Verelq: «Սասնա Ծռեր» կուսակցությունը պարզաբանում է պահանջում Նիկոլ Փաշինյանից

  • 27.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

12
 129

«Սասնա Ծռեր» կուսակցությունը պարզաբանում է պահանջել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից՝ վերջինիս երեկվա հայտարարության հետ կապված:


«Նոյեմբերի 26-ին, ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, Արթիկ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներին ուղղված իր հայտարարության մեջ կատարել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ եւ վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ:


Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը, ուստի հուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը:


Մինչ այդ՝ վերահաստատում ենք մեր աջակցությունը հեղափոխությանն ու նրա նպատակներին եւ շարունակում ենք պնդել, որ, մեր համոզմամբ, ներկայիս ընտրությունների պայմանները, մեր ազգի ու պետության առջեւ ծառացած մարտահրավերները եւ դրանցով պայմանավորված հասարակական-քաղաքական զարգացումների միտումները մոտավորապես մեկուկես-երկու տարի անց հանգեցնելու են նոր արտահերթ ընտրությունների անհրաժեշտության:


Այդ համոզմունքից ելնելով, մենք առաջարկել ենք համապատասխան նախընտրական ծրագիր, որը պարունակում է նաեւ Նոր Սահմանադրություն եւ նոր Ընտրական օրենսգիրք ու Կուսակցությունների մասին նոր օրենք ընդունելու առաջարկություն, որպեսզի նոր արտահերթ ընտրություններին հասնենք կազմ ու պատրաստ վիճակում եւ, զուգահեռաբար՝ լուծենք այն խնդիրները, որոնք այսօր էլ կանգնած են մեր ազգի ու պետության ճանապարհին:


Միեւնույն ժամանակ՝ մեր հավատարմությունն ենք հայտնում այն բացարձակ ճշմարտությանը, որ քաղաքական ուժերի առաքելությունը գաղափարներ եւ տեսակետներ առաջարկելն է, սակայն որոշողը ժողովուրդն է եւ ժողովուրդը կորոշի բոլորիս անելիքը:


Առիթից օգտվելով՝ հեղափոխությունը առաջնորդած ուժի, ինչպես նաեւ հեղափոխության մեջ ավանդ ունեցող եւ ժողովրդի դեմ չգործած բոլոր ուժերի ներկայացուցիչներին հորդորում ենք ձեռնպահ մնալ միմյանց հարվածելու մարտավարությունից եւ որպես միասնական նպատակ աչքի առաջ ունենալ նախկին հանցավոր ռեժիմի մաս կազմած եւ քրեական օլիգարխիայից զերծ Ազգային ժողով ձեւավորելու հրամայականը»:


Հիշեցնենք, նախօրեին Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Վարուժան Ավետիսյանի այն հայտարարության, թե այս Ազգային ժողովը անցումային է և նոր արտահերթ ընտրություններ են լինելու, ասել էր.


«Դուք իրո՞ք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ»:

Verelq: Արմեն Սարգսյանն ընդունել է ռուսաստանցի քաղաքագետների

  • 27.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 57

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է նոյեմբերի 26-27-ը Երևանում անցկացվող «2018. բեկումնային տարի Հարավային Կովկասի համար» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկման կազմակերպիչներին ու մի խումբ մասնակիցների: «Կովկասագետների գիտական ընկերության» և «Դիալոգ» մոսկովյան կազմակերպության նախաձեռնած գիտաժողովի նպատակն է տարածաշրջանային խնդիրների քննարկումը, առկա և հնարավոր մարտահրավերների ու սպառնալիքների գնահատումը։


Հանրապետության նախագահը կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի գիտահետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև սերտ փոխգործակցությունը, քաղաքագետ-վերլուծաբանների ու փորձագետների աշխատանքը։


Հյուրերը նախագահին են ներկայացրել միջոցառման նպատակները, նշել, որ ցանկանում են ավելի լավ հասկանալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները՝ դրանց մասին ավելի օբյեկտիվ պատկերացում կազմելու համար։


Նախագահ Սարգսյանը երկրի համար շատ էական է համարել կայունությունն ու կանխատեսելիությունը. «Դա կարևորագույն գործոն է, և ես՝ որպես Հանրապետության նախագահ, կանեմ առավելագույնը այդ կայունությունն ապահովելու համար»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը:


Նախագահը նշել է, որ ընդհանրապես քննարկումները, վերլուծությունները հնարավորություն են տալիս գեներացնել նոր գաղափարներ՝ ուրվագծել անելիքները, հասկանալ՝ ուր ենք գնում, ինչ նպատակներ ենք հետապնդում, ինչպիսին են լինելու մեր փոխհարաբերություններն աշխարհի հետ:

Verelq: ՀՀ նախագահը պաշտոնական այցով մեկնում է Գերմանիա

  • 27.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 59

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այս մասին հայտնում  են ՀՀ նախագահի աշխատակազմից:


Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:


Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհանդիպի Հայաստանում գործունեություն ծավալող և Հայաստանի հետ համագործակցությամբ հետաքրքրված գերմանացի գործարարների հետ: Քննարկումներ կծավալվեն հայաստանյան ներդրումային և գործարար միջավայրի, հայ-գերմանական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:


Հանրապետության նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը, ինչպես նաև կայցելի Գերմանիայի Կարմիր խաչի կազմակերպություն, որը հատկապես վերջին 30 տարիներին բավականին արդյունավետ գործունեություն է ծավալում Հայաստանում:


Պաշտոնական այցի շրջանակում նախագահը կայցելի Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հետ:


Հայաստանի նախագահի պաշտոնական այցի օրակարգը ներառում է նաև այցելություններ ԳԴՀ մի շարք գիտակրթական և գիտատեխնիկական հաստատություններ: Արմեն Սարգսյանը դասախոսություններով հանդես կգա «Բերթելսման» հիմնադրամում, Օտտո ֆոն Գուերիկեի համալսարանում:


Հանրապետության նախագահը հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլինում (Konzerthaus Berlin) ներկա կգտնվի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ:

Փաշինյանի վարչախումբն ավելի վտանգավոր է Արցախի համար, քան Ադրբեջանը. Շահնազարյան

  • 27.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

558
 688

Այն, ինչ երեկ հայտարարեց Սասուն Միքայելյանը, քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը՝ իշխանությունն Արցախի փոխարեն: Սասուն Միքայելյանը ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկա իշխանությունների քաղաքականությունը: Ներկայիս իշխանությունների քաղաքականությունն է նաև հետևողականորեն թուլացնել բանակը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը:


Հիշեցնենք, Սասուն Միքայելյանը իր ելույթում երեկ ասել էր. «Չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան՝ արցախյան ազատամարտը»:


Շահնազարյանի խոսքով, այս ամենը վկայում է, որ ներկայիս իշխանությունները վտանգավոր են.


«Այսօրվա իշխանությունը Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ադրբեջանը: Պետք է օր առաջ ազատվել այս վարչախմբից», – ընդգծեց բանախոսը:


Նա վստահ է, որ բանակը թուլացվում է, ընդ որում այդ գործընթացը կատարվում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով.


«Բանակի մասին հենց ՀՀԿ-ն է, որ պետք է խոսի, բանակի նկատմամբ առաջին օրվանից հարձակումներ են գնում: Իշխանությունը բանակը դարձրել է իր թիրախը», – ասաց նա: 


Ըստ նրա, երբ առաջնագծից գեներալներին կանչում են ՀՔԾ, սպասեցնում ժամերով, ապա դա ուղղված է բանակի դեմ, դրա նպատակն է բանակը բերել այն վիճակին, ինչ վիճակում այսօր ոստիկանությունն է գտնվում», – ասաց նա:


«Բանակն այնքան նուրբ օրգանիզմ է, որ պետք է հասկանալ՝ ինչ ես անում դրա հետ: Իսկ այս դասալիքների կառավարությունը դա չի կարող դա հասկանալ. բանակի թուլացումը կատարվում է ուղղակի վարչապետի հրահանգով», – ավելացրեց Դավիթ Շահնազարյանը:


Պատգամավորի թեկնածուն, ի դեպ, որևէ լավ բան սպասվելիք ընտրություններից չի ակնկալում: Շահնազարյանի խոսքով, ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն, իսկ արդյունքներն արձանագրելու են այն խճանկարը, որ ունենք այսօր, մինչդեռ երկու-երեք ամիս անց ամեն բան փոխվելու է: 


«ՀՀԿ-ն կարևոր քայլ է արել ի շահ պետության: Նախ այն, որ այսօր իշխող վարչախումբն անընդհատ շեշտում է, որ եղել է խաղաղ, թավշյա հեղափոխություն: Դա եղել է բացառապես նախկին իշխանությունների որոշումը և առնվազն հարգանիք է արժանի ՀՀԿ այս քայլը», – հավելեց Շահնազարյանը:

«Սասնա ծռեր»-ը չեն ընդունելու նոր խորհրդարանում ձևավորվելիք ստատուս-քվոն

  • 27.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 84

Մենք առաջիկա խորհրդարանը պատկերացնում ենք որպես անցումային խորհրդարան. մենք հենց այդպիսի ծրագիր ենք ներկայացրել, մեր կարծիքով ԱԺ-ն 2 տարում պետք է ավարտած լինի իր անելիքը եւ պետք է լինեն նոր ընտրություններ: Այս մասին ԱԺ շենքի մոտ նախընտրական քարոզարշավի մեկնարկն ազդարարող ասուլիսում հայտարարել է «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը:


Նրա խոսքով, ենթադրվում է, որ պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, նոր ժամանակներում ձեւավորված, եւ կուսակցություն կոչվելու իրավունք ունեցող ուժերը կկարողանան լիարժեք մասնակցել ընտրություններին ու արտահայտել մեր ժողովրդի կամքը:


Խորհրդարանական ընտրությունները խորհրդարանական երկրում ամենակարևոր քաղաքական իրադարձությունն են և այս խորհրդարանը պետք է հստակություն մտցնի ՀՀ-ի զարգացման տեսլականի մեջ մոտակա 5 տարվա կտրվածքով: Դա կարևոր է թե՛ տնտեսական ծրագրեր կյանքի կոչելու, ներդրումներ բերելու, թե՛ պատերազմական վիճակում գտնվող երկրում բանակի կառուցման և այլ նպատակներ կյանքի կոչելու համար:


«Սասնա ծռերն» առաջարկում են, որպեսզի այս նոր ԱԺ-ն գործի ընդամենը երկու տարի, ինչից հետո պետք է ընդունվի նոր սահմանադրություն ու անցկացվեն նոր ընտրություններ: Սակայն ՀՀ-ի պես երկրում, որն ունի տնտեսական զգալի խնդիրներ` սոցիալական, ժողովրդագրական, արտագաղթի հետ կապված և այլն, ինչպես նաև ղարաբաղյան չլուծված հիմնախնդիր, պերմանենտ ընտրությունների ացկացումը երկիրը տանելու է նոր ցնցումների, բաժանարար գծերի ու անորոշության:


Բացի այդ, «Սասնա ծռերի» այս հայտարարությունն ունի նաև մեկ այլ մեսիջ` այս ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի ուժը բոլոր կանխատեսումներով հավաքելու է ճնշող մեծամասնություն: Ծռերը, փաստորեն, չեն ցանկանում, որպեսզի Փաշինյանի ուժն ունենա մենաշնորհ ապագա  ԱԺ-ում, ինչը հակասություններ է առաջացնելու նրանց միջև:


Նիկոլ Փաշինյանը գնում է ԱԺ-ում մեծամասնություն հավաքելու և չի ցանկանա, որպեսզի երկու տարուց ԱԺ-ն ցրվի և անցկացվեն նոր ընտրություններ: Նաև հնարավոր է երկու տարուց հեղափոխական էյֆորիայից ոչինչ չմնա ու «Իմ քայլը» չկարողանա հավաքել այնքան ձայն, ինչքան դեկտեմբերի ընտրություններին:

Փաշինյանը սպառնում է. չխառնվել և չխոսել, այլապես վզներից բռնած պառկացնելու է ասֆալտներին

  • 27.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 70

Սպիտակում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ անդրադարձել է նույն դաշինքի թեկնածու Սասուն Միքայելյանին ուղղված քննադատություններին, մասնավորապես, այն քննադատություններին, որոնք հնչեցրել էին Հանրապետական կուսակցության թեկնածուներ Արմեն Աշոտյանն ու Շուշան Պետրոսյանը։


«Սասուն Միքայելյանի մարմնում, տո, ձեր քաշի չափ «ասկոլկա» կա։ Ձեր քաշի չափ։ Դուք էդ ումի՞ց եք պաշտպանում արցախյան ազատամարտը։ Դուք, որ երկար տարիներ ոչ միայն բերաններդ ջուր առած, հետևել ու ղեկավարել եք բանակի թալանին և հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը։ Ես թույլ չեմ տալու ձեզ», – Aysor-ի հաղորդմամբ հայտարարեց Փաշինյանը։


Այնուհետև շարունակեց խոսքն՝ ուղղելով նաև արցախցի գործիչներին. «Ես ինչ-որ չեմ հիշում, որ այդ մարդիկ, որոշ մարդիկ, նաև՝ Ղարաբաղում, ինչ-որ հայտարարություն անեին, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հացն է գողացել ու տարել իր շներին ու արջերին է կերակրել։ Բա ո՞ւր էիք, այ ազատամարտի պաշտպաններ, գիտեմ՝ ուր էիք, որովհետև ձեզնից ոմանք նույնպիսի պահեստներ ունի նաև որոշ տեղերում։ Մենք էդ պահեստների տեղը գիտենք, մենք էդ պահեստների լուսանկարներն ունենք։ Մենք այդ պահեստները բացահայտել ենք և շատ բան, որ չենք ասում, որովհետև էդտեղ ազգային անվտանգության խնդիր կա և պետական գաղտնիքի հարց կա»։


Փաշինյանի խոսքով՝ Հայաստան համահայկական հիմնադրամին հատկացված միջոցներից «ոմանք իրենց վետերոկներն են ֆինասնավորել»։


«Ես ինչ-որ չեմ հիշում, որ Արցախի ազատամարտի պաշտպանները կես բառ ասած լինեն էն կապակցությամբ, որ Սերժ Սարգսյանի ախպոր բանկային հաշվում միայն մի բանկում 30 մլն դոլար ըլնի։ Ոչ մեկ չի հարցնում՝ էդ որտեղի՞ց ձեզ 30 մլն դոլար, եթե մեր զինվորը տռուսիկ, մայկա չունի։ Այ, թալանչի ստահակներ։ Ես ասում եմ՝ էդ բոլոր 30 մլն-ի, 20 մլն-ի հետևից գնալու ենք, ձեռներիցդ առնելու ենք, հատ-հատ պատրաստվեք։ Ձեռներիցդ առնելու ենք թալանած վերջին կոպեկը։ Չեմ բացառում, որ ոմանք էս պրոցեսի արդյունքում բոմժ դառնան, որովհետև բոմժ են եղել, թող վերադառնան իրանց նախնական կարգավիճակին։ Ելույթ են ունենում։ Հանրապետականներ։ Ձեր ելույթներին հատ-հատ անդրադառնալու եմ», – հայտարարեց Փաշինյանը։


«Իմ քայլը» դաշինքի առաջնորդը հավաքված ժողովրդին ընթերցեց Սիլվա Կապուտիկյանի՝ 2004-ին գրված «Ապստամբություն» բանաստեղծությունը, որը, նրա խոսքով, ուղղված է եղել «հանրապետաքոչարյանական ռեժիմի դեմ»։


Նա նաև դիմեց գյուղերի Հանրապետական գյուղապետերին։


«Էդ որտե՞ղ կա դեռ Հանրապետական գյուղապետ, որի մտքով անցնում ա իրա գյուղացիներին ընտրության կամ որևէ այլ առիթով վախեցնել, ուրեմն, այդ գյուղապետեր, իմացեք, անձամբ ես գալու եմ ձեր հետևից ու վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեր կաբինետներից։ Վզներիցդ բռնած», -հայտարարեց Փաշինյանը:


Այնուհետև շարունակեց ելույթը՝ հարցնելով. «Ո՞նց, դեռ էս երկրում մարդ կա՞, որը համարձակվում է քաղաքացուն վախեցնե՞լ։ Տո բոլորին կպառկըցնենք ասֆալտներին, էս ովեք՞ր են սրանք, ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից։


Ու հիմա ես ոստիկանությանը, այո, ասում եմ՝ չփորձի որևէ մեկը թպրտալ, չփորձի մի հատ հանցավոր տարր՝ գող կըլնի, ավտարիտետ կըլնի, պատերով կտանք բոլորին, պատերով։ Գլուխներդ պատին կտաք, կվախեցնեք քաղաքացուն, ձեր անունները մի հատ ասեք, դուք ծակերից չպիտի դուրս գաք։ Ձեր տեղը բանտերում ա, դուք հայտնվելու եք բոլորդ բանտերում։ Կրիմինալ, կըլնի, ավտարիտետ, թե գող, մեկդ չթպրտաք էս ընտրություններով, չփորձեք ժողովրդին որևէ հարկադրանքի ենթարկել։ Հանրապետական գյուղապետեր, նստեք ձեր կաբինետներում ու նորմալ աշխատեք, չփորձեք քաղաքացուն ասել, թե ում ընտրի։ Քաղաքացին լավ գիտի՝ ում ընտրի»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կլուծվի կոնսենսուսի հիման վրա. ՌԴ դեսպան

  • 27.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 66

ՀԱՊԿ-ում առաջացող հարցերը պետք է և լուծվելու են կոնսենսուսի հիման վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:


Նրա խոսքով, կազմակերպության անդամ բոլոր պետությունները հետաքրքրված են, որպեսզի կազմակերպությունը գործի և ներդրում ունենա բոլորի անվտանգության հարցում: Միևնույն ժամանակ նա վստահություն հայտնեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կլուծվի առանց կազմակերպությանը բնաս հասցնելու.


«Գլխավոր քարտուղարի հարցը քննարկվում է: Ես վստահ եմ, որ այն կլուծվի այնպես, որ մեր կազմակերպությունը այս պատմությունից դուրս կգա ավելի ուժեղացած, այդ թվում և կանոնակարգի պարզաբանման և վերամշակման հարցերում», – ընդգծեց Կոպիրկինը:

Հայաստանին մայիսից զենք չի՞ մատակարարվել․ Փաշինյանը հակադարձում է ՀՅԴ-ին

  • 27.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 71

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ամոթալի որակեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությունները, որ մայիսից ՀՀ-ին զենք չի մատակարարվել:


Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Վանաձորում նախընտրական հանդիպման ժամանակ: «Ամոթալի հայտարարություններ են հնչում: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ մայիսից էս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել»,- հայտարարեց Փաշինյանը:


Նա նշեց, որ նման հայտարարություններով թիրախավորում են Հայաստանը։ «Քիչ է մնում ասեն՝ տղերք, մայիսից էս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական ժամանակն է, դուք էդ կողմից, մենք՝ էս կողմից: Նախ, ես ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին, Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձեւով:


Բայց նաեւ ուզում եմ ասել, եթե խոսում ենք, եկեք խոսենք, թե ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինությունների մատակարարման հետ: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Զինված ուժերը եւ հայ ժողովուրդը, ի հեճուկս ՀՅԴ-ի ներկայացուցչի ու ՀՀԿ-ի, պատրաստ են կանգնել մինչեւ վերջ հայրենիքը պաշտպանելու գործում»,- հայտարարեց Փաշինյանը:

ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցությամբ. Արա Բաբլոյան

  • 27.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 50

Տարածաշրջանում առկա որոշակի լարվածությունները խոչընդոտ են հանդիսանում առանձին երկրների եւ երկրների խմբերի միջեւ տնտեսական փոխգործակցության խորացման համար: Տնտեսական ինտեգրման զարգացումը, տարածաշրջանի պետությունների տնտեսական ներուժի ամրապնդումը կարող է լավ նախադրյալ լինել առկա մարտահրավերներին արձագանքելու եւ կայունության ամրապնդման համար: Այս մասին ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:  


Նրա խոսքով, ՍԾՏՀ ԽՎ-ի դերն էապես մեծանում է, քանի որ միջազգային հարաբերություններում տնտեսությունն առանցքային գործոն է եւ հաճախ հենց տնտեսական հարաբերություններն են ստեղծում նպաստավոր պայմաններ արդյունավետ քաղաքական օրակարգի ձեւավորման համար, որը նպաստում է վիճելի հարցերի կարգավորմանը եւ սահմանափակում առճակատման հեռանկարները: Առաջադրանքների եւ հեռանկարների ընդհանրությունը միավորում է՝ կոչ անելով համերաշխության եւ համագործակցության՝ ողջ տարածաշրջանում ժողովրդավարության եւ հիմնարար արժեքների ամրապնդման նպատակով:


«ՍԾՏՀ ԽՎ-ի առանձնահատկությունն այն է, որ տարածաշրջանում բացառապես տնտեսական բնույթ ունեցող միակ խորհրդարանական կազմակերպությունն է: ՍԾՏՀ ԽՎ-ն երկխոսության եւ համագործակցության դինամիկ ժողովրդավարական ֆորում է, ինչպես նաեւ տարածաշրջանի ժողովուրդների միջեւ հաղորդակցության կարեւոր ուղի՝ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով: Մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ խաղաղության, անվտանգության, կայունության եւ տարածաշրջանում տնտեսական գործընկերության զարգացմանը: Տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար մենք կոչ ենք անում ՍԾՏՀ ԽՎ բոլոր անդամներին շարունակել այս ուղղությամբ համատեղ գործողությունները: ՍԾՏՀ ԽՎ-ն կարիք ունի խորացնելու ստեղծագործական մտածողությունը, որը մերժում է թշնամանքի դրսեւորումը եւ բաժանարար գծերի քաղաքականությունը»,- ասել է Բաբլոյանը:


ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացմամբ, բայց դրանով հանդերձ մենք չենք դադարում կրկնել, որ ՍԾՏՀ ԽՎ-ի ստեղծման հիմնական գաղափարը եւ գերակայությունը ՍԾՏՀ անդամ պետությունների միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդումն է:


«Հայաստանը հաստատում է իր հավատարմությունն այս գաղափարին եւ պնդում, որ ՍԾՏՀ-ի նպատակների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության տնտեսական բնույթը` խուսափելով ավելորդ քաղաքականացումից»,- ասել է նա, հավելելով, որ Հայաստանը հետագայում եւս պատրաստ է շարունակել կառուցողական ներդրում ունենալ ՍԾՏՀ երկրների միջեւ համագործակցության զարգացմանը` նպաստելով կառույցի ամրապնդմանը եւ առաջադրելով տարածաշրջանային ու գլոբալ ինտեգրացիոն նոր նախագծեր եւ նախաձեռնություններ:

ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին՝ երկարաձգել ԱԷԿ վերազինման համար տրամադրված վարկի մարման ժամկետը

  • 27.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

4
 76

Հայաստանը դիմել է ՌԴ-ին, որպեսզի քննարկվի Հայաստանի ատոմակայանի համար տրամադրված ռուսական վարկի մարման երկարաձգման հնարավորությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։


Նրա խոսքով, որոշումը հավանական է լինի դրական, քանի որ ռուսական կողմն էլ ունի այդ տրամադրվածությունը, որ մարումը պետք է հետաձգվի.


«Դա հարկավոր է նրա համար, որ ոչ միայն վարկի մարումը առանց խնդիր անցնենք, այլև որոշակի արդյունք ստեղծվի մեր վերջնական սպառողների սակագների վրա. ԱԷԿ-ի վերագործարկումից հետո հնարավորություն կլինի նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինքը», – ասաց նա:


Նշենք, որ ՀԱԷԿ-ի աշխատանքը մինչև 2026 թ. երկարաձգելու համար ՌԴ-ն 2014 թվականին Հայաստանին տրամադրեց 270 մլն դոլարի վարկ և 30 մլն դոլարի դրամաշնորհ՝ 15 տարի ժամկետով: