Սարգսյանը Բեռլինում մասնակցել է համաշխարհային անվտանգության հարցերով քննարկմանը

  • 27.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

6
 60

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բեռլինում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկմանը:


Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա են եղել համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, ԳԴՀ արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ, հետազոտական կենտրոնների ղեկավարներ:


Հանդիպմանը քննարկումներ են ծավալվել համաշխարհային անվտանգության, աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների, առկա մարտահրավերների և սպառնալիքների, դրանց դիմակայելու հնարավորությունների շուրջ։


Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Հայաստանը բաց է համագործակցության համար և պատրաստ է դառնալ տարաբնույթ քննարկումների հարթակ։

Հայաստանում է Բելառուսի պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը

  • 27.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

7
 74

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն` նոյեմբերի 26-ին Հայաստան է ժամանել ֆինանսների և զինվորական տնտեսության հարցերով Բելառուսի պաշտպանության նախարարի օգնական – Բելառուսի ՊՆ ֆինանսատնտեսական գլխավոր վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:


Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մամուլ. Փաշինյանին կարելի է միայն ցավակցել

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

8
 168

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին կարելի է միայն ցավակցել՝ թիմակիցներն ինչ-որ սխալ հայտարարություններ են անում, իսկ ինքը սկսում է սրբագրել ու ներողություն խնդրել դրանց համար, երբեմն էլ այնքան դժվար է սրբագրելը, որ նյարդային է արձագանքում իր թիմին ուղղված քննադատությանը։ Նախօրեին Սասուն Միքայելյանի հայտարարությունը՝ հեղափոխությունն Արցախյան պատերազմից ավելի կարեւոր լինելու մասին, շատ քննադատվեց, հատկապես ղարաբաղյան պատերազմի մասնակիցների, գեներալների կողմից, ինչին Փաշինյանը երեկ արձագանքել է սպառնալիքներով․ «Ես գալու եմ ձեր հետեւից ու վզներիցդ բռնած՝ դուրս եմ շպրտելու ձեզ կաբինետներից», «Բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, ու տարիներով վեր չեք կենա», «Դուք էս երկրի փողոցներով չպետք ա քայլեք, ձեր տեղը բանտերում ա, եւ դուք հայտնվելու եք բանտերում», «Ոմանք էս պրոցեսի արդյունքում բոմժ են դառնալու, որովհետեւ բոմժ են եղել» եւ այլն»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ իրենց հատկապես զարմացրել է Սերժ Սարգսյանի երկար ելույթը՝ մոտ 2 ժամ տեւած, որի ժամանակ նա ամեն ինչից խոսել է, անգամ ներողություն է խնդրել ՀՀԿ-ականներից, որ նրանց վերջին ամիսներին այդքան հայհոյել են։ Կարծես հասկացրել է, որ ինքը գիտակցում է, որ իր պատճառով են նաեւ հայհոյում։ Բայց բոլորին զվարճացրել է Սերժ Սարգսյանի պատմությունը Տաճատ Վարդապետյանի մասին, երբ ՀՀԿ առաջնորդը Տաճատի ձայնով փոխանցել է իրենց երկխոսությունը։ Պատմել է, որ Տաճատ Վարդապետյանը եկել է իր մոտ եւ փորձել է համոզել, որ ինքը դավաճան չէ, չնայած անցել է իշխանության կողմը, այլ «ժողովրդի կամքն է կատարել, ժողովրդի թելադրանքով է գործել»։ Սերժ Սարգսյանը պատմել է․ «Ասեցի՝ Տաճատ, հայ ժողովրդի պատմության ընթացքում քանի՞ դավաճան գիտես։ Ասաց՝ շա՜տ։ Ասեցի՝ Տաճատ ջան, իսկ նրանցից քանի՞սն են խոստովանել, որ դավաճան են»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի հակադարձումներին, ՀՀԿ-ն պնդում է վերջինիս կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին։ Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեսել է, թե ինչպես են ավտոբուսներով պետական տարբեր հիմնարկների աշխատողներին տանում «Իմ քայլի» հավաքներին։ «Ինչքան էլ վարչապետն ասի, թե չկա վարչական լծակի կիրառում, բայց մենք տեսանք, որ Վանաձորում մի քանի ավտոբուսներով պետական աշխատողներ՝ ոստիկանական շարասյունի ուղեկցությամբ, ինչպես կասեին՝ «կուլտուրական» ուղեկցում էին հրապարակներ»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Ժողովուրդ»թերթի տեղեկություններով` վերջերս կտրուկ լարվել են ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի հարաբերությունները: Պատճառը ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն էապես սահմանափակելու` նախարարության նախաձեռնությունն է: ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկումների ժամանակ տեսակետ է հնչել, որ ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, դրանք կոռուպցիայի աղբյուր են, ուստի պետք է դրանք կրճատել: Պատահական չէ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2017թ. տարեկան զեկույցում եւս արձանագրումներ կան ՊԵԿ-ի արտաբյուջետային միջոցների օգտագործման մասին, ուստի որոշվել է այդ գումարները պարզապես կրճատել: ՊԵԿ-ից չմեկնաբանեցին «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերը, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունից այս կապակցությամբ տեղեկացրին. «Երկու գերատեսչությունների միջեւ որեւէ լարվածություն չկա: Բայց աշխատանքային քննարկումներ են, եւ ամբողջ գործընթացը եղել է բաց ու թափանցիկ ե՛ւ բյուջետային քննարկումների ընթացքում, ե՛ւ կառավարության նիստում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Դվին» հյուրանոցում ՀՀԿ քարոզարշավի մեկնարկն անցել է աննախադեպ ուրախ՝ ներկաներն այնքան են պարել Աշոտյան-Շարմազանով զույգի հետ, որ հեռացել են կաղալով։ Սերժ Սարգսյանը ներկա չի եղել, առաջնորդի ֆունկցիան իր վրա է վերցրել ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։ Հիմնականում խոսել է անվտանգության հարցերից, ներկա են եղել Արա Բաբլոյանը, Գալուստ Սահակյանը, Հակոբ Հակոբյանը՝ Պիվի Հակոբը, որը չի առաջադրվել, նույնիսկ Խոսրով Հարությունյանը եւ գրեթե բոլոր ռեյտինգայինները, բացի Մենուա Հարությունյանիցեւ Վահրամ Բաղդասարյանից, իսկ Շուշան Պետրոսյանն անգամ երգել է։ Արմեն Աշոտյանն էլ Սողոմոն թագավորի իմաստաբանությամբ մխիթարել է թիմակիցներին՝ «սա էլ կանցնի»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Սեյրան Սարոյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ ավարտվել է առանց արդյունքի՝ առողջական ծանր վիճակում գտնվող Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված։ Մենք հետաքրքրվեցինք վարչապետի խոսնակ Արման Եղոյանից վարչապետի կողմից Սեյրան Սարոյանին ընդունելու մասին։ Նա ասաց․ «Վարչապետն օրվա ընթացքում աշխատանքային տարբեր հանդիպումներ է ունենում․ որոնց մի մասը լուսաբանվում է, մի մասը՝ ոչ»։ Սեյրան Սարոյանը, որ վարչապետի հետ հանդիպմանը մի քանի հարակից խնդիր էլ ուներ լուծելու՝ նաեւ իր եւ այլ զինակից ընկերների ապագայի մասով, մեկ շաբաթ առաջ վերադարձել է Մոսկվա։ Իսկ Ֆրանսիայից օրերս կրկին Հայաստան է ժամանել Գրիգորյանի օնկոլոգ բժիշկը՝ Նորբերտ Ավետյանը, որն օդանավակայանից՝ պայուսակով, ուղիղ մեկնել է «Երեւան» քրեակատարողական հիմնարկ։ «Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատել է կրիտիկական, էպիկրիզի վերջում պահանջել է գրել՝ ազատություն Արցախի հերոսին»,- ասաց գեներալ Մանվելի հայաստանյան բժիշկ Արտակ Մանուկյանը։ ԱԱԾ «մատյանում» գրեցիք դա ու Դուք էլ ստորագրեցի՞ք դրա տակ։ «Այո, ես էլ ստորագրեցի, բժիշկ Նորբերտը թելադրում էր, ես գրում էի, ինքը հայերեն չգիտի։ Ի դեպ, նա վերջին արտահայտությունը կրկնեց մի քանի անգամ»։ Բա ԱԱԾ-ն ի՞նչ ասաց։ «Որեւէ բան չասաց․ մենք կոնսուլտացիայի էինք»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում երեկ տեղի ունեցավ մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը 2008թ. տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերցնելու բողոքի քննությունը։ Երեկ այս կապակցությամբ դատարանը որեւէ որոշում չկայացրեց, այլ դատական նիստը երեկ ընդմիջվեց եւ կշարունակվի արդեն այսօր: Այս դատաքննությունը բավական ուշագրավ պայմաններում է անցնում. դատարանում որպես մեղադրող կողմ ներկա է գտնվել անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ընդ որում, նա բավական ակտիվ է եղել՝ ներկայացնելով Քոչարյանին կրկին կալանավորելու որոշման օգտին փաստարկներ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավապահ համակարգի հնաբնակները դժվարացան հիշել մի դեպք, երբ գլխավոր դատախազն անձամբ մասնակցի որեւէ մեղադրյալի խափանման միջոցի վերաբերյալ դատաքննությանը. անգամ հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալների դեպքում այդպես չի եղել:


Արթուր Դավթյանի ներկայությունը պատահական չէ. ի վերջո, Քոչարյանի գործը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի. գործ ունենք ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու հարցի հետ, ընդ որում՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի շրջանակներում: Եւ հիմա իրավապահ ողջ համակարգը լծվել է գործին, իշխանությունները լրացուցիչ զգոնություն են դրսեւորում, որպեսզի որոշման հիմքերն առավել քան հիմնավորված լինեն, այլապես դա հնարավորություն կտա Քոչարյանի փաստաբաններին ՄԻԵԴ-ում բողոքարկելու` կատարվածը ներկայացնելով որպես քաղաքական հետապնդում: Մեկ փաստ էլ. այս գործով դատավորը Ռուբեն Մխիթարյանն է: Նա դատավոր է նշանակվել 2013թ. սկզբին` պաշտոնավարելով Արարատի եւ Վայոց ձորի մարզերում, ասել է թե` Քոչարյանի իշխանավարման օրոք չի պաշտոնավարել: Այնպես որ, Մխիթարյանը որպես դատավոր մասնակցություն չի ունեցել 2008թ. մարտի 1-ի քաղբանտարկյալների գործերին: Մինչդեռ նախորդ անգամ վերաքննիչ դատարանում, երբ կալանքից ազատ արձակվեց Քոչարյանը, այդ գործը քննող դատավոր Ալեքսանդր Ազարյանը եղել է քաղբանտարկյալների դեմ անարդարացի դատավճիռներ արձակողներից մեկը:


«Փաստ» թերթը գրում է. «Զբաղվածության պետական գործակալության կողմից գործատուների շրջանում իրականացված վերլուծությունների արդյունքները որքան էլ զարմանալի են, այնքան էլ անսպասելի: Վերջին ուսումնասիրությունն իրականացվել է 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին, գործատուների շրջանում և ընդգրկել է Երևանն ու մարզերը՝ հետապնդելով մի քանի նպատակ: Անդրադառնանք դրանցից մեկին՝ թափուր աշխատատեղերին, բացահայտենք, թե որոնք են դժվար համալրվող աշխատատեղերը և պարզենք, թե ինչն է դրանց թափուր մնալու պատճառը: Թափուր աշխատատեղերի մասով ուսումնասիրված կազմակերպություններից 305-ում գրանցվել է 846 թափուր աշխատատեղ: Պարզվել է, որ մասնագետի կարիք կա բոլոր ոլորտներում՝ իշխանության և կառավարման մարմինների բոլոր մակարդակներում, ներառյալ հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներ: Բարձր որակավորման ինժեներների, օպտիկների, ծրագրավորողների, բժիշկների, գյուղատնտեսների, դեղագետների, տեխնոլոգների, հոգեբանների, միկրոբիոլոգների կարիք նույնպես կա հանրապետությունում: Դժվար են համալրվում նաև այգեպանների, ծաղկաբույծների, կահույքագործների, թանկարժեք քարեր մշակողների, էլեկտրաեռակցողների, կոյուղագործների, եռակցողների, ծեփագործների, որմնադիրների, կռունկավարների, շարժիչագործների, ֆրեզերագործների, խառատների, փականագործների, գորգագործների, հացաթխման արտադրության, ջերմային տնտեսության բանվորների, եվրոդռներ և պատուհաններ պատրաստողների աշխատատեղերը:


Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ թափուր աշխատատեղերի լրացման դժվարություն ունեն հետազոտված կազմակերպությունների շուրջ 5%– ը: Վերջինները դժվարությամբ են լրացնում ինժեներների, բժիշկների, տնտեսագետների, ծրագրավորողների թափուր աշխատատեղերը: Եվ եթե ինժեներների և ծրագրավորողների թափուր աշխատատեղերը դժվար են համալրվում ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան ցածր որակավորում և ոչ համարժեք կրթություն ունենալու պատճառով, ապա բժիշկների պարագայում դժվարությունները առավելապես պայմանավորված են մարզերում համապատասխան որակավորում ունեցող բժիշկների բացակայության հետ: Ինչ վերաբերում է խառատների, փականագործների, ծեփագործների, եռակցողների, կռունկավարների, շարժիչագործների, ֆրեզերագործների, վերելակների մոնտաժողների, թափուր աշխատատեղերի դժվար համալրմանը, ապա դրա պատճառը նույնպես համապատասխան որակավորման և աշխատանքային փորձի պակասն է: Մի շարք թափուր աշխատատեղերի լրացման դժվարություններն էլ կապված են աշխատանքային ոչ բարենպաստ պայմանների, ցածր վարձատրության, չկարգավորված կամ հերթափոխով աշխատաժամանակի, տարիքային սահմանափակման հետ: Այսինքն, այնպես չէ, որ Հայաստանում թափուր աշխատատեղ չկա, բայց հարց է ծագում, թե ինչպես պետք է գործատուն կարողանա աշխատանք փնտրողին գտնել, երբ չկա մեկ միասնական հարթակ: Ինչ վերաբերում է գործատուների պահանջներին, ապա դրանք շատ հաճախ այնքան ուռճացված են լինում, որ միջին հմտությունների տեր անձնավորությունը նույնիսկ ռիսկ չի անում մոտենալ թափուր աշխատատեղի հայտարարությանը, էլ չենք ասում՝ դիմելու մասին: Ի վերջո, գործատուի աշխատանքի հաջողությունը լավ աշխատակիցներ ունենալու մեջ է: Ուստի, բնական է, որ շահագրգռվածությունը երկկողմանի պետք է լինի: Հակառակ դեպքում, ռոբոտացման այս դարաշրջանում մարդն ամբողջությամբ կարող է կորցնել ոչ միայն սեփական մասնագիտությունը, այլև ընդհանրապես մասնագիտություն ունենալու ցանկությունը»:

Սուրեն Սարգսյանը գտել է Բոլթոնի հայտարարությունների պատասխանը ՔՊ նախընտրական ծրագրում

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 33

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը դիմել է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին:

«Ձեր ծրագրում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասով գրված է միայն հետևյալ միտքը. «ԱՄՆ-ի հետ զարգացնելու ենք բարեկամական, գործընկերային հարաբերությունները տնտեսական, գիտակրթական եւ հասարակական տարբեր ոլորտներում»:


Ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ չենք զարգացնելու քաղաքական (այդ թվում` Կոնգրեսի հետ) և ռազմական (այդ թվում Պենտագոնի, հետախուզական գործակալությունների հետ) հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը, և այլն: Վաշինգտոնը մեզ ռազմական օգնություն էլ է տրամադրում տարբեր ծրագրերով, էլ չասած Կանզասի գվարդիան: 

Իսկ, եթե սա Բոլտոնի հայտարարությանը պատասխան է, ուրեմն դա ուրիշ բան»,-գրել է նա:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը մեկնում է Մոսկվայում

  • 27.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

3
 59

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ից 29-ը Մոսկվայում մասնակցելու է ՀԱՊԿ անդամ պետությունների երկաթուղային գծերի տեխնիկական քողարկման միասնական համակարգի ստեղծման միջպետական աշխատանքային խմբի անդրանիկ նիստին: Այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Առանձնապես խոշոր չափերի յուրացում Կարմրաշեն համայնքում. հարուցվել է քրեական գործ

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 16

ՀՀ Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ վարույթում հարուցված քրեական գործը:


Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի նախկին ղեկավարը, 2015-ից 2017 թվականների ընթացքում օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություններ տրամադրելու, համայնքի վարչական շենքի ջեռուցման նպատակով դիզելային վառելանյութ ձեռք բերելու, շենք-շինությունների վերանորոգում իրականացնելու պատրվակով համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր 8. 843.000 ՀՀ դրամ, սակայն դրամական օգնություններ չեն տրամադրվել, համայնքի վարչական շենքը դիզվառելիքով չի ջեռուցվել և վերանորոգում չի իրականացվել:


Բացի վերը նկարագրվածից, Կարմրաշեն համայնքի նախկին ղեկավարը համայնքի հաստիքացուցակով երկու անձի ընդունել է աշխատանքի, սակայն վերջիններս չեն հաճախել աշխատանքի, սակայն համայնքի բյուջեից նրանց անուններով ելքագրվել է աշխատավարձ՝ ընդհանուր 5. 556.000 ՀՀ դրամ:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:

Armenpress: Ruling bloc’s city councilor Aram Manukyan resigns

Ruling bloc’s city councilor Aram Manukyan resigns

Save

Share

11:30, 27 November, 2018

YEREVAN, NOVEMBER 27, ARMENPRESS. Yerevan City Councillor from the ruling Im Kayl (My Step) bloc Aram Manukyan has tendered his resignation, Mayor Hayk Marutyan announced during today’s extraordinary sitting of the city’s governing body.

The vacated mandate was granted to Nuard Vardanyan, the next in line of the bloc’s electoral list, the mayor said.

Edited and translated by Stepan Kocharyan




Armenpress: Georgia, Turkey and Azerbaijan refuse from PABSEC Honorary Medals: Speaker of Armenia’s Parliament urges not to politicize the issue

Georgia, Turkey and Azerbaijan refuse from PABSEC Honorary Medals: Speaker of Armenia’s Parliament urges not to politicize the issue

Save

Share

11:57, 27 November, 2018

YEREVAN, NOVEMBER 27, ARMENPRESS. During the plenary session of the Parliamentary Assembly of the Black Sea Economic Cooperation (PABSEC) in Yerevan on November 27 some of the delegates refused from the Assembly’s Honorary Medals, reports Armenpress.

“The constructive position of the parliaments of the structure’s member states opens a broad path for the productive activities of the PABSEC”, PABSEC Secretary General Asaf Hajiyev said during the session.

Thereafter, the awarding ceremony of PABSEC Honorary Medals was scheduled, but the representative of the Georgian delegation announced that the delegation head refuses from the Medal without providing any comment. Head of the Turkish delegation Cemal Ozturk also refused from the Medal. “I think I do not have an honor to receive that Medal”, he said.

PABSEC Secretary General Asaf Hajiyev said the head of the Turkish delegation refuses from the Medal because he hasn’t received a mandate yet. Head of the Azerbaijani delegation Eldar Guliyev also announced that he is working at the structure for just two years and cannot receive such a Medal.

Speaker of the Parliament of Armenia Ara Babloyan received a Medal. Commenting on the aforementioned announcements, Babloyan said he understands their decision. He told reporters that he has discussed with the Secretary General the issue that it is necessary to give Medals to the heads of the delegations who chaired the delegation for many years.

“But our approach is different. By mentioning the name of the head of the delegation we hand over the Medal to the delegation, because we give it on the occasion of the 25th anniversary”, Babloyan said, adding that he agreed with Hajiyev to give the Medals to all. “And later the organization has an opportunity to separately award those for long-lasting work who currently are no longer heads, but chaired the delegation for many years. Armenia and I, as the organizer of this Assembly, are honest and ready to award all. Of course, all those who refused from the Medals, in fact they rejected their delegations to have that pleasure”, Babloyan said.

As for Turkey’s step Babloyan said that the head of the delegation was an acting head, therefore he found out that only the head can accept the Medal. “But as for Azerbaijan and Georgia, let them say why they refused. They stated that they have worked a short period of time and do not deserve a Medal. But we were ready to award”, Ara Babloyan noted.

He said he would not like to politicize this issue as this structure must deal with economic cooperation issues. “We have regional issues, if we politicize this issue, they can undermine our main goals in terms of economic and commercial relations”, he said.

Ara Babloyan informed that the head of the Ukrainian delegation was invited for the session, but couldn’t attend due to personal reasons.

Edited and translated by Aneta Harutyunyan




Armenpress: Pashinyan going to reduce extreme poverty within 5 years in case of winning in upcoming elections

Pashinyan going to reduce extreme poverty within 5 years in case of winning in upcoming elections

Save

Share

12:25, 27 November, 2018

YEREVAN, NOVEMBER 27, ARMENPRESS. Acting Prime Minister of Armenia Nikol Pashinyan says he is going to reduce extreme poverty within five years in case of winning in the upcoming early parliamentary elections, reports Armenpress.

“We will reduce extreme poverty in Armenia in coming five years, will eradicate unemployment. We will do this by creating new jobs, investments and factories. Today nearly 500 million USD investment programs in Armenia are being discussed with the government. We want to encourage you to be engaged in entrepreneurship”, Pashinyan said during the election campaign of My Step alliance in Spitak town.

The acting PM said they will provide the villager with everything in order to be able to independently build his/her welfare. “We must provide the villager with irrigation water, loan resources and ensure the consumption and export of their products outside Armenia, we must help the people to earn because the citizen of Armenia must ensure his/her welfare with a dignified work”, Pashinyan said.

The early parliamentary elections in Armenia will be held on December 9. The election campaign began on November 26 and will end on December 7. 11 political forces are participating in the elections.

Edited and translated by Aneta Harutyunyan




‘All issues must be solved through consensus’ – Russian Ambassador on situation in CSTO

‘All issues must be solved through consensus’ – Russian Ambassador on situation in CSTO

Save

Share

13:23, 27 November, 2018

YEREVAN, NOVEMBER 27, ARMENPRESS. Russian Ambassador to Armenia Sergey Kopirkin commented on the current situation in the Collective Security Treaty Organization (CSTO), the ongoing discussions over the appointment of the new CSTO Secretary General, Armenpress reports.

The Ambassador told reporters that all issues in the CSTO will be solved through consensus.

“All issues in the CSTO must be solved through consensus. I have no doubt on this as all countries are interested that the organization will work and have the contribution on ensuring general security as expected from this structure”, the Russian Ambassador said.

He didn’t comment on the question who will continue holding the position of the CSTO Secretary General. “Let the leaders of our countries decide this issue. I am not authorized to speak about it instead of them. This issue is being discussed, and I am confident that such a decision will be made which will further strengthen our organization”, he said.

Edited and translated by Aneta Harutyunyan