ՀՀ-ԱՄՆ առևտրի ծավալներն աճել են 35 տոկոսով. Դեսպան Միլսը գոհ է երկկողմ հարաբերություններից

  • 21.12.2017
  •  

  • Հայաստան
  •  

3
 293

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը գոհացուցիչ է համարում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին հայտարարել է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կազմակերպված հայ-ամերիկյան գործընկերության եւ բարեկամության 25-րդ հոբելյանական տարվա եզրափակիչ միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում:


«Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են, եւ մենք սերտորեն համագործակցում ենք մի շարք ոլորտներում: Ինձ հատկապես գոհացնում են երկու երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները: Հենց վերջերս մենք տվյալներ ենք ունեցել առ այն, որ վերջին 12 ամիսների ընթացքում Միացյալ Նահանգների հետ առեւտրի ծավալներն աճել են 35 տոկոսով: Առեւտուրը հնարավորություն է ստեղծում թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում, ստեղծում է նաեւ աշխատատեղեր: Բացի այդ, վերջին երկու տարիների ընթացքում Միացյալ Նահանգներից Հայաստանում կատարված ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են կես մլրդ դոլար, եւ ես հավատացած եմ, որ ներդրումներն աճելու են»,-ասել է Ռիչարդ Միլսը՝ ընդգծելով, որ հարաբերությունները միշտ կարելի է առավել ամրապնդել մի շարք ոլորտներում, օրինակ՝ ռազմական համագործակցության:


Անդրադառնալով Հայաստանում իր պաշտոնավարման ժամկետին՝ դեսպանն ասաց, որ դեռեւս վստահ չգիտի, թե մինչեւ երբ է պաշտոնավարելու որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան: «Բայց երբ ժամկետը լրանա, եւ ով էլ որ փոխարինի ինձ այդ պաշտոնում, նա կշարունակի աշխատանքներն այն ուղղություններով, որոնք ես գերակա եւ կարեւոր եմ համարում, մասնավորապես՝ ներդրումների եւ առեւտրի խորացումը երկու երկրների միջեւ, մարդու իրավունքների խթանումը, կոռուպցիայի դեմ պայքարը, աշխատանքն այն մարդկանց հետ, ովքեր պայքարում են կոռուպցիայի դեմ, եւ այն աշխատանքները, որոնք միտված են երկու երկրների ժողովուրդների միջեւ կապերն ավելի սերտ դարձնելուն»,- եզրափակեց դեսպանը:

Հայաստանում պահանջել են անհապաղ դադարեցնել Սորոսի հիմնադրամի քայաքայիչ գործունեությունը

  • 21.12.2017
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 286

Դեկտեմբերի 20-ին «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամները նամակ են հանձնել «Բաց հասարակություն – Հայաստան» (Սորոսի հիմնադրամ) հիմնադրամի գրասենյակին և պահանջել են անհապաղ դադարեցնել Հայաստանի տարածքում քայաքայիչ գործունեությունը: Նամակի բովանդակությունը ներկայացված է ստորև:


Նամակ «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամին


Հարգելի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի ադմինիստրացիա, 
Ձեզ ենք դիմում «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի և Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների անունից: Հետևելով Սորոսի հիմնադրամի գործունեությանն ամբողջ աշխարհում` ակնհայտ է դառնում, որ դրանց հիմնական նպատակն է ոչնչացնել ավանդական հասարակությունների արժեքները և բացասական կերպով ազդել ինքնիշխան պետությունների ներքաղաքական գործընթացների վրա:


«Բաց հասարակություն» հիմնադրամն ունի ներկայացուցչություններ աշխարհի 100 երկրներում: 1980-ականների կեսերին այդ կազմակերպությունն աջակցում էր Արևելյան Եվրոպայի և Բալկանյան երկրների հասարակական սեկտորին: Սորոսի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները մեղադրվում են Լեհաստանում հակակառավարական դրսևորումների մեջ, ինչպես նաև Ռումինիայում, Սլովակիայում, Չեխիայում և Հունգարիայում պաշտոնյաների հեղինակության ոտնահարման մեջ: Այսօր ամբողջ աշխարհում սկսվել է «Բաց հասարակություն» հիմնադրամի գործունեության դեմ արշավ: ԱՄՆ-ում, որը նույնպես միացել է այդ արշավին, հավաքվել է քաղաքացիների 100 000 ստորագրություն, որով նրանք պահանջում են Սորոսին ահաբեկիչ ճանաչել և արգելել նրա կառույցների գործունեությունը:


Հայաստանում վերջին 3-4 տարիների ընթացքում Սորոսի հիմնադրամը որոշ հայկական ՀԿ-ներին պաշտոնապես տրամադրել է մոտ 5 մլն ԱՄՆ դոլար §ժողովրդավարական արժեքների¦ զարգացման նպատակով: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Սորոսի հիմնադրամը ֆինանսավորում է ՀԿ-ներին, որպեսզի վերջիններս քննադատության ենթարկեն


Հայաստանի պաշտպանության նախարարության «Ազգ-բանակ» հայեցակարգը, կասկած չի մնում, որ ձեր հիմնադրամի մտադրությունները լավագույնը չեն, իսկ հիմնական նպատակն է աջակցել քաղաքական նշանակության ծրագրերին և զբաղվել ապակառուցողական գործունեությամբ:


«Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամը շատ տարիներ Հայաստանում նպաստում է հայ հասարակության համար խորթ արժեքների տարածմանը` ԼԳԲՏ համայնքի աջակցման, ֆեմինիզմի գաղափարախոսության և քայքայիչ օրինագծերի միջոցով: Հենց ձեր հիմնադրամի ջանքերի շնորհիվ Հայաստանում ընդունեցին ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, իսկ 2018-ին նախատեսվում է ընդունել սեռական փոքրամասնությունների խտրականության մասին օրենքը:


Մենք դիմում ենք ձեզ և հայտարարում, որ Հայաստանում մեկնարկվել է ստորագրահավաք երկրում ձեր կազմակերպության գործունեությունը արգելելու նպատակով: Այս պահին ստորագրահավաքն իրականացվում է ինչպես համացանցում, այնպես էլ ամբողջ Հայաստանում: Մենք պահանջում ենք, որ դուք անհապաղ դադարեցնեք ծրագրերի ֆինանսավորումը, որոնք ուղղված են հայ ժողովրդի արժեքների քայքայմանը և այլևս չխառնվեք Հայաստանի Հանրապետության` որպես ինքնիշխան պետության ներքին գործերին:


«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը մոտ ժամանակներս պաշտոնապես կդիմի կառավարությանը Հայաստանում ձեր կազմակերպության գործունեությունը դադարեցնելու պահանջով:


«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի կազմկոմիտե





Մամուլ. ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները կլինեն Ռուսաստանի ուշադրության կենտրոնում

  • 21.12.2017
  •  

  • Հայաստան
  •  

3
 287

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն այս տարի վերջին անգամ, որպես երկրի նախագահ, ամանորյա ուղերձով կդիմի հայ ժողովրդին: Ո՞ւմ է վերապահված այդ առաքելությունը 2018-ից հետո` ՀՀ վարչապետի՞ն, թե՞ ՀՀ նախագահին: Բանն այն է, որ պառլամենտական երկրներում նախագահն է դիմում ժողովրդին. ո՞վ կլինի՝ Գագիկ Հարությունյա՞նը, Էդվարդ Նալբանդյա՞նը կամ Արկադի Ղուկասյա՞նը (նրանց անուններն են շրջանառվում՝ որպես թեկնածուներ) կդիմեն ժողովրդին, թե՞ մի այլ «չորրորդը»` վարչապետը,- հարցրինք սահմանադրության «հայր» Հրայր Թովմասյանին: «Կդժվարանամ ասել. խնդիրն իրավական կարգավորման ենթակա չէ։ Ի դեպ, այսօր էլ սահմանված չէ, որ հանրապետության նախագահն է ուղերձով դիմում ժողովրդին»: Բա ո՞նց է լինելու: «Աշխարհի վերջը չէ. հիմա էլ հա՛մ հանրապետության նախագահն է ուղերձ հղում, հա՛մ ԱԺ նախագահը, հա՛մ վարչապետը»: Է՜, պարոն Թովմասյան, «ուժեղ» ուղերձն ամենավերջին վայրկյանին հղում էր պետության գլուխը։ Ի դեպ, հիմա, երբ նախագահը որևէ տեղ է գնում, փողոցները փակում են, որ Գագիկ Հարությունյանը նախագահ դառնա, տեղ գնա, պետք է փողոցները փակե՞ն, թե՞ վարչապետի համար են փողոցները փակվելու: «Արարողակարգային հարցերից յուրաքանչյուրի դեպքում համապատասխան ծառայություններ ապահովող մարմինների կողմից առանձին որոշումներ են կայացվում` ինչպես վարվել»»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարի ոչ թե թեժ աշուն, այլ ձմեռ է սպասվում։ Պատգամավորները գրեթե չեն հանգստանալու, այսօր ավարտվում է արտահերթ նստաշրջանը, սակայն հունվարի 15-ից մեկնարկում է ԱԺ հաջորդ քառօրյան։ Խնդիրն այն է, որ հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ: Սա նշանակում է, որ նոր նախագահին խորհրդարանը պետք է ընտրի հաջորդ տարվա մարտի սկզբներին՝ փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Իսկ նախագահի ընտրությունից անմիջապես հետո մեխանիկորեն հրաժարական կներկայացնի կառավարությունը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ում երեկ ՀՀ Դատական օրենսգրքում ու հարակից մի քանի օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քվեարկության շուրջ տեղի ունեցած խառնաշփոթին կարելի է մի քանի բնութագրում տալ՝ իրավական, մեղմ ասած, ոչ կոմպետենտություն, իրավական «մտքի» բախում, անձնական հարաբերությունների բախում եւ այլն: ԱԺ նախագահը նախագիծը քննարկման ներկայացնելիս՝ հենց այնպես չէր կարդում, որ դա սահմանադրական նախագիծ է, նրան այդպես էր տրամադրվել, քանի որ նախագիծը քննարկվել էր նաեւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որի նախագահը մասնագիտությամբ իրավաբան Հրայր Թովմասյանն է:


Դ. Հարությունյանը հիշեցնում է, որ այդ նախագիծը ոչ թե Սահմանադրությունից բխող նոր օրենսգիրք է, այլ ընդամենը գործող Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրինագիծ: Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացից սկսած ու դեռ ավելի վաղ էլ տեղեկություններ էին շրջանառվում, որ Դավիթ Հարությունյանի ու Հրայր Թովմասյանի միջեւ սուր հակասություն կա: Վերջին տարիներին իշխանության ներսում, որպես իրավաբաններ, նրանք մրցակիցներ են եղել, տարբեր գերատեսչություններում զբաղեցրել են նույն՝ արդարադատության նախարարի, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնները եւ օպոնենտներ են եղել: Եվ Դ. Հարությունյանը առիթը բաց չթողեց ու որպես մասնագետ՝ նրան «փուռը տվեց»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն արդեն երկրորդ դիմումն է ներկայացնում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով կարեւորագույն հարցերի լուծման վրա: Դեռ դեկտեմբերի 12-ին նա դիմել էր քաղաքի փողոցների ձնամաքրման աշխատանքները պատշաճ կատարելու պահանջով` միաժամանակ քննության առնելով այդ գործում թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցը: Օրերս էլ նա դիմել էր բնակչության անվտանգությունն ապահովելու մասով՝ կապված գիշերային ակումբների աշխատանքային ժամերը կանոնակարգելու մասով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատախազը պնդել է, թե մինչեւ հիմա դեռ քաղաքապետը չի պատասխանել իր նամակներին: «Մենք կստանանք գրության պատասխանը, նոր հետագայում կորոշենք` ինչ գործողություններ կձեռնարկենք»,- ոլորտի պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու մասին ասել է դատախազը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Դատական օրենսգրքի քվեարկությունից հետո Ծառուկյանը իր մոտ է հավաքել դաշինքի պատգամավորներին եւ խիստ տոնով հրահանգել, որ օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ դաշինքի պատգամավորները կողմ քվեարկեն օրենսգրքին: Ծառուկյանին զայրացրել է այն հանգամանքը, որ իր ղեկավարած խմբակցության ներկայացուցիչները հետեւել են «Ելք»-ի պատգամավորներին եւ նրանց հորդորով ոչ միայն դեմ են քվեարկել օրենսգրքին, այլ նաեւ լքել են նիստերի դահլիճը: Եթե այս սցենարը իրականություն դառնա, ապա Նապոլեոն Ազիզյանը կկարողանա խմբակցության անդամներին հանդիմանել դավաճանության եւ սխալ քվեարկության մեջ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 15–ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակված Ռուբեն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Նորանշանակ Գրիգորյանը հայտարարագրել է երկու բնակարան եւ «VOLKSWAGEN TOUAREG 4.2» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաեւ փոխառություններ, որոնք կազմել են 200 հազար ամերիկյան դոլար: Դրամական միջոցներն էլ հետեւյալ պատկերն են ունեցել՝ 22 միլիոն դրամ, 70 հազար ամերիկյան դոլար ու 12 հազար եվրո: Տարեսկզբից մինչ նոյեմբերի 15–ն ընկած ժամանակահատվածում Գրիգորյանն ունեցել է 8 միլիոն 215 հազար դրամ եկամուտ, որից 4 միլիոնը տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսն է, իսկ մնացածը՝ երեք տարբեր աշխատավարձերի հանրագումար»:


«168 ժամ» թերթը գրում է. «Ամփոփելով անցնող տարին՝ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, որպես 2017թ. առաջին կարեւոր իրադարձություն հիշատակեց միության 85-ամյա հոբելյանը. «Հոբելյանական տարվա շրջանակներում արեցինք երբեւէ չտեսնված մեծ փառատոն, որը բաղկացած էր ավելի քան 10 համերգներից՝ մոնո, սիմֆոնիկ, կամերային, մանկական, էստրադային ժանրերի ընդգրկմամբ: Կարեւորն այն է, որ կոմպոզիտորները կարողանում են աշխատել եւ լսրանին հասցնել իրենց աշխատանքը»:


Նրա խոսքով՝ ինչպես եւ ակնկալվում էր, տարին առանձնապես չէր տարբերվում նախորդներից. այս տարի շատ կոմպոզիտորներ պարգեւատրվեցին: Մինչ պարոն Սաթյանը թվարկում էր այս կամ այն պարգեւատրման արժանացած կոլեգայի անունը, – «168 ժամ»-ը հիշեցրեց՝ ինքը եւս պարգեւատրվողների շարքերում է՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով. «Ճիշտ ասած, ինձ համար անսպասելի էր, երբեք չեմ մտածել այդ մասին՝ կտա՞ն, կտան… Մեզ մոտ կոչումապաշտություն կա, բայց կոչումով ոչինչ չի որոշվում, այլ ճանաչվածությամբ, կատարած աշխատանքով»: Պարոն Սաթյանը մտահոգություն ունի՝ մեզանում իսկական արժեքները փոխարինվել են ուրիշ արժեքներով. «Արմենչիկին կոչում շնորհելով՝ արժեքի փոփոխություն է կատարվում: Երբ արժեքները խախտված են, ուրեմն՝ բնական է, որ այդպիսի իրավիճակում մեր կատարած աշխատանքն այլ կերպ է ներկայացվում: Բնական է, որ Արմենչիկին «Գրեմմի» չեն ներկայացնի, բայց նա կարող է հանգիստ ներկայանալ այդ մրցանակաբաշխությանը: Եթե Արմենչիկը կարդա այս հրապարակումը, ուրեմն մյուս տարի կներկայանա «Գրեմմիի» եւ կարող է նաեւ ստանալ այդ մրցանակը»:


Խոսելով Դիլիջանի ստեղծագործական տան մասին՝ բանախոսն ասաց՝ աշխատանքներ տարվում են եւ դեռ պետք է շարունակել. «Հինգ տարով մասնավոր անձերի հետ պայմանագիր կնքեցինք, որն անպայման պետք էր անել, որպեսզի Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը չփլուզվի: Թվով հինգ քոթեջ վերանորոգվել է, առաջիկայում նախատեսվում է վերանորոգել եւս երեքը: Շնորհիվ այս համագործակցության, Կոմպոզիտորների միության անդամները տարվա ընթացքում երկու ամիս՝ գարնանն ու աշնանը կարող են անվճար հիմունքներով իրենց հանգիստը կազմակերպել այնտեղ: Պայմանագրի համաձայն՝ վերանորոգող կողմը ստանում է քոթեջների վարձակալությունից գոյացած եկամտի մեծ մասը: Յուրաքանչյուր քոթեջի համար վերանորոգող կողմը Կոմպոզիտորների միությանն է փոխանցում ամսական 50.000 դրամ, մնացյալ եկամուտը մնում է իրեն: Սա օգտակար համագործակցություն է թե՛ Կոմպոզիտորների միության, թե՛ Դիլիջանի ստեղծագործական տան պահպանման, թե՛ մյուս կողմի համար»:


«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների սահմանափակումները բնականաբար վերաբերում են հնարավոր խորը համագործակցությանը կամ անդամակցությանը, որի հեռանկարը չկա, բայց ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները կլինեն Ռուսաստանի ուշադրության կենտրոնում եւ կարծում եմ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարձագանքի: Տեղի է ունենում հետեւյալը` ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները փորձ է արվում բարձրացնել ԵՄ-ՀՀ հարաբերությունների մակարդակին: ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ եւ ԵՄ-ն, եւ ՀՀ-ն պատրանքներ ունեին, ուկրաինական ճգնաժամից հետո ամեն բան կարգավորվեց, կարծում եմ` ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունների դեպքում այդ սխալը չի կրկնվի, Ռուսաստանը չի հանդուրժի, եթե Հայաստանն իր անվտանգության ոլորտը հանձնի Արեւմուտքին, դրա փորձը եղավ 2013 թվականին, կանխվեց, կարծում եմ` նույնը չի կրկնվի»,- «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն, անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերի այն դիտարկմանը, թե ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ինտենսիվությունն ու արագությունը կախված է հայկական կողմից: Վերջինիս խոսքով, ՌԴ-ԱՄՆ առճակատման պարագայում երրորդ կողմերը պետք է զգուշավորություն ցուցաբերեն սխալ չընկալվելու նպատակով: Ըստ ռուս ռազմական փորձագետի, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ-ն ռազմական կառույց է, որը որոշ սահմանափակումներ է դնում, բայց չի արգելում համագործակցություն այլ նմանատիպ կառույցների հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կատարված կադրային փոփոխությունների արդյունքում այնպես է ստացվել, որ ՊԵԿ հարկային հատվածը գրեթե ամբողջովին ղեկավարում է «Մաշտոցի կլանը», որն ստեղծվել է 1990-ականների վերջին՝ Գագիկ Խաչատրյանի կողմից, որտեղ առաջին անգամ երիտասարդ Խաչատրյանը նշանակվեց հարկայինի պետ եւ ձեւավորեց իր թիմը։ Այստեղ էին Տիգրան Զաքարյանը, որն այժմ ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչության պետն է, Ռաֆիկ Մաշադյանը՝ այժմ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության պետն է, Գոհար Արաբաջյանը՝ այժմ սպասարկման թիվ 20 բաժնի պետն է, Էդիկ Գսպոյանը՝ այժմ խոշոր եւ միջին հարկ վճարողների տեսչության բաժնի պետն է։ Փաստորեն, առանցքային վարչության պետերը Խաչատրյանի կադրերն են, չհաշված այն տասնյակ պետերն ու տեսուչները, որոնք սերում են Մաշտոցից եւ որոնք քավոր-սանիկության, հաշվարկով ամուսնությունների շնորհիվ թիմի մաս են կազմել։ Խաչատրյանը հեռացավ, բայց մեծ խաչատրյանական թիմը հաղթեց միջկլանային պատերազմում»:

Ուղղությունը՝ Մեղրի. վարչապետը հանձնարարել է հնարավորինս արագ ավարտել ԱՏԳ-ի ձեւավորումը

  • 21.12.2017
  •  

  • Հայաստան
  •  

     

3
 268

ՀՀ կառավարության դեկտեմբերի 21-ի նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց արդեն ավանդական դարձած հանձնարարականներով, որոնցից առաջինը վերաբերում էր Մեղրիի ազատ տնտնտեսական գոտու (ԱՏԳ) ձեւավորման աշխատանքներին:


Վարչապետը հիշեցրեց, որ դեկտեմբերի 15-ին ավարտվեց Մեղրիի ազատ տնտեսական գոտու ձեւավորման աշխատանքների առաջին փուլը եւ տրվեց ԱՏԳ-ի գործունեության մեկնարկը: Միաժամանակ, նրա խոսքով, անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար:


Ըստ այդմ նա հանձնարարեց. «Տարածքային կառավարման եւ զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարներին, պետական երկամուտների կոմիտեի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահներին՝ երկու ամսյա ժամկետում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրիի ԱՏԳ-ի ձեւավորման երկրորդ փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների տեխնիկական պայմանների ապահովման ուղղությամբ», – ասաց վարչապետը:


Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար: Վերոնշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային և այլ ծառայությունների համար։


Կարեպատյանը նաեւ հանձնարարեց արտաքին գործերի եւ ֆինանսների նախարարներին շարունակել աշխատանքները ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Մեղրիի ԱՏԳ-ի առավելությունների, առեւտրային եւ լոգիստիկ հնարավորությունների, ինչպես նաեւ տնտեսական բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով:


Մյուս կողմից, նա նաեւ հանձնարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին կատարվող աշխատանքների վերաբերյալ պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ կառավարության աշխատակազմ:


Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ և ծառայություններ։


Իրանի հետ սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առևտրային և լոգիստիկ հնարավորությունները, Հայաստանի բազմավեկտոր առևտրային արտոնյալ ռեժիմները, կարող է կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև։ Բացի այդ, Մեղրու ազատ տնտեսական գոտին կնպաստի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, այլև Հայաստան օտարերկրյա կապիտալի ներհոսքին, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:

Ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունները պետք է օրինականացվեն. վարչապետը հանձնարարեց

  • 21.12.2017
  •  

  • Հայաստան
  •  

3
 268

Կառավարության դեկտեմբերի 21-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն հարնձանարարկոններով անդրադարձավ ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընացին: Այդ խնդրի վերաբերյալ նա հանձնարարական տվեց:


Վարչապետի խոսքով, ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասերի նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհապատասխանություններ:


«Ներկայումս գործող կարգավորումները հաշվի առնելով՝ հնարավոր ֆինանսական բեռը նշված անհամապատասխանելիությունների վերացման համար սահմանել արտոնություններ՝ նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների համար, սակայն չտարածելով դրանք նախկինում կառուցվածների վրա», – ասաց նա:


Նա նշեց, որ նման շինությունների օրինականցման խթանման դեպքում ակնկալվում է նաև տեղական բյուջեի և այլ վճարների ավելացում:


Ըստ այդմ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, անշարժ գույք կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ուսումնասիրություններ՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում, բացառապես Սևան Ազգային պարկի տարածքի, ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընթացը պարզեցնելու և համապատասխան արտոնություններ տրամադրելու վերաբերյալ:

Armenia’s Representative to UN talks dangers of hate speech

MediaMax, Armenia
Dec 21 2017
 
 
Armenia’s Representative to UN talks dangers of hate speech
 
 
 
Yerevan /Mediamax/. Permanent Representative of Armenia to the United Nations Zohrab Mnatsakanyan participated in “Open Debate on Addressing Complex Contemporary Challenges to International Peace and Security”
 
According to the Armenian MFA, Zohrab Mnatsakanyan noted that the manifestations of hate speech, intolerance, xenophobia and discrimination based on race and national identity should be appropriately addressed by the international community, especially when propagated by political authorities.
 
Touching upon the crimes, committed against representatives of certain religious and national groups in the Middles East, Zohrab Mnatsakanyan reminded that Armenia provided shelter to more than 22 000 refugees from Syria.
 
 
He also attached special importance to Armenia’s participation in UN peacekeeping missions in Lebanon and Mali.

Yerevan, Moscow discuss creating new Armenia national air carrier

News.am, Armenia
Dec 21 2017
Yerevan, Moscow discuss creating new Armenia national air carrier Yerevan, Moscow discuss creating new Armenia national air carrier

18:03, 21.12.2017
                  

The governments of Armenia and Russia have discussed the matter of creating a new national air carrier in Armenia, according to RFE/RL Armenian Service.

“There was a preliminary discussion, after which no substantial step has been taken,” said Sergey Avetisyan, Head of the General Department of Civil Aviation (GDCA) of Armenia, speaking to RFE/RL. 

Earlier, Denis Manturov, the Minister of Industry and Trade of Russia, had announced that discussions were held with the Armenian side for already a year now, and noted that this new airline will be operated with Russian production aircrafts.

The Armenian GDCA chief on Thursday confirmed that the matter of these Russian airplanes was conferred on, but added that everything is preliminary.

The Russian side was the first to announce about the talks with respect to creating a new Armenian national air carrier.

Sergey Avetisyan said there are no discussions at this time, and he cannot say whether there will be discussions in the future.

Former Armenian vicar calls for obedience to Turkish authorities

Pan Armenian, Armenia
Dec21 2017
– 17:43 AMT
Former Armenian vicar calls for obedience to Turkish authorities

Discussions surrounding the election of a new leader for the Armenian Patriarchate of Constantinople are still underway, former vicar, archbishop Aram Ateşyan said on Thursday, December 21.

Following Ateşyan's resignation in May, the Armenian community elected Archbishop Garegin Bekchian as patriarchal locum tenens. Ateşyan nonetheless claims to still be the vicar as the Turkish authorities have allegedly confirmed him in the post.

“They always tell me that (Turkish president Recep Tayyip) Erdogan is my brother, and I feel good about it,” Ateşyan said.

“The better are my relations with the president, the prime minister and the ministers, the more my community will benefit from them.”

The former vicar also weighed in the letter he sent to Erdogan following Germany’s recognition of the Armenian Genocide in June 2016, claiming that the move was in the interest of the community.

At the same time, Ateşyan failed to describe the murder of 1,5 million innocent Armenians by Ottoman Turkey as Genocide.

Also, Ateşyan called for obedience to the Turkish government which rejects Bekchian and demands election of a new Patriarch.

 

Armenia government to allocate about $245,000 to buy seeds

News.am, Armenia
Dec 21 2017
Armenia government to allocate about $245,000 to buy seeds Armenia government to allocate about $245,000 to buy seeds

17:33, 21.12.2017
                  

YEREVAN. – At Thursday’s Cabinet meeting, the government of Armenia approved the program to develop local seed production.

The Minister of Agriculture, Ignati Arakelyan, introduced the respective draft decision.

Accordingly, a total of 117.8 million drams (about US$245,000) will be allocated from the state budget to implement this program.

PM Karen Karapetyan, for his part, noted that the Ministry of Agriculture is already carrying out several comprehensive undertakings in seed production, and it awaits similar undertakings in breeding of livestock.

Armenia ranked 22 in Freedom Barometer

News.am, Armenia
Dec 21 2017
Armenia ranked 22 in Freedom Barometer Armenia ranked 22 in Freedom Barometer

17:08, 21.12.2017
                  

Armenia is ranked 22rd out of 30 European countries in the Freedom Barometer list released by the Friedrich Naumann Foundation for Freedom.

According to the report, Armenia has improved its positions, and the total score of the country has increased.  The report measures economic, political freedom and the rule of law from a liberal perspective.

The report says that Armenia has low score on the fight against corruption. There are high corruption risks with judiciary, police, customs and taxing administration, as well as in public procurement.

Among Armenia’s neighbors, Georgia showed better performance being ranked 13th. Turkey and Azerbaijan are in 26th and 28th place respectively. Russia is the last.