Chess: Armenian GM Aronian to play against Ding Liren at the Candidates Tournament

Panorama, Armenia
Feb 12 2018

Armenian GM Levon Aronian is set to play with Chinese chess grandmaster Ding Liren in the Round First of the Candidates Tournament that will take place in Berlin, Germany on March 10-28, 2018.

To note, eight of the world's top grandmasters will come to Berlin to play in the tournament that will be held as a double round-robin over 14 games. The winner will contest the title currently held by Magnus Carlsen, the reigning World Champion, in November 2018.

The eight Candidates Tournament participants include Sergey Karjakin, Vladimir Kramnik, and Alexander Grishuk of Russia, Shahriyar Mammadyarov of Azerbaijan, Fabiano Caruana and Wesley So of the United States. 

The prize fund will total €420,000, or an estimated $460,000 at the current exchange rate. In addition to €420,000, the prize will also include 10% of the pay-per-view revenues from the event.

Ստեփանակերտի կենտրոնական զինհոսպիտալում 19-ամյա զինծառայող է մահացել

  • 09.02.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 260

Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:


Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԱՊՊԱ պայմանագիր կնքելու որս հայտարարած գործակալները կարող են հայտնվել դատարանում

  • 09.02.2018
  •  

  • Հայաստան
  •  

7
 345

Եթե ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար վարորդներին ժամանակ առ ժամանակ անհանգստացնում են տարբեր գործակալներ, ապա նրանք իրավունք ունեն անձնական տվյալների ապօրինի օգտագործման կամ շրջանառման վերաբերյալ հաղորդում ներկայացնել համապատասխան իրավապահ մարմիններին։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն: 


«Վերջին շրջանում Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն ինչպես առանձին սպառողներից, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստանում է բողոքներ այն մասին, որ առանձին ապահովագրական գործակալներ զանգահարում և ԱՊՊԱ պայմանագիր կնքելու առաջարկություն են ներկայացնում այն ապահովագրական ընկերության անունից, որի հետ հեռախոսազանգ ստացողը չունի և երբևէ չի ունեցել կնքված ԱՊՊԱ պայմանագիր։


Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն ևս մեկ անգամ ցանկանում է հիշեցնել հետևյալը․նմանատիպ խնդիրների կարգավորման նպատակով Բյուրոյի կողմից հաստատված ԱՊՊԱ ընդհանուր պայմաններով (որը հանդիսանում է ԱՊՊԱ պայմանագրի անբաժանելի մասը) 2016 թվականից սկսված՝ հստակ սահմանվել է, որ ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացում ապահովագրական ընկերության կողմից ստացված տեղեկությունները կարող են օգտագործվել ԱՊՊԱ պայմանագրի վերակնքման մասին անձին տեղեկացնելու կամ հիշեցնելու նպատակով միայն տվյալ անձի հետ նախկինում ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրա​կան ընկերության կամ նրա ներկայացուցիչների (ներառյալ ապահովագրական գործակալների) կողմից:


Համապատասխանաբար, բոլոր այն դեպքերում, երբ Ձեզ զանգահարում և առաջարկում են ԱՊՊԱ պայմանագիր կնքել կամ վերակնքել այն ապահովագրական ընկերության անունից, ում հետ Դուք երբևէ չեք ունեցել կնքված ԱՊՊԱ պայմանագիր, Դուք իրավունք ունեք անձնական տվյալների ապօրինի օգտագործման կամ շրջանառման վերաբերյալ հաղորդում ներկայացնել համապատասխան իրավապահ մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ-ՌԴ երկաթուղային հաղորդակցությունը համապատասխանում է ՀՀ-ի ու ՌԴ-ի շահերին. դեսպան

  • 09.02.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

7
 409

Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Աբխազիայի և Վրաստանի տարածքով համապատասխանում է Երևանի և Մոսկվայի տնտեսական շահերին: Այս նախագիծը կարող է ավելի ամրապնդել նաև քաղաքական կապերը երկու երկրների միջև, թեև երկկողմ հարաբերություններն այսօր էլ գտնվում են ամենաբարձր մակարդակում: Այս մասին «Парламентская газетa»-ի մամուլի կենտրոնում քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: 


Դիվանագետի խոսքով, Մոսկվան ու Երևանը ամբողջ աշխարհին ցուցադրում են բարեկամության լավագույն փորձը, որոնց օրակարգում բացակայում են գլոբալ խնդիրներ: Դրանք չկան ոչ միայն քաղաքական բեմահարթակում, այլև իրական կյանքում՝ շուրջ 1,5 մլն հայ, որոնք ապրում և աշխատում են Ռուսաստանում դրա վառ ապացույցներից միայն մեկն է:


«Նվազագույնը մենք պարտավոր ենք պահպանել նման հարաբերությունները, հաշվի առնելով մեր պատմական փորձն ու ժամանակակից իրողությունները: Անհրաժեշտ է խորացնել ռազմա-քաղաքական, տնտեսական, մշակութային գործընկերությունը», — ընդգծել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Տողանյանը:


Քննարկման մասնակից, ՌԴ Պետական դումայի Վերահսկողության և ռեգլամենտի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Նիլովը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների խորացման գործընթացը պետք է մեկնարկել ՌԴ-ՀՀ միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումից, քանզի դա պահանջված է և՛ ուղևորափոխադրության, և՛ բեռնափոխադրության կոնտեքստում: «Առավել ևս, որ այդ ճանապարհը մեզ ելքեր է ապահովում նաև Իրանի հսկայական շուկա», — ասել է ռուս պատգամավորը:


Նա նշել է, որ ճանապարհը, անշուշտ, պետք է անցնի Աբխազիայի և Վրաստանի տարածքով. «Հաշվի առնելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորվել են նորմալ հարաբերություններ, նախագծի իրագործումը մեծագույնս կախված է Թբիլիսիի և Երևանի դիվանագիտական ջանքերից: Շատ կարևոր է, որ երկաթգիծը վրացական կողմի մոտ մտավախություններ չծնի», —զգուշացրել է Նիլովը:


Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ ռուսական գնացքները դեպի Կալինինգրադ վաղուց անցնում են Լիտվայով, թեպետ այդ պետության հետ առկա են բարդ հարաբերություններ: «Գնացքները գնում են առանց կանգառների, վագոնները կապարանքված են: Այս սխեման կարելի է կիրառել նաև այս դեպքում: Եվ ես վստահ եմ, որ բոլոր ներդրումները շատ արագ իրենց կարդարացնեն», —հավելել է պատգամավորը:


Վարդան Տողանյանը իր  հերթին հաստատել է, որ Հայաստանին ու Ռուսաստանին դեռ իսկապես պակասում են կոոպերացիոն-արտադրական պրոեկտները: Կա համագործակցությունը գազի և էներգետիկայի ոլորտում, բայց այլ ոլորտներում, օրինակ գյուղատնտեսությունում պրոեկտների կարիք է զգացվում: Դեսպանն այս իմաստով առաջարկում է ներգրավել գործընկերների Ղազախստանից ու Բելառուսից.


«Ես վստահ եմ, որ երկաթգիծը, անցնելով ՌԴ տարածքով, կարող է աշխատել այդ թվում Կենտրոնական Ասիայի շահերին, քանի որ միայն Հայաստանը չի կարող լինել նման տնտեսական նախագծի շահառու: Բայց նման ծրագրերը կարող են ամրապնդել այդ հարաբերությունների քաղաքական հիմքը և ես լիովին կողմ եմ այդ գաղափարին»,-հավելել է Տողանյանը:

Հնչող հայտարարությունները վկայում են՝ Բաքուն հեռու է առաջընթաց ապահովելու մտքից. նախագահ

  • 09.02.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 323

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:


Համանախագահները նախագահ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները:


Նախագահ Սարգսյանը, համանախագահների ուշադրությունը հրավիրելով Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա, նշել է, որ դրանք ևս մեկ վկայություն են, թե որքան հեռու է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից, ինչպես նաև ցույց են տալիս, թե ինչպես է Բաքուն արձագանքում հասարակությունները խաղաղության պատրաստելու եռանախագահների շարունակական կոչերին։


Հանդիպման մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանրապետության նախագահին տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ։


Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Հայաստան կժամանի Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը

  • 10.02.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 231

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 11-ին պետական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը:


Այցի շրջանակներում նախատեսված են Բուլղարիայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:


Նախագահ Ռումեն Ռադևին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումից հետո Բուլղարիայի նախագահը կայցելի Մայր Տաճար և գանձատուն:


Հանրապետության նախագահի նստավայրում հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախատեսվում է նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

ԱԳ նախարարը Բրիջիթ Բրինքին պատմել է Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի մասին

  • 09.02.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 328

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:


Արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները։ Նա հավելել է, որ բարձրաստիճան շփումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության օրակարգային հարցերը, փոխգործակցության առավել խորացման ու զարգացման հեռանկարները:


Իր հերթին Բրիջիթ Բրինքը նշել է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և հետաքրքրված է տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընդլայնմամբ։ «Ես հպարտ եմ Հայաստանի հետ մեր տնտեսական գործընկերության ձեռքբերումներով: Մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընթացքում աճել է ավելի քան 35%-ով, և մենք շարունակում ենք ամերիկյան նոր և մեծածավալ ներդրումների ականատեսը լինել Հայաստանում», – շեշտել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը։


Հանդիպանը մտքեր են փոխանակվել  քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի առավել խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարևորությունը:


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ գործադրվող ջանքերը: Արտգործնախարարը հավելել է, որ տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններում ադրբեջանական կողմի ապակառուցողական կեցվածքը խաթարում է գործընթացը և թույլ չի տալիս առաջընթաց արձանագրել:


Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։


ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր է գնահատել խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։

Sargsyan: Armenia is interested in deepening of cooperation with USA

ARMINFO News Agency, Armenia
 Saturday


Sargsyan: Armenia is interested in deepening of cooperation with USA

Yerevan February 10

Marianna Mkrtchyan. Armenian President Serzh Sargsyan held a meeting
with Bridget Brink, US Deputy Secretary of State for European and
Eurasian Affairs, who arrived in Armenia within the framework of the
regional visit.

According to the press service of Armenian President, Sargsyan
stressed the importance of mutual visits and similar meetings, which
contribute to strengthening bilateral interstate relations. The
President stressed that Armenia is interested in deepening cooperation
with the United States and in developing bilateral relations in all
spheres.

At the same time, he spoke with satisfaction of developing countries
in increasing Armenian-American relations, expressing gratitude for
the assistance provided to Armenia in such areas as politics, economy,
etc.

The President stressed that the United States is making an important
contribution to the preservation of the fragile peace that exists in
the region and, within the framework of the OSCE Minsk Group, together
with other co-chair countries, Russia and France, are making efforts
towards a peaceful settlement of the problem.

Sargsyan expressed hope that the visit of the US Deputy Secretary of
State will have a positive impact on the further strengthening of the
Armenian-American relations.

In turn, Brink also highly appreciated the ongoing work towards the
development of the Armenian- American partnership, emphasizing the
particularly effective cooperation with Armenia in the fight against
terrorism and actions to establish peace in Afghanistan and Kosovo, as
well as effective cooperation with Armenia in the framework of
international peacekeeping missions.

At the meeting, the sides stressed that parallel to the development of
economic cooperation, in which progress has been registered for the
last period, it is also important to intensify the political dialogue
between Armenia and the United States, including through the active
work of the Armenian-American intergovernmental commission and the
Armenian-American Trade Council and investments.

The interlocutors exchanged views on regional problems and challenges,
the negotiation process for the peaceful settlement of the
Nagorno-Karabakh conflict.

Marginal judgements typical to half-educated people: Russian ‘Vzglyad’ comments on why Azerbaijan’s Aliyev creates myths

Armenpress News Agency , Armenia
 Saturday


Marginal judgements typical to half-educated people: Russian 'Vzglyad'
comments on why Azerbaijan's Aliyev creates myths



YEREVAN, FEBRUARY 10, ARMENPRESS. Ilham Aliyev’s statements according
to which Yerevan is a “historical Azerbaijani land” are interesting in
a sense that they are not only totally absurd from historical
perspective, but also the marginal historiography and mythology can
sometimes lead to dangerous consequences, Russian Vzglyad (Взгляд)
newspaper published an article on Azerbaijani President’s recent
ridiculous statement, Armenpress reports.

“It is clear that Ilham Aliyev makes such loud statements on the eve
of the presidential elections to be held in April 2018. From the
practical point of view, they, of course, are directed to the domestic
audience and will not bring any result in the future. There is also no
need to expect escalations of the Nagorno Karabakh conflict, but such
loud formulation of military-political issues by the country’s leader
should be studied”, the author of the article Evgeni Krutikov said.

The author states that perhaps such rhetoric can be useful for Aliyev
in everyday life, but it in no way can affect the real life, it just
can promote unhealthy imagination in terms of the place of that
country in history, xenophobia and racism. “Unfortunately, in
practice, we see that since the second half of 1980s such marginal
judgements are typical to a small number of half-educated people, but
they can lead to wars, and the everyday behavior can be transformed
into xenophobia towards other people. Because foolishness is a similar
source of human tragedies, like the bad will”, the author said.

He at the same time notes that the marginal historiography is not so
harmless phenomenon as it may seem at first glance. “Everything can be
much worse”, Evgeni Krutikov concludes the article.