ԱԺ նախագահի կոչը արցախցիրներին. անարձագանք թողնել հնչեցվող որոշ հայտարարություններ

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 53

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով դիմել է Արցախի ներկայացուցիչներին՝ նախընտրական այս օրերին անարձագանք թողնել հնչեցվող որոշ հայտարարությունները, որոնք, ամենայն հավանականությամբ մտքերի ոչ ճիշտ ձեւակերպումների հետեւանք են: 


«Սիրելի գործընկերներ, սիրելի բարեկամներ, վերջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զարգացող որոշ իրադարձություններ չէին կարող ինձ անտարբեր թողնել: Այդ իրադարձությունները ստիպեցին ինձ կրկին դիմել բոլորիդ ավագ ընկերոջ իրավունքով:


Հայաստանի Հանրապետության շուրջ 30-ամյա պատմությունն ապացուցել է, որ կան արժեքներ, որոնք ենթակա չեն որեւէ շահարկման, չարաշահման, սակարկությունների, ինչպես նաեւ այդ արժեքները չեն կարող իջեցվել անձնական կամ քաղաքական նախընտրական շահերի մակարդակ: Այդ արժեքներում իր ուրույն տեղն ունի Արցախը: Ընդամենը երկու տարի առաջ՝ ապրիլին, բոլորս կրկին փաստեցինք ու համոզվեցինք, որ Արցախի անվտանգությունն ու արցախաբնակ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը գտնվում են բոլորիս հոգածության ներքո: Մեզանից յուրաքանչյուրը ցույց տվեց, որ կանգնած է Արցախի ու արցախցու թիկունքին, ապացուցեց, որ մեր ողջ ուժն ուղղված է Արցախի ու արցախցու պաշտպանությանը:


Արցախի հարցում մեզանում գոյություն չպետք է ունենան սեւեր, կարմիրներ, սպիտակներ կամ կանաչներ: Քաղաքական գույների բաժանումները, եթե չենք կարողանում հրաժարվել դրանցից, տարածենք բացառապես քաղաքական պայքարի վրա, իսկ Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն ընդամենը մեկ միասնական գույն, եւ դա հայկական եռագույնն է: Ընդ որում, ասվածը հավասարապես վերաբերվում է բոլոր քաղաքական ուժերին:


Սիրելի բարեկամներ, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապագան: Ուստի բոլորիդ հորդորում եմ Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների եւ բանավեճերի առօրյա բառամթերքից:


Դիմում եմ Արցախի իմ քույրերին ու եղբայրներին:


Խնդրում եմ նախընտրական այս օրերին զերծ մնալ կրքեր բորբոքելուց եւ անարձագանք թողնել հնչեցվող որոշ հայտարարություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, մտքերի ոչ ճիշտ ձեւակերպումների հետեւանք են: Ինչպես արդեն նշեցի, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ բարեկեցիկ ապագան բոլորիս միասնական նպատակն է»,- ասված է Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:

Կոնգոյի քաղաքացին ապօրինի մուտք է գործել Հայաստան. հարուցվել է քրեական գործ

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 51

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և ահաբեկչության հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի Նիբու Հեվենը հոկտեմբերի 7-ին, Միկե Նջիբու Մուելա տվյալներով, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կեղծ անձնագրով, «Զվարթնոց» օդանավակայանով ապօրինի մուտք է գործել Հայաստան:


Ստացված տեղեկությունների համաձայն` նա Հայաստանում նշված անձնագիրը ոչնչացրել էր, ապա իր ծննդյան վկայականով դիմել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգարցիոն ծառայություն ու ստացել ապաստան հայցողի վկայական:


Նոյեմբերի 12-ին, ստացված տեղկություններն իրացնելով, իրավապահները Նիբու Հեվենին բերման ենթարկեցին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Գաղտանլսողները շատ լավ են պատրաստված եղել և, ցավոք, հետքեր չեն թողել. Արթուր Վանեցյան

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 50

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու շրջանակները Հայաստանից են: Նման պնդում լրագրողների հետ զրույցում արեց  ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, սակայն հրաժարվեց անուններ տալ․


«Այս պահին ես չեմ կարող հստակ անուններ տալ, շրջանակը բացահայտել: Առանց ասելու էլ բոլորին էլ պարզ է, թե շրջանակը որտեղից է», – նշեց Վանեցյանը: Վերջինս ասաց, որ շրջանակները Հայաստանից են, բայց հրաժարվեց պատասխանել հարցին՝ խոսքը նախկին իշխանության մասին է, թե ոչ․


«Շատ չգնանք առաջ, եկեք ես ուղղակի մի բան ասեմ, որպեսզի այս թեման սպառվի: Ազգային անվտանգության ծառայությունը իրականացնում է օպերատիվ աշխատանք: Օպերատիվ աշխատանք իրականացնելու ժամանակ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցում են տարբեր անձինք, որոնց աշխատանքը չի երևում, բայց հավատացեք՝ նրանց աշխատանքն անգնահատելի է: Այդ մարդկանցից օպերատիվ եղանակով ստացվում է տեղեկատվություն: Տեղեկատվությունը ստացվում է, բայց, ցավոք սրտի, չի լինում փաստագրել այդ տեղեկատվությունը, այսինքն՝ ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմնին»,- ասաց նա:


ՀՀ ԱԱԾ տնօրենը նաեւ ասաց, որ մարդիկ, ովքեր արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն և ողջ իրավական համակարգը ջանք և եռանդ չի խնայելու այդ գործը բացահայտելու համար․ «Իրենք շատ լավ են պատրաստված եղել և, ցավոք, հետքեր չեն թողել, որով կարողանանք մեղադրանքներ առաջադրել»,- հավելեց Վանեցյանը:


Հարցին՝ հնարավո՞ր է, որ մի օր գտնեն այդ մարդկանց և պատժեն, Արթուր Վանեցյանը պատասխանեց.


«Գիտեք, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, ժամանակը ցույց կտա: Այս պահին չգիտեմ՝ կկարողանա՞նք փաստագրել և քրեական պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց, ուղղակի մի բան ասեմ. անկեղծ՝ ուղղակի, երևի, ոչ մեկիս մտքով չի անցել, որ կարող են նման քայլի դիմել և գաղտնալսել երկրի ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հատուկ քննչական ծառայության պետին, իսկ այդ խոսակցությունները կդարձնեն հրապարակային»,- ասաց նա:


Արթուր Վանեցյանն ասաց, որ իր և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը համացանցում տեղադրված է եղել սեպտեմբերի 6-ից, սակայն հանրության լայն շերտերի համար հասանելի է դարձել սեպտեմբերի 11-ին․ «Դրա պատճառն այն է, որ տեղեկատվությունը տարածելու և հետքեր չթողնելու համար նրանք պետք է գործեին շատ զգույշ, որովհետև, եթե մենք կարողանայինք ֆիքսել սկզբնաղբյուրը, հասկանալի է, որ կկարողանայինք կծիկը քանդել»,-նշեց ԱԱԾ տնօրենը։

Սաշիկ Սարգսյանը պատրաստ է 30 մլն դոլարը վերադարձնել պետբյուջե. Փաշինյան

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 61

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պատրաստ է Հայաստանի բանկերից մեկում ունեցած 30 միլիոն դոլարը վերադարձնել պետական բյուջե։ Այս մասին Իջևանում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, իր նախորդ ելույթից հետո Սարգսյանը հայտարարությունով էր հանդես եկել, թե պատրաստ է այդ գումարների մի մասն ինչ-որ նպատակների համար տրամադրել.


«Բայց ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձել պետբյուջե», – հայտարարեց  Փաշինյանը։


Նշենք, որ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի,  Ալեքսանդր Սարգսյանը կոչ էր արել վերջինիս ու մյուս իրավապահներին «վերադառնալ օրինականության դաշտ», անհապաղ վերադարձնել իրեն ու իր ընտանիքին պատկանող գույքը, կալանքից ազատել իրեն ու իր ընտանիքին պատկանող դրամական միջոցները։


«Միևնույն ժամանակ հրապարակային հայտարարում եմ, որ վերը նշված գործողությունները կատարելու և Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ»,- հայտարարել էր նա՝ հավելելով, որ այդ գումարները օրենքով սահմանված կարգով ենթակա չեն վերադարձման պետական բյուջե։

Վրացական ընտրություններ. հաղթել է իշխանությունը, Սահակաշվիլին անհնազանդության կոչ է անում

  • 29.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

3
 56

Համաձայն քվեաթերթիկների գրեթե 100 տոկոսի հաշվարի արդյունքում Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցել են քվեարկությանը մասնակցած քաղաքացիների շուրջ 59,6 տոկոսը:


Միավորված ընդդիմության թեկանծուն Գրիգոլ Վաշաձեն, համաձայն ԿԸՀ տվյալների, ստացել է 40,4 տոկոս ձայն:


Մինչ այդ հրապարակվել էին «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով Gallup-ի իրականացրած Exit poll-ի արդյունքները, համաձայն որոնց նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իշխող թիմի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին հաղթել է՝ ստանալով ձայների 58 տոկոսը։


Ըստ նույն հարցման, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն ստացել է քվեների 42 տոկոսը:


Արտասահմանից ընտրություններին ուշադիր հետեւել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը Վրաստանում մի քանի քրեական գործով հեռակա կարգով դատապարտվել է ազատազրկման: Նա էքզիթփոլլերի հարցումների տվյալները հրապարակվելուց հետո հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները:


Սահակաշվիլին կոչ էր արել Վրաստանի քաղաքացիներին, անկախ ընտրությունների արդյունքից, դուրս գալ փողոց: «Վաղը առավոտվանից, նշանակություն չունի, թե ինչ արդյունքներ կհրապարակվեն, անհնազանդության զանգվածային գործողությունները ենք սկսում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:


Նախկին նախագահը նշել է, որ վրաց հասարակությունը պետք է գիտակցի վտանգները և փրկի Վրաստանը: Նա Վրաստանի ոստիկանությանն ու բանակին կոչ է արել հեռանալ «քրեական բանդայից»:


«Կոչ եմ անում, Վրաստանի փրկության պատասխանատվությունը վերցնել ձեզ վրա: Բոլորս պետք է ձեռք ձեռքի տանք ու մտածենք, որ այս օրերին Վրաստանի ճակատագիրն է որոշվում: Միասնության կոչ եմ անում»,- ասել է Սահակաշվիլին՝ կոչ անելով ընտրությունների հաջորդ օրը սկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաներ:


Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Գրիգոլ Վաշաձեն՝ նշելով, որ կպաշտպանեն Վրաստանի իրենց օգտին քվեարկած յուրաքանչյուր ձայն: Սակայն նա, ի տարբերություն Սահակաշվիլիի, կոչ չի արել իրենց կողմնակիցներին քաղաքացիական անհնազանդության: “Սահակաշվիլիի կարծիքը պետք է ընդունել, որպես մեկ մարդու կարծիք: Եթե դա մեր շտաբի կարծիքը լիներ, ապա կհնչեր այս ամբիոնից”, – ասել է նա՝ նշելով, որ նոյեմբերի 29-ին միավորված ընդդիմությունն այնուամենյանիվ նախատեսում է հանրահավաք կազմակերպել:


«Բոլորս միասին վերջնականապես հրաժարվեցինք անցյալից, որը մեր առաջընթացի, հզորանալու ու ազատության հիմնական խոչընդոտն էր»,- այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու, էքզիթփոլերի արդյունքներով հաղթանակ տարած Սալոմե Զուրաբիշվիլին:


Նա Վրաստանի քաղաքացիներին շնորհակալություն է հայտնել ընտրությունների երկրորդ փուլում բարձր ակտիվության ցուցաբերելու համար: «Այսօր իմ երկրում սկզբունքային ընտրություն է արվել: Այս ընտրությունը մեծ նշանակություն ունի այսօրվա և վաղվա Վրաստանի համար»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:


ԿԸՀ-ի փոխանցմամբ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների ակտիվությունը կազմել է 56.23% (1 975 845 ընտրող): Ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Քեդայում՝ 72.72%, ամենացածրը՝ Ծալկայում՝ 43.12%: Թբիլիսիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է գրանցված ընտրողների 55.9%-ը:


Նշենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում ակտիվությունը կազմել է 46.74 տոկոս (1 637 956 ընտրող):


Վրաստանի հայաբնակ Ջավախքում եւ հաղթել է իշխանության աջակցությունը վայելող թեկանծու Սալոմե Զուրաբիշիվլին:


Քվերակության օրը՝ ժամը 22:20-ի սահմաններում, «Վրացական երազանքի» կողմնակիցներն Ախալքալաքի կենտրոնում, նախընտրական շտաբի դիմաց հաղթական հրավառություն արեցին:


Այնուհետեւ Վահագն Չախալյանը և կողմնակիցները սկսեցին գոռալ «Հաղթանակ, ուժեղ Ջավախք, ուժեղ Վրաստան»: Ինչպես նաև երգեցին «Գինի լից» երգից հատվածներ: Նրանք մեքենաներին են ամրացրել Վրաստանի և «Վրացական երազանք» կուսակցության դրոշը և սկսցեին երթևեկել քաղաքով մեկ:

Ապագա խորհրդարանը բավականին ծանր խորհրդարան է լինելու. Զոհրաբյան

  • 29.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

241
 164

Քարոզարշավի ընթացքի, ներքաղաքական զարգացումների մասին VERELQ-ը զրուցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ԲՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկին Զոհրաբյան, քարոզարշավի չորրորդն օրն է. ի՞նչ տպավորություններ ունեք, ինչպես՞ս է ընթանում քարոզարշավը:

-Սյունիքի և Վայոց ձորի մարզից իմ տպավորությունները նոր չէ, որ պետք է կազմեմ` ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարզեր են, հատկապես Սյունիքը ու հատկապես Սիսիանի տարածաշրջանը: Այս տարածաշրջնը 36 գյուղ ունի և գրեթե բոլոր գյուղերում եղել եմ և այսօր ևս մի քանիսն այցելելով Սիսիանի տարածաշրջանում քարոզարշավս կամփոփեմ: Պիտի ասեմ, որ Հայաստանում երկու մարզ կա, որտեղ աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը ուղղակի ծայրահեղ չափերի է` Շիրակի մարզն է Գյումրիով և Սյունիքը Սիսիանի տարածաշրջանով: Մարդիկ չունեն աշխատանք, մարդկանց ձեռքը չկա կանխիկ գումար, առևտրաշրջանառությունը ոչ թե փողով, այլ բացառապես բարտերով է տեղի ունենում` կարտոֆիլը փոխում են լոբիով, լոբին փոխում են կաղամբով և այսպես էլ մարդիկ գոյատևում են: Եվ տպավորություն է, որ այս տարածաշրջանը տարիներ շարունակ ուղղակի իշխանության կողմից անտեսված ու լքված է եղել, 20 և ավելի տարի Սյունիքը ունեցել է պատգամավոր, բայց ինչպես Արշակ Սադոյանն էր ժամանակին ասել` «Սյունիքի բոլոր պատգամավորներն, ըստ էության, եղել են տապանաքարեր»: Հիշենք նրանցից մի քանիսին` Սաշիկ Սարգսյան. եղել է Սյունիքից ընտրված պատգամավոր, բայց եթե ԿԸՀ-ից իրեն տեղեկացրած չլինեին, որ ինքը Սյունիքից պատգամավոր է, այդ մարդը չէր էլ իմանա: Գյուղերում հարցնում եմ` ձեր պատգամավորները երբևէ, որևէ անգամ ձեզ հուզող հարց ձեզ հետ քննարկե՞լ են, բարձրացրե՞լ են, ասում են` ոչ, պատգամավորներ գյուղեր չեն մտել երբևէ ընտրվելուց հետո: Իսկ քարոզարշավի ժամանակ, ինչպես շատերը պատմեցին, որոշ պատգամավորներ, այդ թվում և իմ նշաը, եկել են ու ակումբային հանդիպումների ժամանակ հարակից սենյակում քնել են: Սա է այդ վիճակի ողբերգությունը:
Արտագաղթը կատաստրոֆիկ չափերի է հասնում և ինչքան էլ այսօր մենք խոսենք, ինչից էլ խոսենք` մինչև մենք չկարողանանք լուծել այս մարզում, նաև Վայոց ձորում աշխատատեղերի խնդիրը ամեն ինչ լինելու է ուղղակի խոսակցություն:

-Ի՞նչ ուղերձով եք Դուք գնում ընտրողի մոտ և ինչու պետք է ընտրողը հատկապես Ձեզ պիտի տա վստահության քվեն:

-Շատ պարզ. Իմ ուղերձը շատ հստակ է` այսօր երկրի բյուջեն հնարավորություն չունի վերագործարկելու ձեռնարկություններ, բացելու աշխատատեղեր: Մեր բյուջեն բավարարում է ընդամենը սոցիալական ծախսեր անելու և ընդամենը Լեռնային Ղարաբաղի խնդրին, իսկ մենք չպետք է մոռանանք, որ ունենք այդ խնդիրը: Գործազրկության, աշխատատեղերի, արտագաղթը կանխելու համար մեկ լուծում կա, դա ներդրումներն են, որոնք կարող է անել և անում է միայն Գագիկ Ծառուկյանն այսօր` թե’ իր սեփական ներդրումները, թե’ բերելով օտարերկրյա ներդրումներ: Եվ այո, պարոն Ծառուկյանը պատրաստ է նաև այս տարածաշրջանում անել լրջագույն ներդրումներ, որը կլուծի ամենակարևոր` աշխատատեղերի խնդիրը: 

Ես շատ բանի համար չեմ ներելու Հանրապետականին, բայց ամենավատ բանը, որ իրենք արել են, դա մարդկանց հույսն ու հավատը կոտրելն է: Նայում ես մարդկանց աչքերին` չկա հույս, չկա հավատ, այս հպարտ ժողովուրդը, որը նաև մեր սահմանապահն է, այսօր մտածում է, թե ինչ անի, որ նպաստառուի ցուցակում ընդգրկվի: Իմ ուղերձը հետևյալն է` չեմ անելու որևէ բան, որպեսզի ձեր ընտանիքն ավելանա նպաստառուների ցուցակում, բայց ես անելու եմ ինձանից կախված ամեն ինչ, որ դուք ունենաք արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ աշխատատեղ: Միայն այդ կերպ մենք կկարողանանք առկա խնդիրները լուծել: Վաղը ես արդեն կտեղափոխվեմ Գորիսի տարածաշրջանի գյուղերը և կփորձեմ այս կարճ ժամանակահատվածում լինել հնարավորինս շատ համայնքներում` թե’ Սյունիքի մարզում, թե’ Վայոց ձորում:

-Տիկին Զոհրաբյան, այդուհանդերձ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են նաև մարդիկ, որոնք պարզ է, որ խորհրդարանում ոչինչ չեն կարողանալու անել, բայց քանի որ երբեմն աշխատում է «տեղային հայրենասիրությունը», չե՞ք կարծում, որ շատերը կարող են այս անգամ ևս իրենց քվեն տալ բարեկամին, ազգակցին, ով ռեյտինգայինով առաջադրվել է, բայց ակնհայտ է, որ համալրելու է Ձեր նշված «տապանաքարերի» շարքը:

-Այո, դա շատ մեծ խնդիր է և դա ռեյտինգային ընտրակարգի ձևախեղումներից մեկն է: Եվ պատահական չէ, որ ես համառորեն պայքար մղեցի, որպեսզի նոր ԸՕ ընդունվի, սակայն, ցավոք, մեկ ձայնի պատճառով այսօր ունենք այս ձևախեղված համակարգը: Սյունեցիներն ու վայոցձորցիներն իսկապես շատ սթափ են մտածում ու գնահատում և այստեղ ու Երևանում մտածելակերպը իսկապես շատ տարբեր է, որովհետև այստեղ մարդիկ շատ ավելի լավ են հասկանում անվտանգությունն ու դրա գինը և հասկանում են, որ չի կարելի գնալ արկածախնդրության և չի կարելի ԱԺ ուղարկել անպատրաստների, որոնք գնալու են, նստելու են և լավագույն դեպքում ոչինչ չեն անելու, իսկ վատագույն դեպքում ուղղակի վնաս են հասցնելու պետությանը: Բայց, այդուհանդերձ, կա մի խավ, որը մտածում է «թասիբի հարց է» սկզբունքով, այսինքն` «տանք ձայնը նրան, ով մեզ հետ մեծացել է նույն բակում»: Սա ամենավտանգավոր բանն է, հատկապես հիմա, երբ բոլորս էլ հասկանում ենք, որ այս խորհրդարանը բավականին ծանր խորհրդարան է լինելու և չի բացառվում, որ այս խորհրդարանի առջև բավականին ծանր խնդիրներ և դիլեմաներ են դրված լինելու: Ես չեմ ցանկանում բացել փակագծեր, բայց խորհրդարան ուղարկել անպատրաստ մարդկանց, որոնք կա’մ լռելու են, կա’մ վնաս են հասցնելու պետությանը ինձ համար, Հայաստանի առկա մարտահրավերները հաշվի առնելով, պետական դավաճանության նման բան է: Եվ նաև այս ուղերձն է, որ փորձում եմ հղել սյունեցիներին ու վայոցձորցիներին` ձեր հարևանի, բարեկամի ձեռքը բռնեք և բացատրեք` տղա ջան, աղջիկ ջան քո տեղը խորհրդարանում չի, գնա մասնավոր բիզնեսով, քո գործերով զբաղվի, իսկ ԱԺ-ում պետք է լինեն քաղաքական գործիչներ: Եվ եթե մենք խոսում ենք խորհրդարանական կառավարման համակարգի մասին, ապա որակապես նոր խորհրդարան պետք է ունենանք:

-Տեղեկություններ կան, որ թաղային հեղինակությունները շարունակում են նախկին գործոլաոճը` հանդիպում են տարբեր գյուղապետերի հետ, նրանց գումարներ առաջարկում, որովհետև մասայական ընտրակաշառք չեն կարող բաժանել, բայց որպեսզի գյուղապետերից ամենքը իր համայնքում որոշակի ձայներ ապահովի նրանց օգտին: Ի վերջո գիտենք, որ գյուղապետեր հիմնականում ընտրվում են տվյալ համայնքում ամենամեծ գերդաստանի անդամը:

-Ցավոք սրտի նման տեղեկատվություն կա և ես կրկին ուզում եմ Ազգային անվտանգության ծառայության, մեր կառավարության ու վարչապետի ուշադրությունը հրավիրել այս խնդրին. այո, ես ինքս ահազանգեր ստանում եմ, որ տարբեր թեկնածուներ, թեկնածուների «պապաներ» գնում, հանդիպում են գյուղապետերի հետ, նրանց այս կամ այն կերպ շահագրգռում են, որպեսզի կոնկրետ գյուղից որոշակի քվեներ ապահովեն: Սա քրեական հանցագործություն է և հորդորում եմ իրավական համակարգին շատ ուշադիր լինել, զգոն լինել, քանի որ այդ խնդիրը այսօր էլ կա ու պետք է կանխվի, այլապես մենք ունենալու ենք հերթական ոչ լեգիտիմ ընտրությունը և ԱԺ-ում ունենալու ենք հերթական տապանաքարերի խմբաքանակը, որոնք գալու են, նստելու են ու լռելու են` այդպիսով վնասելով նաև պետությանը: Մի երկու հանցագործի ձեռքը եթե բռնեն, վստահ եմ, որ մինչև ընտրություն այս խնդիրը մենք կկարողանանք կարգավորել:

Եվ ևս մեկ խնդիր, որի վրա ես հրավիրում եմ նաև ԿԸՀ նախագահի ուշադրությունը. հստակ հանձնարարեք հանձնաժողովի անդամներին, որ այն խայտառակությունը, որ տեղի ունեցավ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ հենց մի կուսակցության ներսից վերցնում էին քվեները և դնում էին մեկ այլ թեկնածուի տրցակի վրա, հատկապես հեռավոր գյուղերում, որպեսզի այս երևույթը չշարունակվի: Եթե սա նորից տեղի ունենա, ապա դա լուրջ հարված է մեր ընտրական համակարգին և ընտրությունների վստահելիությունը մեծապես կասկածի տակ է դրվելու:

-Տիկին Զոհրաբյան, քարոզարշավի չորրորդ օրն է, բայց կարծես թե այս անգամ ևս ծրագրային բանավեճ քաղաքական ուժերի միջև չի ընթանում, գործընթացը նորից տեղափոխվել է անձնական վիրավորանքների, սպառնալիքների դաշտ, անգամ Արցախն է շահարկվում…

-Ես շատ կտրված եմ հայաստանյան ներքաղաքական ինտրիգային մթնոլորտից և չեմ հասցնում ամբողջապես հետևել իրավիճակին, բայց ինձ համար կրկին ակնհայտ դարձավ, որ, ցավոք, մենք հերթական անգամ չենք հարգում ընտրողին ու հերթական անգամ նրան չենք տալիս ծրագրեր ու ընտրելու հնարավորություն ծրագրերի միջև: Հերթական անգամ սկսվել է «մոռդոբոյն» ու «ռինգը», ինչն անթույլատրելի է: Առավել ևս անթույլատրելի է ընդհանրապես Արցախի մասին խոսելը, հատկապես հիմա: Եկեք այստեղ, տեսեք, թե ինչպես են ապրում մարդիկ սահմանից, դիրքերից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Երեկ ես Նախիջևանի հետ սահմանամերձ գյուղերից մեկում էի, որտեղից Նախիջևանի գյուղերի տները երևում էին… ինչպես կարելի է այս ռիսկերը հաշվի չառնել և Արցախի հարցը դարձնել շահարկման առարկա և փորձել ինչ-ինչ համեմատություններ անել. Սա անթույլատրելի է: Եվ շատ վատ է ընկալվում հանրության կողմից: Գուցե Երևանում ընկալումները մի քիչ այլ են, բայց այստեղ մարդիկ ամեն օր ապրում են կրակահերթերի ու ռիսկերի տակ, չի կարելի ընտրապայքարը տեղափոխել ռինգ: Դա այն է, ինչ արվել է տարիներ շարունակ, ինչի արդյունքում մենք ունեցել ենք ոչ լեգիտիմ ընտրություններ, որի արդյունքները եղել են ոչ վստահելի : 

Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին. դեռևս 8 օր ունենք քարոզարշավի, այդ ժամանակը բավարար չէ, բայց մենք կարող ենք հասցնել հանրությանը ծրագրեր: Հանրությունը չի ընտրելու, թե ռինգում ով ում ավելի լավ բոքսեց, այլ ընտրելու է, թե որ քաղաքական ուժի ծրագիրն է ավելի կենսունակ, ավելի իրականանալի և ավելի օպտիմալ: Եկեք հանրությանը գոնե մեկ անգամ տանք այդ հնարավորությունը:
Լիա Խոջոյան




Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր. նախագահ

  • 29.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 16

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։


Ողջունելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից։


Նա նշել է, որ հատկապես տպավորված է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնով, և այս պահին գերմանական կողմը քննարկում է համագործակցության հնարավորությունները։


«Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր ու բարեկամ երկիր»,- ասել է նախագահ Սարգսյանը և նշել, որ ուրախ է կրկին հանդիպելու և շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ քննարկումները։ Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ Հայաստանն ունի մեծ ներուժ: «Մեր երկիրը կարող է հարթակ լինել տարբեր ստարտափների համար»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը։


Հայաստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման տեսանկյունից կարևորել են նաև մշակութային ու գիտակրթական ոլորտներում ձևավորված բավականին արդյունավետ համագործակցության ընդլայնումը։ Նրանք խոսել են նաև զբոսաշրջության ոլորտում գործակցության վերաբերյալ, ինչպես նաև մտքեր փոխանակել վիզաների ազատականացման հարցի շուրջ։

Armenpress: Discussion with Belarussian President on issue of CSTO Secretary General was constructive, says Armenia’s acting first deputy PM

Discussion with Belarussian President on issue of CSTO Secretary General was constructive, says Armenia’s acting first deputy PM

Save

Share

12:48, 28 November, 2018

YEREVAN, NOVEMBER 28, ARMENPRESS. Acting first deputy prime minister of Armenia Ararat Mirzoyan says the discussion with President of Belarus Alexander Lukashenko on the general secretariat of the CSTO during the narrow-format session of the heads of government of the EAEU member states in Minsk was constructive, reports Armenpress.

Mirzoyan told reporters in Yerevan that they have discussed various issues, including issues not relating to the Eurasian Economic Union.

“We have also talked about the issue of the CSTO Secretary General. I will not release any details as it was a closed discussion, but I want to assure that the discussion was quite constructive”, he said.

Ararat Mirzoyan reminded that another meeting of the heads of the CSTO member states will be held soon and expressed hope that this issue will be solved that time.

On November 2 Armenia’s Yuri Khachaturov was dismissed from the position of the CSTO Secretary General after Armenia applied to the CSTO member states to launch the process of recalling him as criminal case was filed against Khachaturov over the 2008 March 1 unrest in Yerevan. It was expected that the new CSTO Secretary General would be elected on November 8 during the CSTO Collective Security Council’s session, but a decision was made to solve the issue during the December 6 session.

Edited and translated by Aneta Harutyunyan




Armenpress: Speaker of Parliament urges all political forces participating in elections to unite around common position on Artsakh issue

Speaker of Parliament urges all political forces participating in elections to unite around common position on Artsakh issue

Save

Share

15:15, 28 November, 2018

YEREVAN, NOVEMBER 28, ARMENPRESS. Speaker of the Parliament of Armenia Ara Babloyan issued a statement over certain developments being registered during the ongoing campaign of the early parliamentary elections, the Parliament told Armenpress.

Speaker Babloyan says nearly 30-year history of the Republic of Armenia has proved that there are values which  are not subject to any speculation, abuse or bargaining, as well as these values cannot be lowered to the level of personal or political pre-election interests. And Artsakh has its unique place in these values. Ara Babloyan called on all to unite over a unified position on the Artsakh issue.

The Speaker’s statement says:

“Dear colleagues, dear friends, I could not remain indifferent towards certain developments being noticed during the pre-election campaign. These developments forced me to once again apply to you with the right of a senior friend.

Nearly 30-year history of the Republic of Armenia has proved that there are values which are not subject to any speculation, abuse or bargaining, as well as these values cannot be lowered to the level of personal or political pre-election interests. And Artsakh has its unique place in these values. Just two years ago, in April, we all once again affirmed and were convinced that the security of Artsakh and the right of our compatriots living in Artsakh to self-determination are under our care. Each of us showed that he/she stands with Artsakh and its resident, proved that all our strength is directed for the defense of Artsakh and its resident.

There must be no blacks, reds, whites or greens among us regarding the Artsakh issue. Let the divisions of political colors, if we cannot refuse from them, spread exclusively on the political fight, but Artsakh and Armenia have just one single color, and that is the Armenian flag. Moreover, what I say equally refers to all political forces.

Dear friends, the flag is common like the security of Artsakh and Armenia, as well as their future. Therefore, I urge you to unite across one single position over the Artsakh issue and to agree to completely remove the topic of Artsakh or the name Artsakh from the pre-election speeches and debates.

I apply to my Artsakh brothers and sisters,

Please refrain from commenting on some statements during these days, which, most probably, are a result of incorrect formulations of thoughts. As I said, the security and prosperous future of Artsakh and the Republic of Armenia are our common goal”.

 

Edited and translated by Aneta Harutyunyan




Armenpress: Prosperous Armenia party continues election campaign in Tavush province

Prosperous Armenia party continues election campaign in Tavush province

Save

Share

15:57, 28 November, 2018

YEREVAN, NOVEMBER 28, ARMENPRESS. The Prosperous Armenia party continues its pre-election campaign in Tavush province. Party leader Gagik Tsarukyan is also taking part in the meeting with the residents of Ijevan, reports Armenpress.

In his remarks Gagik Tsarukyan said he wants his children to live in a prosperous country, and for this purpose it is necessary to provide conditions and opportunities. “Today we can jointly create these conditions and opportunities. There have been countries which were in more severe situation than our country, but they managed to develop, strengthen and improve their people’s life within a very short period of time”, he said.

Tsarukyan said everyone wants to live better and doesn’t want to receive an aid. “Everyone wants to work, take care of their families and feel themselves fully happy”, Gagik Tsarukyan said.

According to him, there is no need to ask people to come to invest in Armenia, it is necessary to create conditions that they will come and ask for making an investment in Armenia. “Opportunities must be created, laws should be adopted so that people would like to invest in Armenia”, he added.

He informed that he has warned his team that no one has a right to insult the representatives of other political forces. “No matter how many votes anyone will receive, I am grateful to all and say that I have done, do and will do”, Tsarukyan said.

Early parliamentary elections in Armenia will be held on December 9. The election campaign launched on November 26 and will end on December 7. 11 political forces are participating in the elections.

Edited and translated by Aneta Harutyunyan