւան քաղաքի քննչական վարչության ՀԿԵ քննիչի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածով եւ 314.3 հոդվածի 2-րդ մասով, որը, ըստ քննչական ենթակայության, ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։


ՀՀ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործով պարզված փաստական տվյալների եւ ապացույցների համակցությամբ կայացնող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Armenpress: Armenian delegation thwarts Azerbaijani efforts in PACE on shutting down Metsamor NPP

Armenian delegation thwarts Azerbaijani efforts in PACE on shutting down Metsamor NPP

Save

Share3

11:24,

YEREVAN, OCTOBER 15, ARMENPRESS. The Armenian delegation to the Parliamentary Assembly of the Council of Europe (PACE) has prevented the Azerbaijani efforts on halting the Metsamor Armenian Nuclear Power Plant’s operations, PACE Armenia delegation head Arpine Hovhannisyan said on Facebook.

“The Nuclear Safety in Europe resolution was adopted during the PACE October session,” she said, adding that the motion’s goal is to set the actions which member states should implement to increase safety of nuclear power plants and decrease risks in the event of incidents of terrorism. She highlighted the fact that with this resolution the assembly is demanding Belarus to not launch the Ostrovets nuclear power plant, which is currently under development 45km from Vilnius, Lithuania, until it corresponds to international standards.

“On the occasion of this resolution the Azerbaijani delegation was attempting to include wordings in the resolution for halting the operations of the Metsamor Nuclear Power Plant. They failed, we prevented it,” she said.

Hovhannisyan also noted that she has thwarted the appointment of a biased co-rapporteur for Armenia in the EPP group. As a result, Slovenian Andrei Schirchel has been appointed as the new co-rapporteur from the EPP group, she said.

Edited and translated by Stepan Kocharyan


PM Pashinyan’s resignation expected on October 16 – spokesperson

PM Pashinyan’s resignation expected on October 16 – spokesperson

Save

Share1

20:50,

YEREVAN, OCTOBER 15, ARMENPRESS. Prime Minister of Armenia Nikol Pashinyan is expected to resign on October 16, PM’s spokesperson Arman Yeghoyan told ARMENPRESS.

To the question if the PM will resign during the extraordinary session of the Cabinet, Yeghoyan answered, “I cannot answer that question. It may happen during the session, an hour after the session or 7 hours after the session”.

PM Pashinyan announced about his intention to resign on October 10. He told France 24 TV  that he plans to resign until October 16, which means that the early parliamentary elections will take place on December 9 or 10.

Edited and translated by Tigran Sirekanyan





Macron bids fond adieu to Charles

The Sun (England)
October 6, 2018 Saturday
Macron bids fond adieu to Charles
 
by  BRIAN LOVE
 
 
FRANCE yesterday bid a fond farewell to Charles Aznavour in a tribute that reflected the late singer's status as a national icon at home as well as in the country of his roots, Armenia.
 
Pallbearers carried his coffin into Les Invalides military museum in Paris – where Napoleon is buried – to the sound of haunting music played from a duduk, an oboelike native Armenian wind instrument.
 
The legendary singersongwriter passed away during the week aged 94.
 
Standing before the coffin draped in the national tricolour, President Emmanuel Macron told mourners: "In France, poets never die.
 
"Armenians of all countries today, I am thinking of you.
 
"He was supposed to be one of us next week in (a visit to) Yerevan, (Armenia) his absence will leave a giant void."

Armenia’s jewelry potential presented at Moscow international fair

Panorama, Armenia
Sept 27 2018

With the support of Business Armenia, six Armenian companies participate in JUNWEX Moscow international jewelry fair taking place in Russia from 26 to 30 September.

Rafol, Yerevan Jewelry Factory – 1 Gnomon, Shaber companies, and Arshavir Davtyan, Martin Misakyan, Artak Bojikyan private entrepreneurs presented their production in separate pavilions, Business Armenia said in a press release.   

Armenian producers offer golden and silver jewels with precious, semi-precious and natural stones to the international buyers and distributors.

After the previous JUNWEX Moscow international fair, the Armenian companies have returned home with more than AMD 1 billion export deals.

   

Etchmiatsin PD’s vice squad discovers major cannabis farms

Category
Society

Police officers of Vagharshapat, aka Etchmiatsin, have discovered two cannabis farms in the nearby village of Hovtamej amid anti-narcotic operations. The farms were located in the backyards of two homes, owned by local men.

Police said that the owners are brothers, 70 and 65 years of age.

The 70-year-old was cultivating cannabis in his backyard with special irrigation, air conditioning and thermal systems.

Officers confiscated 127 individual cannabis plants with a total weight of 26kg from the farm. The man also had a sawed-off shotgun in his possession.

The 70-year-old’s brother operated a similar farm, where officers found 52 plants weighing 8kgs.

An investigation is underway, police said.

Armenia and USA have quite an expanded agenda of relations – FM Mnatsakanyan

ArmenPress, Armenia
Sept 22 2018
Armenia and USA have quite an expanded agenda of relations – FM Mnatsakanyan


YEREVAN, SEPTEMBER 22, ARMENPRESS. The USA is one of Armenia’s partners with home we have developed quite a rich agenda during the 27 years of independence, Foreign Minister of Armenia Zohrab Mnatsakanyan said in an interview with Public TV of Armenia.

“The USA saluted the developments that took place in Armenia aimed at the strengthening of democracy and rule of law. All that was for reaffirming and strengthening the values. The USA, being our partner in that sense, saluted us and congratulated. Of course, that warmth is very inspiring”, ARMENPRESS reports the Minister as saying.

To the question if we can record that a new, more dynamic stage of relations starts, Zohrab Mnatsakanyan answered that the relations of the two countries are continuous.

“We have an expanding agenda. The USA has worked with us for quite a long period on this agenda and we will definitely continue to do that. We only salute and say that we will manage to further deepen and strengthen our cooperation”, Zohrab Mnatsakanyan said.

Edited and translated by Tigran Sirekanyan

Եվրասիական ինտեգրացիայի ֆինանսական բաղադրիչը․ Փաշինյանն ընդունել է ԵԱՏՄ ԿԲ նախագահներին

  • 17.09.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 102

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին, ովքեր Հայաստան են ժամանել ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը ողջունել է հյուրերին կառավարությունում և շնորհակալություն հայտնել նրանց ՀՀ դրամի ներդրման 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը՝ հայկական դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը, ինչը կարևոր գործոն է տնտեսության զարգացման տեսանկյունից:


Կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՏՄ երկրների Կենտրոնական բանկերի միջև սերտ փոխգործակցությունը՝ ֆինանսական շուկաների զարգացման, տնտեսությունների առաջմղման, նոր մեխանիզմների ներդրման նպատակով: Վարչապետը հույս է հայտնել, որ ֆինանսական կառույցների ղեկավարների միջև կշարունակվեն արդյունավետ ու կառուցողական քննարկումները՝ ի նպաստ համագործակցության զարգացման:


ԵԱՏՄ պետությունների ԿԲ նախագահները վարչապետին են ներկայացրել փոխգործակցության հետագա ընդլայնմանը միտված քայլերը, որոնք կնպաստեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում տնտեսությունների, այդ թվում՝ կապիտալի շուկաների և առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու խորացմանը:


Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ: