ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում ՀՀ-ն կներկայացնի Արարատ Միրզոյանը

  • 26.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

11
 92

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձակուրդի ընթացքում կփոխարինի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Այս մասին Միրզոյանը տեղեկացրել է Facebook-յան իր էջում:


«Վարչապետի որոշմամբ փոխարինելու եմ նրան իր արձակուրդի ընթացքում։ Ներկայացնելու եմ Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում», – գրել է նա:


Հիշեցնենք, Փաշինյանը մեկնել է արձակուրդ նախընտրական քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար: Քարոզարշավը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 26-ին և կտևի 12 օր: Դեկտեմբերի 9-ին ՀՀ քաղաքացիները կընտրեն նոր խորհրդարան:

«Իմ քայլը» դաշինքի դրամահավաք երեկոյի ընթացքում հավաքվել է 236 միլիոն դրամ

  • 26.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

4
 93

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի դրամահավաք երեկոյի ընթացքում հավաքվել է 236 միլիոն դրամ (485 հազար դոլար)։


Այս մասին հայտնում են դաշինքից:


Երեկ երեկոյան տեղի ունեցած դրամահավաք-երեկոյի ընթացքում ներկայացվել է դաշինքի նախընտրական ծրագիրը։

Արա Բաբլոյանը կարեւորել է ՍԾՏՀ ԽՎ 52-րդ լիագումար նստաշրջանի անցկացումը Երևանում

  • 26.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

3
 84

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւին: Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:


ԱԺ-ից հայտնում են, որ Արա Բաբլոյանը կարեւորել է ՍԾՏՀ ԽՎ 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների անցկացումը Երեւանում:


Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ կազմակերպությունը բազմակողմանի տնտեսական համագործակցության յուրահատուկ հարթակ է, որը կարող է նպաստել տարածաշրջանային կապերի խորացմանն ու ամրապնդմանը:


Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ լիագումար նստաշրջանի անցկացման համար հայկական կողմը արել է հնարավորը եւ ակնկալվում է արդյունավետ աշխատանք:


Ասաֆ Հաջիեւը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ նիստերը կանցնեն շահագրգիռ քննարկումների ու փոխհամաձայնության մթնոլորտում:


Զրուցակիցները քննարկել են նստաշրջանի աշխատանքներին վերաբերող ընթացակարգային հարցեր, անդրադարձել սեւծովյան տարածաշրջանում առկա իրավիճակին, ներկայացրել իրենց տեսակետները որոշ խնդիրների առնչությամբ:

Կտեսնենք դեկտեմբերի 9-ին․ ՀՀԿ-ն անակնկալ է խոստանում Նիկոլ Փաշինյանի համար

  • 26.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

50
 158

Հայաստանին պարտադրվել է սեւ ու սպիտակ իրականություն։ Դեպտեմբերի 9-ին վարչապետի պաշտոնակարատ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցներին մեծ անակնկալ է սպասվում։ Այս մասին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը, նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնք օրը սկսել են Հայաստանի տարբեր հրապարակներում քաղաքցիների հետ հանդիպումներով, ՀՀԿ-ն իր քարոզարշավի մեկնարկը տվել է գրասենյակից՝ ասուլիսի միջոցով։ Նա կոչ արեց կուսակցության ծրագիրը դիտարկել ՀՀԿ խորհրդի վերջին հայտարարության հետ համատեղ։ «Մեր ծրագիրը մի դիտարկեք առանձին փաստաթուղթ. ծրագրի բաղկացուցիչ մաս է կազմում ՀՀԿ խորհրդի վերջին հայտարարությունը», – ասաց նա:


Արմեն Աշոտյանը նշեց, որ ՀՀ քաղաքացին պետք է մտահոգ լինի Արցախի անվտանգությամբ, բանակի մարտունակությամբ, սահմանների ամրությամբ, նոր թանկացումներով, աշխատանքը կորցնելու վտանգով եւ ըստ այդմ էլ կատարի իր ընտրությունը: «Ինչո՞ւ ընտրել մեզ, որովհետեւ մենք ունենք պատմություն, գիտելիք, փորձ: Մենք գիտենք ու ընդունել ենք մեր սխալները, որովհետեւ մենք պատրաստ ենք ծառայել մեր հայրենիքին», – ասաց Արմեն Աշոտյանը:


Աշոտյանը կարծում է, որ Հայաստանին պարտադրվել է սեւ ու սպիտակ իրականություն: Սակայն, նա շեշտեց, որ Հայաստանը եռագույն է, սեւ ու սպիտակ չէ: Նրա խոսքով՝ այն հայտարարությունները, թե իբր ՀՀԿ-ն 0 ձայն է հավաքելու, անարգանք է քաղաքացիների հանդեպ: «Սա անարգանք է ՀՀ քաղաքացիների հանդեպ, ակնհայտ է, որ մենք 0 ձայն չենք ստանալու, մենք ստանալու ենք հազարավոր ձայներ»,- ասաց նա:


Արմեն Աշոտյանը հայտարարեց, Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է մեծ անակնկալ:


ՀՀԿ ԳՄ անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ, որ Աշոտյանի հետ ներկայացնում է ՀՀԿ ծրագիրը, հայտարարեց, որ վերջին 6-7 ամիսների ընթացքում տեղի են ունենում իրադարձություններ եւ կատարվել են քայլեր, որոնք իրապես պետք է մտահոգվելու առիթ տան:


«Ես չեմ ուզում տագնապի զգացում առաջացնել, չեմ ուզում ավելորդ երեսպաշտություն անել։ Մտահոգության առարկան պետք է լինի հետեւյալը՝ ի՞նչ ենք տեսնում մենք վերջին 6-7 ամսվա ընթացքում։ Տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի կողմից ուղղակի փառահեղ քննադատություն՝ ուղղված Հանրապետականի հասցեին։ Ամեն ինչի մասին, եթե Հանրապետականի ինչ-որ լավ քայլ է, այդ մասին չի խոսվում, կարծես դա չի եղել, ինքնին ստեղծված մի երեւույթ է։ Եթե թերություն է, պետք է սեւացնել, չափազանցնել ու ծայրահեղացնել։ Սա է քաղաքականությունը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։


Ըստ նրա՝ իշխող ուժի կողմից նկատվող երկրորդ երեւույթն «ապագայի մասին շենշող խոստումներ տալն է»։ «Խոստումներ՝ լավ եք ապրելու, աշխատավարձեր եմ բարձրացնելու, թոշակներ եմ բարձրացնելու, իհարկե, դրանք երկու մասի կարելի է բաժանել։ Խոստումներ, որոնք տրվել են ու արդեն իսկ չեն կատարվել ու չեն էլ կատարվելու՝ արագաչափեր, կարմիր գծեր, կուտակային կենսաթոշակներ եւ այլն։ Եվ երկրորդ խումբը, որոնք բացառապես հնչում են բարի ցանկության պես։ Չկա ուղի այդ խոստումների կատարման», – ասաց Արփինե Հովհաննիսյանը։


Նա նշեց՝ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն վստահության քվե է ակնկալում ժողովրդի կողմից մի քանի պատճաներով:


«Մենք մեզ պատասխանատու ենք զգում, որովհետեւ մարդը պատասխանատու է նաեւ այն դեպքում, երբ չի փորձում խոչընդոտել այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Երբ դու դիտորդի կարգավիճակում ես, էլի պատասխանատու ես։ Չենք ուզում դիտորդի կարգավիճակում լինել։ Մենք ամբողջությամբ գիտակցել ենք մեր քաղաքական ուղին, այն բացթողումներն ու ձեռքբերումները, որ ունեցել ենք։ Մենք ցանկանում ենք թույլ տալ մեզ բարձրաձայնել այն խնդիրները, որ տեսնում ենք թե մեր արածի, թե չարածի ուժով»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Ով խոսի Ղարաբաղի խնդրի կարգավորումից, դուք խոսեք քյաբաբից․ Փաշինյանը՝ ՀՀԿ-ին

  • 26.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 63

ՀՀԿ-ն այսօր դուրս է եկել մեյդան, խոսում է խնդիրներից եւ տապանաքարի նման պլակատներն էլ սեւ են սարքել։ Այս մասին Անի համայնքում, ելոույթ ունենալով բնակիչների առջեւ, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։


Նա անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ականների այն հայտարարություններին, որ իր ասած կախարդական փայտիկը գոյություն չունի: «Ասում են՝ ուր ա՞ ձեր կախարդական փայտիկը, հեսա ասեմ, թե ուր ա: ՀՀ-ում ընտրությունների արդյունքները չեն կեղծվում եւ չեն կեղծվելու: Սա է կախարդական փայտիկը: ՀՀ-ում Բաղրամյան 26-ի եւ Ազգային ժողովի դռները բաց են ժողովրդի առաջ: ՀՀ-ում 120 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է: Այսօր, բնակարան երիտասարդ մասնագետներին ծրագրով, ՀՀ մարզերում 5 տոկոս հիփոթեքային վարկ կարող են ստանալ՝ առանց կանխավճարի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի պաշտոնակատարը դիմելով ՀՀԿ-ականներին ասաց, որ իրենց իշխանության օրոք նորակառույց բնակարանները տարիներով մնում էին դատարկ: «Ինձ բանկիրներն ասում էին, որ երկրում նորակառույցների դեֆիցիտ կա: Վերջին տասը տարիների ընթացքում 2018 թվականը մենք փակելու ենք ոչ թե արտագաղթով, այլ՝ ներգաղթով: Այսօր իշխանությունն ու ժողովուրդը ոչ թե ատում է իրար, այլ՝ սիրում:


Այսօր ՀՀԿ-ն դուրս է եկել մեյդան, տապանաքարի նման պլակատներ են սարքել՝ սեւով: Այս ընտրությունները պետք է արձանագրեն ՀՀԿ-ական թալանչիների քաղաքական մահը եւ նրանց, որպես երկիրը թալանածի, պետք է այս ընտրությունները նետի պատմության աղբանոցը:


Այսօր եկել կանգնել են, ասում են՝ եթե մտահոգ եք բանակով, քվեարկեք ՀՀԿ-ի օգտին: Այս բանակը 20 տարի թալանած, սերմացու գողացող մկներ, դուք դեռ բարոյական իրավունք ունեք բանակի մասին խոսե՞լ: Դուք, որ մեր զինվորին մայկա-տռուսիկով չեք կարողացել ապահովել… Բանակի մասին մտածող ՀՀԿ-ականներին մեկ բան պետք է անել՝ բռնել, ստիպել, որ մեկ շաբաթ ուտեն այն՝ ինչ որ հիմա իրենցից ժառանգություն ստացած եւ իներցիայով դրվում է մեր զինվորի սեղանին: Այն ինչ ուտում է մեր զինվորը դիրքերում, պետք է մեկ շաբաթ, ի՜նչ մեկ շաբաթ, երեք օր կերցնել ձեզ եւ ասել՝ բանակի մասին ծպտուն չհանեք, ձեններդ կտրեք, որովհետեւ այն՝ ինչ արել եք բանակի հետ, դա կոչվում է ազգային դավաճանություն: Զինվորի հացը գողացած ոչ մի ստահակ չի խուսափելու պատասխանատվությունից: Նրանց տեղը բանտն է եւ նրանք հայտնվելու են բանտում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Այնուհետեւ նա անդրադարձավ այն մեղադրանքներին, որ իրավապահները շտապել են Մարտի 1-ի քննության հարցում: «Ասում են՝ Մարտի 1-ի գործի քննությունը տապալվել է: Տո….»,- Նիկոլ Փաշինյանն այստեղ իր խոսքը չշարունակեց, իսկ հավաքված քաղաքացիները բացականչեցին. «ասեք էլի, ասեք»:


Նիկոլ Փաշինյանը շարունակեց իր ելույթը, բայց, ըստ էության այլ բան ասաց. «Բռնում ենք, ասում են՝ քաղաքական հետապնդումներ, բայց ենք թողում, ասում են՝ վա՜յ, պայմանավորվել են, էլի են բռնում, ասում են՝ վա՜յ, քաղաքական հետապնդում… հանգի՛ստ, ոչ մեկ պատասխանատվությունից չի խուսափելու, ուր էլ փախնեն, աշխարհի վերջին կղզին էլ լինի, վզներից բռնելու ենք, բերենք Հայաստան:


Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաեւ Արցախյան հարցի կարգավորումից: Անդրադառնալով այն ուժերին, որոնք ՀՀԿ-ի հետ ժամանակին կոալիցիա են կազմել, բայց հիմա մտահոգվում են Ղարաբաղի խնդրով, ասաց. «Ով խոսի Ղարաբաղի խնդրի կարգավորումից, դուք խոսեք քյաբաբից, Մերսեդեսի զապաս պագրիշկից, նաչնոյ կլուբից, բիլիարդանոցից: Դուք ի՞նչ կապ ունեք հայանպաստության հետ: Դուք չե՞ք, որ Ղարաբաղը, ձեր ներիշխանական շահերի համար դուրս եք թողել բանակցային գործընթացից եւ մենք հետեւողական ենք լինելու, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ:


Ղարաբաղի հարցում մեր ժողովրդի եւ մեր կառավարության ցանկությունների միջեւ միլիմետրի տարբերություն չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վաչագան Ղազարյանն ու իր կինը կասկածվում են հարկերից խուսափելու ու փողերի լվացման մեջ

  • 26.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 62

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:


Ինչպես հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ամուսիններ Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը փաստացի տնօրինել են «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը: Վերջիններս 2013 թվականից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպել են նշված համալիրի գործունեության հետ կապված առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 771 մլն ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելը:


Վերը նշված փաստական տվյալների համաձայն` Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը, նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ դրամական միջոցների (գույքի) հանցավոր ծագումը, գործելով նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները փոխարկել են (կոնվերտացրել)՝ դրանք որպես ավանդ ներդնելով ՀՀ-ում գործող տարբեր բանկերում և հաշվեգրվող տոկոսագումարների ձևով ստացել եկամուտներ, ինչպես նաև նշված դրամական միջոցներով ձեռք են բերել անշարժ գույքեր, որոնք հանձնել են վարձակալության և եկամուտներ ստացել:


Կատարվում է նախաքննություն:

Սուրիկ Խաչատրյանը Մեծ Բրիտանիայում նոր ընկերություն է հիմնել

  • 26.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 73

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Միացյալ Թագավորությունում վերջերս ընկերություն է հիմնել: Այս մասին հայտնում է «Հետք»-ը։


2004-2013 եւ 2014-2016 թթ. Սյունիքը ղեկավարած Խաչատրյանը օրեր առաջ՝ նոյեմբերի 7-ին, հուշագիր է ստորագրել իր գործընկեր Էբի Քինգ Խավաջայի (Abbey King Khawaja) հետ «Sunik Investments Limited» ընկերություն հիմնադրելու մասին: ՍՊԸ-ն գրանցվել է նոյեմբերի 8-ին: Ընդամենը 100 ֆունտ կանոնադրական կապիտալով ընկերության սեփականատերերը 50-50 համամասնությամբ Խաչատրյանն ու Խավաջան են, ովքեր գրանցվել են նաեւ որպես տնօրեններ: Քարտուղարն էլ Ալան Պետեր Հովարդն է (Alan Peter Howard):


Հետաքրքիր է, որ եթե ընկերության փաստաթղթերում Խաչատրյանի դիմաց նշված է Հայաստանի, իսկ Խավաջայի դեպքում՝ բրիտանական (ՄԹ) քաղաքացիության մասին, ապա բնակության երկիրը երկուսի պարագայում էլ նշված է Միացյալ Թագավորությունը:


«Sunik Investments Limited»-ը գրանցված է Անգլիայի Դորսեթ կոմսության Ֆերնդաուն քաղաքում (8 Lynwood Close, Ferndown, Dorset, England, BH22 9TD): Քանի որ ընկերությունը նոր է գրանցվել, շատ բան դրա մասին դեռ հայտնի չէ:


Այդուհանդերձ, սա Ս. Խաչատրյանի առաջին ընկերությունը չէ Միացյալ Թագավորությունում: 2016-ի հոկտեմբերի 1-ին երկրորդ անգամ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո՝ նույն տարվա դեկտեմբերի 1-ին, նա դարձել է «Kerkhoff Legal» LLP-ի (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն) մասնակից:


«Kerkhoff Legal»-ը հիմնադրվել էր 2014-ի ապրիլին գերմանացիներ Գերդ Կերխոֆի (Gerd Kerkhoff) եւ Վերներ Ռայստելի (Werner Reistel) կողմից: Այն գրանցված էր Անգլիայի Հալ քաղաքում: 2016-ի վերջին, սակայն, հիմնադիրներն իրենց տեղը զիջել են Խաչատրյանին ու մեկ այլ գերմանացի Հանս Լուդվիգին (Hans Ludwig): Դրանից մի քանի ամիս անց՝ 2017-ի հունիսին, Խաչատրյանի ու Լուդվիգի ընկերակցությունը լուծարվել է:


Սուրիկ Խաչատրյանի հեռախոսահամարն անհասանելի է. օպերատորի տեղեկացմամբ՝ «տվյալ հեռախոսահամարը ժամանակավորապես չի սպասարկվում», ինչը նշանակում է, որ համարի սպասարկումը կասեցված է բաժանորդի դիմումով կամ պարտքի պատճառով: Մեր տեղեկություններով՝ նախկին պաշտոնյան մեկնել է Հայաստանից:

Հանկարծ չշշկռվեք. Փաշինյան-«Սասնա ծռեր»` 1:1

  • 26.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 70

«Սասնա ծռեր» կուսակցությունն այսօր մեկնարկել է նախընտրական քարոզարշավը մի հայտարարությամբ, որին ավելի ուշ անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Մասնավորապես, կուսակցության նախընտրական ցուցակի առաջնորդ Վարուժան Ավետիսյանը կարծիք է հայտնել, թե նոր ընտրվող Ազգային ժողովը երկար կյանք չի ունենալու, առաջիկա երկու տարին լինելու անցումային խորհրդարան, որից հետո էլ նոր արտահերթ ընտրություններ կլինեն:

«Մենք հենց այդպիսի ծրագիր ենք ներկայացրել, և մեր կարծիքով՝ Ազգային ժողովը երկու տարի հետո այլևս պետք է ամփոփած լինի իր անցումային փուլի անելիքը և նորից պետք է արտահերթ ընտրությունների գնանք։ Նախատեսում ենք, որ այդ ընթացքում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն և հենց դրա հիմքով պետք է լինեն նոր, արտահերթ ընտրություններ», – մասնավորապես նշել է Ավետիսյանը։

Այս հայտարարությունը վրդովվեցրել է Փաշինյանին, ով հորդորել է նորաստեղծ կուսակցությանը «չշշկռվել».

«Դուք իրո՞ք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ», – ասել է Փաշինյանը:

Նա նաև հավելել է, որ իրենց ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը թող չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։

Մամուլ. Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի եղբորորդին դրամանենգների բանդայի հետ

  • 27.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

9
 147

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 23-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով կեղծ թղթադրամների պատրաստմամբ զբաղվող խմբի բացահայտման մասին: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ գործով ձերբակալված անձանցից մեկը պատմել է, թե բավական մեծ պարտքեր է ունեցել: Ավելին` մեկ տարի առաջ պարտքատերերը առեւանգել են այդ պարտքի պատճառով` պահանջելով վերադարձնել գումարները: Բայց առեւանգված անձին պարտքատերերից փրկել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, որը այժմ իրավապահների կողմից ապօրինի զենք եւ թմրամիջոցներ պահելու մեղադրանքով հետախուզման մեջ է: Ի դեպ, վերոնշյալ անձին ձերբակալելուց հետո իրավապահները ստորագրությամբ ազատ են արձակել: Թե ինչ կապ կարող է ունենալ Նարեկ Սարգսյանն այս խմբի հետ, դժվար է ասել: Բայց լուրջ կասկածներ կան, որ դրամանենգերի թիկունքում հասարակ մարդիկ չեն եղել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը երեկվանից մեկնարկել է: Նկատենք, որ խորհրդարանական այս ընտրությունները մի քանի կարեւոր առանձնահատկություն ունեն. սա լինելու է թավշյա հեղափոխության ճանապարհին եզրափակիչ քայլը՝ ՀՀ-ում ամբողջական իշխանափոխության գործընթացի ավարտը: Մոտ երկու տասնամյակի ընդմիջումից հետո իշխանությունը ձեւավորել է ՀՀ քաղաքացին` վստահ լինելով, որ այս ընտրություններում ընտրակեղծիքներ տեղի չեն ունենա, իր կամքի վրա չեն բռնանա, քվեն չեն գողանա: Ըստ այդմ` ՀՀ-ում վերականգնվելու է իշխանության լեգիտիմությունը: Միաժամանակ նկատենք, որ ընտրությունների արդյունքներն առավել քան կանխատեսելի են. որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը լինելու է բացարձակ հաղթող, չի կասկածում ոչ ոք, անգամ Փաշինյանի ընդդիմախոսներն են հայտարարում այդ մասին, միայն թե այդ ամենը պատճառաբանում են թավշյա հեղափոխությանը հաջորդած ոգեւորությամբ: Այս համատեքստում «Իմ քայլը» դաշինքից բացի ընտրություններին մասնակից մյուս ուժերը չեն խոսում հաղթանակի, իշխանության գալու մասին, այլ հայտարարում են, թե հենց իրենք են լինելու երկրորդ ուժը: Ասել է թե` 11 քաղաքական ուժերից 10-ն այս ընտրություններում պայքարում է երկրորդ տեղի համար` ի սկզբանե ընդունելով Փաշինյանի ղեկավարած ուժի հաղթանակը, մի հանգամանք, որ նախկինում երբեւէ չէր եղել: Մնում է` այսքանից հետո նոր իշխանությունն արդարացնի հասարակության սպասելիքները, որովհետեւ մեծ առավելությամբ հաղթանակը նաեւ մեծագույն պատասխանատվություն է, մեծագույն բեռ:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Շիրակում լուրջ «ասող» է դարձել ԱԻՆ նախարար, արդեն «Իմ քայլի» կողմից «քայլող», Սերժ Սարգսյանից «առնետ» անվանված Ֆելիքս Ցոլակյանը։ Վերջինս «Մենք» դաշինքից Շիրակում ռեյտինգային թեկնածու առաջադրվելու պատրաստվող՝ խոշորացված երեք համայնքների գյուղապետերից մեկին կանչել, ասել է՝ դու մի դիր, ես ընտրություններից հետո ավելի լավ պաշտոնի եմ գնալու (նկատի ունի ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը), քեզ համար լավ կլինի. վերջինս համաձայնել ու հրաժարվել է առաջադրվելուց։ Բանն այն է, որ եթե ՀՀԿ-ից փախած, ՔՊ-ում նախկին թիմին դավաճանելու հաշվին հանգրվանած, «դիվիդենդներ» շահած Ցոլակյանը շատ ձայներ չբերի, կդառնա ընդամենը շարքային պատգամավոր, ինչպես ՀՀԿ-ի ժամանակ, ինչն էլ պատճառ էր դարձել, որ նա առաջինը դավաճանի ՀՀԿ-ին, որովհետեւ պաշտոն շա՜տ էր ուզում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ողջ շաբաթ օրը քայլած «ՔՊ» էլիտան բավականին ուժասպառ է եղել։ Շատերին զարմացրել է քայլերթը վարող, կոչերով հանդես եկող Նիկոլ Փաշինյանիդիմացկունությունը, չնայած լուրեր տարածվեցին, որ նրա զգացողությունն ինչ-որ մի պահի փոքր-ինչ վատացել է։ «Բոլոր դեպքերում, Նիկոլը շատ մեծ ֆիզիկական վիդերժկա ունի․ անգամ վարչապետ ժամանակ գրեթե ամեն առավոտ 6-ին նա «Գրանտ սպորտ» ակումբում պարապում է՝ հատուկ իր համար այդ ժամին բացում են ակումբը։ Իհարկե, անվտանգությունն ուշի-ուշով հսկում է, ժամուկես պարապելուց հետո Փաշինյանը մեկնում է կառավարություն՝ գործի»,- ասաց մեր աղբյուրը։ Փաստորեն, ոչ միայն քաղաքական ուժերի, այլեւ անվտանգության տղաների աշխատանքն է դարձել կրեատիվ․ հսկում են օդում, ջրում եւ ցամաքում, ուսապարկը կրում։ «Նորմալ է»։ Նախկինում այսօրվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ Փաշինյանը նույն ֆիտնես ակումբում էր պարապում․ այնտեղ էին նրանք միտինգներից առաջ ծանոթացել, լավ հարաբերություններ հաստատել, ինչն էլ հարթակ դարձավ վերջինիս՝ ոստիկանապետ դառնալու համար:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դաշնակցությունը երեկ Արամ Մանուկյանի արձանի մոտ դաշնակցական երգերով, ՀՅԴ լոգոյով փուչիկներով, տնական գինիով եւ խարույկով սկսեց իր քարոզարշավը։ Միայն դիմակահանդեսն էր պակասում։ Դա էլ եղավ վերջում՝ ջահերով երթի ու շուրջպարի տեսքով։ Բայց լոգոյի եւ կարգախոսի մասով՝ «Հավատարիմ հողին ու հային», կարծես ՀՅԴ-ի ստեղծագործ միտքը նահանջ է ապրել նախորդ ընտրությունների համեմատ, մանավանդ՝ նախընտրական պաստառի ձեւավորման առումով, որը նախորդ գրեթե բոլոր ընտրություններին արել է դիզայներ Սամվել Փարթամյանը՝ օգտագործելով Սարյանի կտավները, գեղեցիկ լուսանկարներ։ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանից հետաքրքրվեցինք՝ ո՞վ է այս անգամվա անճաշակ պաստառի հեղինակը։ «Կոմերցիոն գաղտնիք է։ Բայց փորձել ենք միշտ նոր մոտեցումներով, օրվա հրամայականը, օրվա պահանջը նկատի ունենալով՝ միշտ նոր մոտեցումներով ներկայանալու։ Ամեն դեպքում կարծում եմ, որ առիթ կունենաք թեկուզեւ կարճատեւ քարոզարշավի ընթացքում արձանագրելու, որ փորձել ենք հետաքրքիր լուծումներով, նոր ձեռագրով կազմակերպել»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է լոգոյին ու պաստառին, ապա․ «Դաշնակցության շտաբը գործուն մասնակցություն է ունեցել թե՛ լոգոյի մշակման, թե՛ կարգախոսի ճշտման հարցում»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխական իշխանությունը «Դվին» հյուրանոցը դարձրել է իր «տուսովկաների» հավաքատեղին․ կիրակի կիսաշեն հյուրանոցի միակ վերանորոգված սրահում են անցկացրել «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքը, որի ժամանակ 236 մլն դրամ է հանգանակվել։ Հիշեցնենք, որ այս հյուրանոցում կայացավ նաեւ Ֆրանկոֆոնիայից հետո հայտնի գալա-ընթրիքը։ Թե ինչով է Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանի կիսաշեն «Դվին» հյուրանոցը գրավել նոր եւ հին իշխանություններին, մեր աղբյուրը պատասխանեց․ «Առանձնապես ոչ մի բանով, զալն է մեծ ու մայրաքաղաքի սրտում է»։ Նոր իշխանությանը չեն զիջում նաեւ իրենց «միակ ընդդիմություն» հռչակած ՀՀԿ-ականները։ Երեկ երեկոյան կուսակցության ակտիվը պատգամավորության թեկնածուների հետ նույնպես հավաքվել է «Դվին»-ում՝ հին ու բարի ժամանակների պես հայտարարելու դահլիճային ընտրարշավի մեկնարկը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև ավտոտնակ: Գեղամ Գևորգյանը հայտարարագրել է նաև «Mercedes–Benz C 250 CGI» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 8 500 000 ՀՀ դրամ և 6500 ԱՄՆ դոլար: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 12 917 219 ՀՀ դրամ: Նշված եկամտից 11 206 841 ՀՀ դրամը և 35 000 ՀՀ դրամը նա ստացել է երկու տարբեր աշխատավարձերից: Գ. Գևորգյանը նաև այլ եկամուտներ է հայտարարագրել, որը կազմել է 1 675 378 ՀՀ դրամ: Նշենք, որ մինչ նախարարի պաշտոնում նշանակվելը Գեղամ Գևորգյանը զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետև գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացիներից, այլ միջնորդներից` արդյունքում ՀՀ պետական բյուջեից վճարելով շատ ավելի բարձր գին, քան ինքնարժեքն է: Այս իրավիճակում տուժում են նաեւ գյուղացիները, օրինակ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչները, որոնց մի մասը զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ: «Ժողովուրդ» թերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ սեպտեմբերին ՊՆ-ն կարտոֆիլ գնել է 80-86 դրամով, պայմանագիր կնքել է «Բիզնես Թրենդ» ընկերության հետ, որի հիմնադիրն է Նելլի Միքայելյանը: Իսկ ահա «Էրիզ» ընկերության հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ ՊՆ-ն կարտոֆիլը ձեռք է բերել 85-101 դրամով: Թերթի հետ զրույցում կարտոֆիլագործները դժգոհեցին, որ միջնորդներն այս տարի իրենցից բերքը ձեռք են բերում ինքնարժեքից ցածր, ոչ ձեռնտու գնով` 50-60 դրամով, մինչդեռ պաշտպանության նախարարությանը այն մատակարարվում է 80-105 դրամով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի՝ երեկոյան ժամը 9-ին, կտեւի մոտ 3 ժամ։ Դեբատը կվարեն Արմեն Դուլյանն ու Պետրոս Ղազարյանը։ Քաղաքական ուժերը պահանջել են այլ հեռուստաընկերության լրագրողներ եւս, սակայն Հանրայինն անդրդվելի է գտնվել։ Դեբատն ընթանալու է մոտավորապես հետեւյալ ֆորմատով․ լիդերները հանդես են գալու բացման խոսքով, ապա նրանց բոլորին տրվելու է 3-ական հարց, որից հետո ամեն մեկն իրավունք է ունենալու մեկ հարց ուղղել մասնակիցներից մեկին՝ ում ցանկանա։

Armenpress: My Step alliance vows to make Armenia industrial country in case of winning in early parliamentary elections

My Step alliance vows to make Armenia industrial country in case of winning in early parliamentary elections

Save

Share

11:56, 26 November, 2018

YEREVAN, NOVEMBER 26, ARMENPRESS. The Republic of Armenia will again become an industrial country in case of our victory in the early parliamentary elections, acting Prime Minister Nikol Pashinyan said during the election campaign of Im Kayl (My Step) alliance in Talin town, reports Armenpress.

“We will take measures to again make Armenia an industrial country. The first home appliance factory will open in December in the history of our newly-independent history, which will produce TV for instance. I met with an ethnic Armenian investor three days ago who has three factories in three places in the world. He told me that he plans to visit Armenia and set up a factory in the homeland. Sugar plan will soon open in Sevan. If everything goes well, the image of our country’s economy will change in 2019”, Pashinyan said.

He added that they plan to make several reforms during 2019 in case of receiving the people’s trust vote. “We say that we are going to exempt the microbusiness from taxes totally. All structures operating in Talin town, the annual turnover of which doesn’t exceed 24 million AMD, will be exempt from taxes. And this is the outcome of our work promotion policy. We will exempt all individual taxi drivers from all types of taxes. Today in the province each taxi driver pays 8000 AMD monthly, we will exempt them from this tax since we are going to promote the work. We will introduce a point-based system for the drivers”, Pashinyan said, adding that their goal is to organize free and fair elections.

“Our goal is the following that the winner in all upcoming elections in Armenia must be one subject – the citizen of Armenia, because his/her vote will determine who is first, second and third. Not by threats, but by the free _expression_ of the citizen’s will. The greatest result of our revolution is that we, in fact, eliminated the need for conducting revolutions in Armenia because you can do your revolution through your one ballot. The revolution took place because you were electing one, but another was being elected. The greatest outcome of the revolution must be that you do that revolution during each elections by your vote. I became a prime minister because you decided so, when you decide that I no longer need to be a PM, I will stop serving as a PM, this is the greatest result of the revolution. Power belongs to the people, we are just the authorized deputy of the people”, he said.

The snap parliamentary elections of Armenia will be held on December 9. The election campaign launched on November 26 and will end on December 7. 11 political forces are participating in the elections.

Edited and translated by Aneta Harutyunyan